Հոդված 1. « Տեղական ինքնակառավարման մասին» 2002 թվականի մայիսի 7-ի ՀՕ-337 օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«19) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով կազմում եւ Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների տարանցիկ հատվածների մասով (բացառությամբ Երեւան քաղաքի)՝ պետական ճանապարհային մարմնի, իսկ երթեւեկության անվտանգության մասով՝ պետական լիազոր մարմնի հետ համաձայնեցնելուց հետո համայնքի ավագանու հաստատմանն է ներկայացնում համայնքի ճանապարհային երթեւեկության կազմակերպման սխեման.»:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: