Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-9071-23.03.2021-ՏՀ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Գնումների մասին» 2016 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-21-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետից հանել. «, ինչպես նաեւ պետություն-մասնավոր գործընկերության, ներառյալ հավատարմագրային կառավարման եւ կոնցեսիայի գործարքների շրջանակներում մասնավոր հատվածի գործընկերոջն իրավունքների շնորհումը.» բառերը եւ «ձեռքբերումը» բառից հետո «,» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով:

Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածի 4-րդ մասը լրացնել նոր կետով.

«4) պետություն-մասնավոր գործընկերության, ներառյալ կոնցեսիայի այն գործարքների, որոնք կարգավորվում են «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:»:

Հոդված 3. Ուժը կորցրած ճանաչել՝

1) Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը.

2) Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը:

Հոդված 4. Օրենքի 57-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4. Սույն օրենքի եւ «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-206-Ն օրենքի պահանջները չեն տարածվում մինչեւ 2020 թվականի դեկտեմբերի 31-ը պետություն-մասնավոր գործընկերության շրջանակներում պետության կնքած այն փոխըմբռնման հուշագրերով, նախնական պայմանագրերով եւ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված ներդրումային ծրագրերով նախատեսված գործարքների վրա, որոնց վերաբերյալ վերջնական պայմանագրերը պետք է կնքվեն մինչեւ 2022 թվականի հունվարի 1-ը:»:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: