Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ- 186 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 14.2 հոդվածը ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 01-ից:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱ՟ՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Անհրաժեշտությունը
Սույն օրենքի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացիների աշխատանքի ընդունելու համար միասնական էլեկտրոնային հարթակի ստեղծմամբ, ինչի արդյունքում գործատուները օտարերկրյա աշխատողներին աշխատանքի են ընդունելու եւ աշխատանքի թույլտվությունը ստանալու են միասնական էլեկտրոնային հարթակի միջոցով: Բացառություններ են նախատեսված միջազգային պայմանագրերով Հայաստանի Հանրապետությունում աշխատանքի թույլտվությունից ազատված օտարերկրացիների եւ աշխատանքի թույլտվությունից բացառություն հանդիսացող օտարերկրացիների համար, որոնց մասին տվյալները եւս մուտքագրվելու են միասնական էլեկտրոնային հարթակ: Այս գործընթացը թույլ է տալու ունենալու հստակ վիճակագրություն Հայաստանի Հանրապետությունում աշխատանքի անցած օտարերկրացիների մասին, ավելի արդյունավետ կերպով վերահսկելու գործատուների կողմից օտարերկրացիներին աշխատանքի ընդունելու գործընթացը: Միաժամանակ փոփոխվել է «աշխատանքի թույլտվություն» հասկացությունը, որն իրենից ներկայացնելու է լիազոր պետական մարմնի կողմից տրվող էլեկտրոնային թույլտվություն, ինչի հիման վրա օտար՟երկրացին ստանալու է ժամանակավոր կացության կարգավիճակ: Ժամանակավոր կացության կարգավիճակ են ստանալու նաեւ աշխատանքի թույլտվություն ստանալու բացառություն կազմող օտարերկրացիները: Ժամանակավոր կացության կարգավի՟ճակ չեն ստանալու ԵԱՏՄ քաղաքացիները, որոնք ստանալու են միայն բնակության օրինականությունը հաստատող տեղեկանք, եթե նախատեսում են Հայաստանի Հանրապետությունում գտնվել եւ աշխատել 180-ը գերազանցող ժամանակա՟հատ՟վածով: Այդուհանդերձ, ԵԱՏՄ քաղաքացիներն իրենց ընտրությամբ եւս կարող են ստանալ ժամանակավոր կացության կարգավիճակ, եթե ունեն նման ցանկություն: Աշխատանքի թույլտվության, դրանից բացառությունների եւ միջազգային պայմանա՟գրով Հայաստանի Հանրապետությունում աշխատանքի թույլտվությունից ազատված քաղաքա՟ցիներին տրամադրվող փաստաթղթերը տրամադրելու եւ մերժելու իրավա-սու՟թյունը վերապահվում է միգրացիայի բնագավառում լիազորված պետական մարմնին:
Բացի այդ, ընդլայնվելու է եւ որոշակի փոփոխության է ենթարկվելու աշխա՟տանքի թույլտվությունից ազատված օտարերկրացիների ցանկը: Ընդ որում, որոշ դեպքերում օտարերկրացիները կարող են աշխատել նաեւ միայն մուտքի վիզայի հիման վրա, օրինակ՝ մինչեւ 21 օր Հայաստանի Հանրապետությունում գտնվելու դեպքում համերգային, մշակութային իրադարձությունները սպասարկելու տեխնիկա՟կան անձնակազմը, կատարողները եւ այլն:
2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները
Օտարերկրացիների աշխատանքային ոլորտում ներկայումս առկա է հետեւյալ իրավիճակը`
Մի շարք միջազգային (Աշխատանքի Միջազգային Կազմակերպության, ՄԱԿ-ի միգրացիոն գործակալության) եւ տեղական կազմակերպությունների կողմից ինչպես նաեւ ՀՀ միգրացիոն ծառայության կողմից վեր են հանվել հետեւյալ խնդիրները,
ա. բացակայում է օտարերկյա քաղաքացիների աշխատանքային թույլտվություն տալու եւ հաշվառելու միասնական համակարգ,
բ. հստակ չեն օտարերկրացի աշխատողի եւ գործատուի ստուգման չափանիշները եւ գործընթացները,
գ. հստակ չեն աշխատանքի թույլտվության հիմքով ժամանակավոր կացության կարգավիճակ ստացած օտարերկրյա քաղաքացու ընտանիքի անդամների հետ կապված իրավահարաբերությունները,
դ. տարընթերցման տեղիք է տալիս օտարերկրյա քաղաքացուն աշխատելու թույտվություն տալու, մերժելու հիմքերը, կամ անվտանգության ստուգման հետ կապված խնդիրներ:
ե. օտարերկրացու աշխատանքային իրավունքների պաշտպանության հետ կապված հարաբերությունները, աշխատանքի վայրում նրա մահվան դեպքում ծախսերի բաշխման եւ այլ խնդիրների լուծման եղանակները ընդհանրապես բացակայում են:
3.Կարգավորման նպատակը եւ բնույթը
Նախագծի նպատակն է
Գործող օրենքը եւ ենթաօրենսդրական ակտերը համապատախանեցնել միջպետական պայմանգրերին:
Սահմանել աշխատողների ընտրության միասնական էլեկտրոնային հարթակ ներդնելու եւ գործարկելու հիմնական դրույթները, եւ դրա հետ կապված, հստակեցնել միգրացիայի բնագավառում լիազորված պետական մարմնի իրավասությունները եւ գործառույթները:
Փոխել աշխատանքի թույլտվություն հասկացությունը, պարզեցնել եւ տեղափոխել էլեկտրոնային հարթակ՝ աշխատանքի թույլտվություն տրամադրելու ձեւը եւ կարգը:
Նախագծով նախատեսվում են հետեւյալ հիմնական փոփոխությունները՝
Ներդրվել է աշխատողների ընտրության միասնական էլեկտրոնային հարթակ, որը հնարավորություն է տալիս մի քանի պետական մարմինների միաժամանակյա հասանելիություն ապահովել, ունենալ վիճակագրություն, թույլ չտալ աշխատանքային իրավունքների ոտնահարումներ, չարաշահումներ, վերահսկել աշխատաշուկան:
Փոխվել է աշխատանքի թույլտվություն հասկացությունը, որը դառձել է էլեկտրոնային հարթակում տրվող հաստատում, որի հիմքով օտարերկրացին ստանում է ժամանակավոր կացության կարգավիճակ:
Սահմանվել է նոր պարզեցված ընթացակարգ՝ օտարերկրացուն Հայաստանի Հանրապետությունում աշխատանքի թույլտվության հիմքով ժամանակավոր կացու՟թյան կարգավիճակ տրամադրելու, հաշվառելու, աշխատանքային պայմանագիր կնքելու հետ կապված, գործող՝ աշխատանքի թույլտվությունը գործատուին տրամադրելու փոխարեն:
Կարգավորվել են օտարերացու կողմից աշխատանքի թույլտվության հիմքով կացության կարգավիճակ ստանալու դեպքում՝ նրա ընտանիքի անդամների հետ կապված իրավահարաբերությունները եւ երաշխիքները:
Կարգավորվել են օտարերկրացու աշխատանքային իրավունքների պաշտպա՟նու՟թյան հետ կապված իրավահաբերությունները:
Կարգավորվել են օտարերկրացու անձնական տվյալների պաշտպանության հետ կապված դրույթներ:
Միաժամանակ, կարգավորվել եւ փոփոխվել են տարբեր տարընթերցման տեղիք տվող հոդվածներ, հստակեցվել միասնական էլէկտրոնային հարթակում աշխատան՟քային թույտվություն տրամադրելու հարցում պետական լիազոր մարմնի գործառույթ՟ները, ինչպես նաեւ դրա հետ կապված Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից մշակվող ենթաօրենսդրական ակտերի ընդունման անհրաժեշտությունը՝ օրենքի կիրարկման եւ իրավահարաբերությունների հստակեցման մասով:
4. Ակնկալվող արդյունքը
Նախագծերի փաթեթով ակնկալվում է ապահովել մեկ միասնական էլեկտրոնային հաշվառման համակարգ ներդնելը, պետության լիազորությունների հստակեցումը, գործատուի կողմից օտարերկրացի աշխատող ընտրելու հստակ համակարգի ներդնումը եւ օտարերկրյա աշխատողի աշխատանքային իրավունքների պաշտպանությունը եւ բարելավումը:
Ինչպես նաեւ պետական մարմինների լիազորությունների հստակեցումը՝ կապված միասնական հարթակում ունեցած հասանալեության եւ ոլորտային գործառույթների հետ:
Հարակից օրենքներ
1. ՀՀ Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում փոփոխություն կատարելու անհրաժեշտությունը
Նախագծով նախատեսվում է լրացուցիչ պարտավորություն գործատուների համար՝ մասնավորապես օտարերկրացի աշխատողի ընտրության, աշխատանքային պայմանագիր կնքելու եւ աշխատանքային հարաբերությունները դադարեցնելու ամբողջ գործընթացը գործատուն պարտավոր է իրականացնել միայն միասնական էլեկտրոնային հարթակի միջոցով:
Հետեւաբար, անհրաժեշտություն է առաջանում համապատասխան պարտա՟վո՟րու՟թյունների չկատարման համար սահմանել վարչական պատասխանատ՟վություն եւ կատարել համապատասխան փոփոխություններ Հայաստանի Հանրապետության Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում:
2. ՀՀ աշխատանքային օրենագրքում փոփոխություն կատարելու անհրաժեշտությունը
Նախագծով նախատեսվում է աշխատանքի թույլտվության հիմքով օտար՟երկ՟րա՟ցուն ժամանակավոր կացության կարգավիճակ շնորհելու, այն ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու հիմքերը, ինչպես նաեւ այն դեպքերը, երբ գործատուն պարտավոր է լուծել աշխատանքային պայմանգիրը կամ իրավունք չունի այն կնքելու օտարերկրացի աշխատողի հետ, եթե առկա են աշխատանքի թույլտվության հիմքով ժամանակավոր կացության կարգավիճակի հետ կապված խնդիրներ:
Հետեւաբար անհրաժեշտություն է առաջացել ՀՀ աշխատանքային օրենգրքում կատարել համապատասխան փոփոխություններ, մասնավորապես լրացնել օտարերկրացի աշխատողի հետ աշխատանքային պայմանգրի լուծման հիմքերը եւ ծանուցան ժամկետները:
3. ՀՀ պետական տուրքի մասին օրենքում փոփոխություն կատարելու անհրաժեշտությունը
Նախագծով հանվել է աշխատանքի թույլտվությունը, որպես առանձին փաստա՟թղթի տեսակ, հետեւաբար հանվել է դրա համար նախատեսված պետական տուրքը:
Հետեւաբար անհրաժեշտություն է առաջացել համապատասխան փոփոխություն կատարել Պետական տուրքի մասին ՀՀ օրենքում:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ» ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱ՟ՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱ՟ՊԵՏՈՒ՟ԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՈՒՄ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Օտարերկրացիների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում» փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում» փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում նախատեսվում է եկամուտների նվազեցում՝ պայմանավորված աշխատանքի թույլտվության համար գանձվող պետական տուրքն ուժը կորցրած ճանաչելով:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում