Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Պ-9102-26.03.2021-ԳԿ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի հարկային օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 108-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 25-27-րդ կետերով.

«25) կինեմատոգրաֆիայի ոլորտի ֆինանսավորման նպատակով պետական բյուջեից եւ ազգային ֆիլմերի աջակցության դրամագլխից տրամադրվող գումարները.

26) հեռարձակմամբ ազգային ֆիլմի ցուցադրման ընթացքում տեղադրվող գովազդի վաճառքից ստացվող եկամուտները` մինչեւ 2030 թվականի դեկտեմբերի 31-ը.

27) կինոթատրոնում ազգային ֆիլմի ցուցադրման տոմսերի վաճառքից ստացվող եկամուտները` մինչեւ 2030 թվականի դեկտեմբերի 31-ը:»:

Հոդված 2. Օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 18-19-րդ կետերով.

«18) հեռարձակմամբ ազգային ֆիլմի ցուցադրման ընթացքում տեղադրվող գովազդի գծով կատարվող ծախսերը` մինչեւ 2030 թվականի դեկտեմբերի 31-ը.

19) կինոթատրոնում ազգային ֆիլմի ցուցադրման գծով կատարվող ծախսերը` մինչեւ 2030 թվականի դեկտեմբերի 31-ը:»:

Հոդված 3. Օրենսգրքի 123-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 8-րդ կետով.

«8) ազգային ֆիլմերի աջակցության դրամագլխին կատարվող մասհանումները:»:

Հոդված 4. Օրենսգրքի 127-րդ հոդվածի 3-րդ մասը «նվազեցվում է» բառից հետո լրացնել «այլ ռեզիդենտ առեւտրային կազմակերպությանը կամ» բառերով:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: