Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 108-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 25-րդ կետով.
«25) ազգային ֆիլմի հեռարձակման եւ կինոթատրոնում ցուցադրման, ինչպես նաեւ դրանց ընթացքում գովազդի տեղադրմամբ ստացվող եկամուտները՝ 2030 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:»:
Հոդված 2. Օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 18-րդ կետով.
«18) ազգային ֆիլմի հեռարձակման եւ կինոթատրոնում ցուցադրման, ինչպես նաեւ դրանց ընթացքում տեղադրվող գովազդի գծով կատարվող ծախսերը՝ 2030 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:»:
Հոդված 3.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: