Հոդված 1. «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (26 դեկտեմբերի 1997 թվականի, ՀՕ-185) 10-րդ հոդվածի 8-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«8. Համայնքի տարածքում յուրաքանչյուր ամսվա համար արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար մեկ քառակուսի մետրի տեղական տուրքը սահմանվում է .
ա) ծխախոտի արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար` 2500-5000 դրամ:
բ) ալկոհոլային արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար` 1000-2000 դրամ:
գ) այլ արտաքին գովազդի համար` 500-1500 դրամ:
Սույն կետի «գ» ենթակետով սահմանված տեղական տուրքը տեղական ինքնակառավարման մարմինների կողմից կիրառվում է նաեւ համայնքի տարածքում տեղադրված դատարկ գովազդային վահանակների յուրաքանչյուր քառակուսի մետրի համար:»:
Հոդված 2. Սույն հոդվածը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից: