Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-644-02.07.2005-ՖՎ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (17 մայիսի 2000 թվականի, ՀՕ-60, այսուհետ` օրենք) 1-ին հոդվածի 6-րդ մասից հանել «ապահովագրական գործունեություն իրականացնողների գործունեության նկատմամբ իրականացվող ստուգումների» բառերը:

Հոդված 2. Օրենքի 1-ին հոդվածի 6-րդ մասը լրացնել նոր պարբերությամբ հետեւյալ բովանդակությամբ`

«Ապահովագրական գործունեություն իրականացնողների գործունեության նկատմամբ իրականացվող ստուգումների առանձնահատկությունները սահմանվում են սույն օրենքի 121 -րդ հոդվածով:»

Հոդված 3. Օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասում «վիճակի նկատմամբ» բառերը փոխարինել «վիճակի նկատմամբ, ապահովագրական գործունեություն իրականացնողների գործունեության նկատմամբ իրականացվող ստուգումների» բառերով:

Հոդված 4 . Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի զ/ կետից հանել «հարկային մարմնի» բառերը:

Հոդված 6. Օրենքը լրացնել նոր 121 -րդ հոդվածով հետեւյալ բովանդակությամբ`

«Հոդված 12.1 Ապահովագրական գործունեություն իրականացնողների գործունեության նկատմամբ իրականացվող ստուգումների առանձնահատկությունները

Ապահովագրական գործունեություն իրականացնողների գործունեության նկատմամբ իրականացվող ստուգումների իմաստով ուսումնասիրությունը դա լիազորված պետական կառավարման մարմնի ապահովագրական գործունեություն իրականացնողների ներկայացրած հաշվետվությունների, այլ փաստաթղթերի մեկնաբանման, ապահովադիրներից կամ այլ անձանցից ստացված ապահովագրական գործունեություն իրականացնողների կողմից իրենց պարտականությունները կատարելու վերաբերյալ հիմնավորված տեղեկությունների պարզաբանման, ինչպես նաեւ առանձին վերլուծություններ իրականացնելու նպատակով իրականացվող գործընթաց է:»