Հոդված 1. «Գնումների մասին» 2016 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-21-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետից հանել «, ինչպես նաեւ պետություն-մասնավոր գործընկերության, ներառյալ հավատարմագրային կառավարման եւ կոնցեսիայի գործարքների շրջանակներում մասնավոր հատվածի գործընկերոջն իրավունքների շնորհումը» բառերը:
Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածի 4-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ կետով.
«4) պետություն-մասնավոր գործընկերության, ներառյալ կոնցեսիայի այն գործարքները, որոնք կարգավորվում են «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» օրենքով:»:
Հոդված 3. Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 4. Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 5. Օրենքի 57-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ
4.1-ին մասով.
«4.1. Սույն օրենքի դրույթները չեն տարածվում «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» օրենքի ընդունումից մինչեւ նույն օրենքն ուժի մեջ մտնելը պետություն-մասնավոր գործընկերության շրջանակներում Կառավարության հաստատած ներդրումային ծրագրերով նախատեսված գործարքների վրա, որոնց վերաբերյալ վերջնական պայմանագրերը պետք է կնքվեն մինչեւ 2021 թվականի դեկտեմբերի 31-ը:»:
Հոդված 6.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: