Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-9052-22.03.2021-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք)՝

1.137.1-րդ հոդվածի՝

1) 4-րդ եւ 5-րդ մասերը շարադրել հետեւյալ նոր խմբագրությամբ.

«4. Առանց թվային տախոգրաֆի քարտի, կամ ժամկետանց թվային տախոգրաֆի քարտով, կամ թվային տախոգրաֆի քարտը տախոգրաֆում չտեղադրված վիճակում,  կամ թվային տախոգրաֆի անսարքության, կամ թվային տախոգրաֆն անջատած վիճակում Հայաստանի Հանրապետությունում միջպետական կանոնավոր ուղեւորափոխադրումներ իրականացնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

5.Միջպետական կանոնավոր ուղեւորափոխադրումներ իրականացնող կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից տրանսպորտի բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնին տրանսպորտային միջոցների թվային տախոգրաֆների կողմից արձանագրված տվյալների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվություն չտրամադրելը, կամ միջպետական կանոնավոր ուղեւորափոխադրումներ իրականացնող ավտոտրանսպորտային միջոցի անձնակազմի կողմից ավտոտրանսպորտային միջոցը վարելու եւ հանգստի ժամանակահատվածների օրենսդրությամբ սահմանված պահանջները խախտելը, կամ թվային տախոգրաֆի կողմից արձանագրված ավտովարորդի քարտի վրա գրանցված տվյալների կեղծումը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:».

2) 9-րդ մասի «եւ 5-րդ մասերով» բառերը փոխարինել «մասով» բառով:

2. Օրենսգրքի 137.7-րդ հոդվածի՝

3) 5-րդ եւ 6-րդ մասերը շարադրել հետեւյալ նոր խմբագրությամբ.

«5. Առանց թվային տախոգրաֆի քարտի, կամ ժամկետանց թվային տախոգրաֆի քարտով, կամ թվային տախոգրաֆի քարտը տախոգրաֆում չտեղադրված վիճակում,  կամ թվային տախոգրաֆի անսարքության, կամ թվային տախոգրաֆն անջատած վիճակում Հայաստանի Հանրապետությունում միջպետական ոչ կանոնավոր ուղեւորափոխադրումներ իրականացնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

6. Միջպետական ոչ կանոնավոր ուղեւորափոխադրումներ  իրականացնող կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից տրանսպորտի բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնին տրանսպորտային միջոցների թվային տախոգրաֆների կողմից արձանագրված տվյալների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվություն չտրամադրելը, կամ միջպետական ոչ կանոնավոր ուղեւորափոխադրումներ իրականացնող ավտոտրանսպորտային միջոցի անձնակազմի կողմից ավտոտրանսպորտային միջոցը վարելու եւ հանգստի ժամանակահատվածների օրենսդրությամբ սահմանված պահանջները խախտելը, կամ թվային տախոգրաֆի կողմից արձանագրված ավտովարորդի քարտի վրա գրանցված տվյալների կեղծումը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:».

4) 10-րդ մասի «եւ 6-րդ մասերով» բառերը փոխարինել «մասով» բառով:

3. Օրենսգրքի 137.8-րդ հոդվածի՝

5) 2-րդ եւ 3-րդ մասերը շարադրել հետեւյալ նոր խմբագրությամբ.

«2. Առանց թվային տախոգրաֆի քարտի, կամ ժամկետանց թվային տախոգրաֆի քարտով, կամ թվային տախոգրաֆի քարտը տախոգրաֆում չտեղադրված վիճակում,  կամ թվային տախոգրաֆի անսարքության, կամ թվային տախոգրաֆն անջատած վիճակում Հայաստանի Հանրապետությունում միջպետական բեռնափոխադրումներ իրականացնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

3. Միջպետական բեռնափոխադրումներ իրականացնող կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից տրանսպորտի բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնին տրանսպորտային միջոցների թվային տախոգրաֆների կողմից արձանագրված տվյալների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվություն չտրամադրելը, կամ միջպետական բեռնափոխադրումներ իրականացնող ավտոտրանսպորտային միջոցի անձնակազմի կողմից ավտոտրանսպորտային միջոցը վարելու եւ հանգստի ժամանակահատվածների օրենսդրությամբ սահմանված պահանջները խախտելը, կամ թվային տախոգրաֆի կողմից արձանագրված ավտովարորդի քարտի վրա գրանցված տվյալների կեղծումը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:»:

6) 7-րդ մասի «եւ 3-րդ մասերով» բառերը փոխարինել «մասով» բառով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից մեկ տարի հետո:
 


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ



1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը).

«Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ կառավարության 16.05.2019թ. «ՀՀ կառավարության 2019 - 2023 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 650-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 273.2-րդ կետի եւ ՀՀ վարչապետի 01.06.2019թ. N 666-Լ որոշմամբ հաստատված  ԵՄ եւ ատոմային էներգետիկայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների միջեւ կնքված համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման ճանապարհային քարտեզի «Տրանսպորտ» բաժնի 25-րդ, 26-րդ, 27-րդ եւ 29-րդ կետերի կատարման ապահովմամբ:

1.1. Կարգավորման ենթակա հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները

«Միջազգային ավտոճանապարհային փոխադրումներ կատարող տրանսպորտային միջոցների անձնակազմի աշխատանքի մասին» համաձայնագրի պահանջներին համապատասխան՝ 2011 թվականից Հայաստանի Հանրապետությունում ներդրվել եւ գործարկվել է թվային տախոգրաֆի համակարգը, որով կարգավորում է վարորդների աշխատանքի եւ հանգստի ռեժիմները:

«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով Համակարգը կիրառվում է միայն ավտոմոբիլային տրանսպորտով միջպետական փոխադրումներ իրականացնող բեռնատար տրանսպորտային միջոցներում եւ ավտոբուսներում:

ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի  կիրարկման ճանապարհային քարտեզով նախատեսվում է ՀՀ տրանսպորտի ոլորտը կանոնակարգող օրենսդրության ներդաշնակեցում ԵՄ օրենսդրության պահանջներին, այդ թվում նաեւ վարորդների աշխատանքի եւ հանգստի ռեժիմը կարգավորող ԵՄ օրենսդրության պահանջների կիրարկումը ներքին փոխադրումների համար:

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Առաջարկվում է համապատասխան փոփոխություններ կատարել «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում, դրանում սահմանլով դրույթներ թվային տախոգրաֆի համակարգը առեւտրային նպատակներով ուղեւորափոխադրումներում եւ բեռնափոխադրումներում ընդգրկված տրանսպորտային միջոցներում կիրառելու վերաբերյալ:

2.Կարգավորման առարկան

Օրենսդրական փոփոխությամբ նախատեսվում է սահմանել վարորդների հանգստի եւ աշխատանքի ժամանակահատվածները, թվային տախոգրաֆի համակարգը կիրառել ընդհանուր օգտագործման ուղեւորափոխադրումներ եւ բեռնափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցներում:

Սահմանել այն բացառությունները, որոնց դեպքում չի կիրառվելու թվային տախոգրաֆի համակարգը:

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Օրենսդրական փոփոխությունը կհանգեցնի ավտոմոբիլային տրանսպորտին վերաբերող որոշակի սոցիալական օրենսդրությունը ԵՄ օրենսդրության պահանջներին ներդաշնակեցմանը, կբարձրացնի ճանապարհային երթեւեկության անվտանգության բարձրացմանը, ՀՀ օրենսդրությունը կհամապատասխանեցվի «Միջազգային ավտոճանապարհային փոխադրումներ կատարող տրանսպորտային միջոցների անձնակազմի աշխատանքի մասին» համաձայնագրի պահանջների:

 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն