Հոդված 1. «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի հուլիսի 8-ի ՀՕ-166-Ն օրենքի (այսուհետ օրենք) 17-րդ հոդվածի 2-րդ մասի «անցկացնելիս» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ տրանսպորտի բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի հետ համատեղ ավտոտրանսպորտային միջոցներում ձայնագրող սարքի (թվային տախոգրաֆի քարտի) ճանապարհային տեսչական վերահսկողական գործառույթներ իրականացնելիս» բառերը:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից մեկ տարի հետո: