Հոդված 2.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից:
2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից դադարեցված է համարվում Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության գործունեությունը:
3. Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության գործունեության դադարեցումից հետո հատուկ քննչական ծառայության քաղաքացիական ծառայողները վեց ամիս ժամկետով գրանցվում են քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում:
4. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո հատուկ քննչական ծառայությունում գտնվող կոռուպցիոն ենթադրյալ հանցագործություններով հարուցված քրեական գործերը (նյութերը), ինչպես նաեւ կոռուպցիոն ենթադրյալ հանցագործություններով քրեական գործի հարուցման փուլում գտնվող գործերը փոխանցվում են հակակոռուպցիոն կոմիտե:
5. Սույն հոդվածի 4-րդ մասով չնախատեսված՝ հատուկ քննչական ծառայությունում գտնվող քրեական գործերը (նյութերը), ինչպես նաեւ քրեական գործի հարուցման փուլում գտնվող գործերը (նյութերը) փոխանցվում են այլ քննչական մարմիններ՝ ըստ ենթակայության: