Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-9143-29.03.2021-ԱՍ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 9-ի աշխատանքային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 95-րդ հոդվածի 3-րդ մասի 6)-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«6) օտարերկրացիների հետ՝ կացության իրավունքի վավերականության ժամկետով, եթե Հայաստանի Հանրապետությունում աշխատելու համար օտարերկրացուց պահանջվում է ունենալ կացության կարգավիճակ:»:

Հոդված 2. Օրենսգրքի 113 հոդվածի 1-ին մասը լրացնել 12-րդ կետով հետեւյալ բովանդակությամբ.

«12) օտարերկրացու կացության կարգավիճակն ուժը կորցրած կամ անվավեր ճանաչվելու դեպքում:»:

Հոդված 3. Օրենսգրքի 115-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերության մեջ «60 օր առաջ» բառերից հետո լրացնել «, իսկ սույն օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետով նախատեսված հիմքով՝ 3 օր առաջ» բառերով:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 1-ից: