Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Պ-847-22.01.2021,19.03.2021-ՏՏԳԲ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Տեղական ինքնակառավարման մասին» 2002 թվականի մայիսի 7-ի

ՀՕ-337-Ն օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ կետը շարադրել նոր բովանդակությամբ:

"19) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով կազմում եւ Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային  ճանապարհների տարանցիկ հատվածների մասով (բացառությամբ Երեւան քաղաքի) պետական ճանապարհային մարմնի, իսկ երթեւեկության անվտանգության մասով՝ պետական լիազոր մարմնի հետ համաձայնեցնելուց հետո համայնքի ավագանու հաստատմանն է ներկայացնում համայնքի ճանապարհային երթեւեկության կազմակերպման սխեման:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Տեղեկանք նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ

Ամփոփաթերթ