Հոդված 1. «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» 2017 թվականի նոյեմբերի 15-ի ՀՕ-195-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 66-րդ հոդվածի՝
1. 1-ին մասում «Զինծառայողները» բառից հետո լրացնել «,ինչպես նաեւ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ստացած կամ զոհված անձանց ընտանիքի անդամները,» բառերը.
2. 3-րդ մասում «անդամները» բառից հետո լրացնել «հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ զոհված անձանց ընտանիքի անդամները կամ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ստացած անձինք,» բառերը:
Հոդված 2. Օրենքի 67-րդ
1. հոդվածի վերնագիրը շարադրել նոր խմբագրությամբ.
«Հոդված 67. Զինծառայողների եւ նրանց ընտանիքի անդամների սոցիալական երաշխիքները կրթության եւ մշակույթի ոլորտում».
2. հոդվածը լրացնել նոր՝ 2-րդ եւ 3-րդ մասեր.
«2. Հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ստացած կամ զոհված անձանց ընտանիքի անդամները՝
ա) դպրոցական դասագրքերը ստանում են անվճար.
բ) անվճար հաճախում են համայնքային նախակրթարաններ (մանկապարտեզներ), Երեւան քաղաքաում ընդունելության հերթացանկում օգտվում են առաջնահերթությունից.
գ) անվճար հաճախում են համայնքային ենթակայության արտադպրոցական դաստիարակության հաստատություններ (երաժշտական, նկարչական եւ արվեստի դպրոցներ եւ այլն).
դ ) Անվճար այցելում են պետական կամ համայնքային թանգարաններ, թատրոններ եւ մշակութային այլ հաստատություններ .
3. Սույն հոդվածի երկրորդ մասում նշված երաշխիքների տրամադրման կարգը հաստատում է կառավարությունը:»
Հոդված 3.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
Նախագծով առաջարկվում է Արցախյան պատերազմի մասնակիցների ու նրանց ընտանիքի անդամների համար սահմանել լրացուցիչ սոցիալական երաշխիքներ:
29 մարտի 2021թ.
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ՊԱՐՈՆ ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ
Հարգելի՜ պարոն Միրզոյան,
Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 109-րդ, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածներով՝ օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ ենք ներկայացնում «Զինվորական ծառայության եվ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ եվ փոփոխություն կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:
ՀՀ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն` սույն գրությանը կցվում են.
- օրենքների նախագծերի փաթեթը,
- օրենքների նախագծերի փաթեթի ընդունման հիմնավորումը,
- գործող օրենքներիի փոփոխվող եւ լրացվող հոդվածների վերաբերյալ տեղեկանքը:
Հիմնական զեկուցող՝ Սիսակ Գաբրիելյան:
Խնդրում ենք ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:
ԱԺ պատգամավորներ` | Սիսակ Գաբրիելյան |
Հրաչյա Հոկոբյան | |
Լիլիթ Մակունց |