Հոդված 2. Օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում «պաշտոնավարության ժամանակավոր դադարեցման» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածով սահմանված կարգով հարկադրանքի միջոց կիրառելու մասին» բառերով:
Հոդված 3. Օրենքի 61-րդ հոդվածի 13-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Սույն օրենքով սահմանված կարգով քրեական հետապնդման շրջանակներում լիազորությունների կասեցման հիմքով զինվորական պաշտոնից ազատված եւ կադրերի տրամադրության տակ թողնված զինծառայողի համար պահպանվում է պաշտոնային դրույքաչափի 50 տոկոսը, բայց ոչ պակաս, քան օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի անվանական չափը՝ օրենքով սահմանված կադրերի (կադրային ստորաբաժանման) տրամադրության տակ թողնելու ժամանակահատվածում:»:
Հոդված 4.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: