Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի ապրիլի 11-ի ՀՕ-85-Ն օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրմամբ՝ «Ծառայողական քննության ընթացքում հանցագործության հատկանիշներ հայտնաբերելու դեպքում ոստիկանության պետի կամ տեղակալի հանձնարարությամբ ծառայողական քննության նյութերը (համապատասխան եզրակացությամբ) ուղարկվում են Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեին` ՀՀ քրեական օրենսգրքի Հավելված N 6-ով նախատեսված հանցավոր արարքների վերաբերյալ դեպքերով կամ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության մարմիններին՝ պետական ծառայություն իրականացնող անձանց այլ հանցագործությունների վերաբերյալ դեպքերով:»:
Հոդված 2. 22-րդ հոդվածում
1) 1-ին մասի`
ա. ա) կետում «Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության» բառերը փոխարինել «հակակոռուպցիոն կոմիտեի կամ ազգային անվտանգության մարմինների» բառերով.
բ. զ) կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«եթե ոստիկանության ծառայողի կողմից իրավախախտում կատարելու մասին հաղորդումը (դիմումը) միաժամանակ հասցեագրված է ոստիկանությանը, Հայաստանի Հանրապետության դատախազությանը, Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեին կամ ազգային անվտանգության մարմիններին:».
2) 4-րդ մասում «Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայություն» բառերը փոխարինել «հակակոռուպցիոն կոմիտե կամ ազգային անվտանգության մարմիններ» բառերով:
Հոդված 3.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքն ուժի մեջ մտնելու օրը: