Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-919-31.03.2021-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի մայիսի 25-ի ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 8-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասի առաջին եւ երրորդ պարբերություններում ««Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով» բառերը փոխարինել ««Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով» բառերով, իսկ երկրորդ պարբերությունում «պետական գրանցում ստանալուց եւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում մուտքագրվելուց հետո՝» բառերը փոխարինել «ընդունումից հետո՝» բառերով,

2) 7-րդ մասից հանել «, ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատությունում գտնվող ընտրողների» բառերը,

2) 9-րդ մասում «ըստ ընտրական տարածքների, մարզկենտրոնների եւ ընտրական տարածքի՝» բառերը փոխարինել «ըստ մարզերի, մարզկենտրոնների,» բառերով,

3) 10-րդ մասից հանել «եւ ընտրական տարածքների» բառերը:

Հոդված 2. Օրենսգրքի 9-րդ հոդվածի

1) 1-ին մասում «ըստ ընտրական տարածքների» բառերը փոխարինել «ըստ մարզերի» բառերով.

2) 4-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«4. Լիազոր մարմինը տարին երկու անգամ՝ հունիսին եւ նոյեմբերին (առաջին մեկ շաբաթվա ընթացքում) Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրը՝ ըստ համայնքների, էլեկտրոնային եղանակով ներկայացնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ Հանձնաժողովի համացանցային կայքում որոնման հնարավորությամբ տեղադրելու համար: Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքի մշտական եւ անբաժանելի մասն է: Ազգային ժողովի հերթական ընտրությունների դեպքում լիազոր մարմինը ընտրողների ցուցակը՝ ըստ տեղամասերի, քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 41 օր եւ 7 օր առաջ, իսկ արտահերթ ընտրությունների դեպքում՝ 21 օր եւ 7 օր առաջ էլեկտրոնային եղանակով ներկայացնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ Հանձնաժողովի համացանցային կայքում որոնման հնարավորությամբ տեղադրելու համար:»:

Հոդված 3. Օրենսգրքի 10-րդ հոդվածի`

1) 4-րդ մասի առաջին նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

 «Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամները եւ տեխնիկական սարքավորումն սպասարկող մասնագետները կարող են ընդգրկվել այն ընտրական տեղամասի` ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում, որտեղ նշանակված են տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամներ կամ տեխնիկական սարքավորումն սպասարկող մասնագետներ` ժամանակավորապես հանվելով ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից:».

2) 7-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.

3) 9-րդ մասում «Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ՝ քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 50 օր, 10 օր եւ 6 օր առաջ» բառերը փոխարինել «Ազգային ժողովի հերթական ընտրությունների դեպքում՝ քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 50 օր, 10 օր եւ 6 օր առաջ, իսկ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների դեպքում՝ քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 30 օր, 10 օր եւ 6 օր առաջ» բառերով:

Հոդված 4. Օրենսգրքի 11-րդ հոդվածի՝

1) 2-րդ մասից հանել «ընտրական տարածքի համարը,» բառերը.

2) 4-րդ մասում «1000» թիվը փոխարինել «1200» թվով.

3) 8-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 5. Օրենսգրքի 12-րդ հոդվածում՝

1) 1-ին մասում «40 օր առաջ» բառերից հետո լրացնել «, իսկ արտահերթ ընտրությունների դեպքում՝ քվեարկության օրվանից 20 օր առաջ» բառերը:

2) 2-րդ մասի առաջին պարբերության առաջին նախադասությունում «Լիազոր մարմինը» բառերից հետո լրացնել «ընտրական տեղամասերը կազմավորելուց հետո 2-օրյա ժամկետում, ինչպես նաեւ» բառերով, «ընտրական տարածքների եւ» բառերը հանել, իսկ «5» թիվը փոխարինել «7» թվով.

3) 2-րդ մասի առաջին պարբերության երկրորդ նախադասությունում «լիազոր մարմինը» բառերից հետո լրացնել «ընտրական տեղամասերը կազմավորելուց հետո 2-օրյա ժամկետում, ինչպես նաեւ» բառերով, իսկ «5» թիվը փոխարինել «7» թվով.

4) 2-րդ մասի երկրորդ պարբերության առաջին նախադասությունում «ըստ ընտրական տարածքների» բառերը փոխարինել «ըստ մարզերի» բառերով.

5) 3-րդ մասից հանել «(այդ թվում՝ ստացիոնար բուժման մեջ գտնվող ընտրողների լրացուցիչ ցուցակը)» բառերը:

Հոդված 6. Օրենսգրքի 13-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«2. Ազգային ժողովի, համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների ավագանիների ընտրությունների ժամանակ լիազոր մարմինն ընտրողների նախնական ցուցակը՝ ըստ ընտրական տեղամասերի, քվեարկության օրվանից 40 օր առաջ, արտահերթ ընտրությունների դեպքում՝ 20 օր առաջ, իսկ ընտրողների վերջնական ցուցակը՝ ըստ ընտրական տեղամասերի, քվեարկության օրվանից (ներառյալ՝ արտահերթ ընտրությունների դեպքում) 7 օր առաջ տեղադրում է համացանցում՝ www.police.am հասցեում: Համացանցում ըստ ընտրական տեղամասերի տեղադրված ընտրողների ցուցակները պետք է ունենան ներբեռնելու հնարավորություն:»:

2) 3-րդ մասում «40 օր առաջ» բառերից հետո լրացնել «, իսկ արտահերթ ընտրությունների դեպքում՝ 20 օր առաջ» բառերը,

3) 4-րդ մասից հանել «, այդ թվում՝ ստացիոնար բուժման մեջ գտնվող անձանց լրացուցիչ ցուցակի» բառերը,

4) լրացնել նոր՝ 7-րդ մաս.

«7. Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ քվեարկությանը մասնակցած ընտրողների ստորագրված ցուցակները հրապարակվում են Հանձնաժողովի համացանցային կայքում սույն օրենսգրքի 73-րդ հոդվածով սահմանված կարգով եւ ժամկետում, որոնք պահպանվում են մինչեւ քվեարկության արդյունքների ամփոփման համար՝ սույն օրենսգրքով սահմանված ժամկետի ավարտը, իսկ ընտրական հանձնաժողովի որոշումը դատական կարգով վիճարկելու դեպքում՝ մինչեւ դատական ակտի ուժի մեջ մտնելը:

Քվեարկությանը մասնակցած ընտրողների ստորագրված ցուցակները պահպանության են հանձնվում Հայաստանի Հանրապետության պետական արխիվ՝ սահմանված կարգով պահպանելու համար»:

Հոդված 7. Օրենսգրքի 15-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «(այդ թվում՝ ստացիոնար բուժման մեջ գտնվող անձանց լրացուցիչ)» բառերը:

Հոդված 8. Օրենսգրքի 16-րդ հոդվածի 3-րդ մասում  «2000» թիվը փոխարինել «2200» թվով:

Հոդված 9. Օրենսգրքի 36-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասի առաջին նախադասությունում «ընտրական տարածքի» բառերը փոխարինել «մարզի եւ Երեւան քաղաքի» բառերով.

2) 2-րդ մասի երրորդ նախադասությունում «Ընտրական տարածքում» բառերը փոխարինել «Մարզում եւ Երեւան քաղաքում» բառերով:

Հոդված 10. Օրենսգրքի 56-րդ հոդվածի 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 11. Օրենսգրքի 58-րդ հոդվածի 2-րդ մասում «տեղադրված լինի գրիչ» բառերից հետո լրացնել «(բացառությամբ Ազգային ժողովի ընտրությունների դեպքում)» բառերը, իսկ «չօգտագործված քվեաթերթիկների արկղ» բառերից հետո լրացնել «՝ յուրաքանչյուր կուսակցության համար առանձին քվեաթերթիկներով քվեարկության անցկացման ժամանակ»:

Հոդված 12. Օրենսգրքի 59-րդ հոդվածում`

1) 1-ին մասի երկրորդ նախադասությունում «քվեաթերթիկի լրացման» բառերը փոխարինել «քվեարկելու» բառով.

2) 7-րդ մասից հանել «, իսկ ընտրություններին մասնակցող կուսակցության տարածքային ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուի գրանցումն անվավեր կամ ուժը կորցրած ճանաչվելու դեպքում այդ թեկնածուի անունը քվեաթերթիկներից հանվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով» բառերը:

Հոդված 13. Օրենսգրքի 61-րդ հոդվածի 5-րդ մասից հանել 2-րդ նախադասությունը:

Հոդված 14. Օրենսգրքի 65-րդ հոդվածում լրացնել նոր 7.1-րդ մաս.

«7.1. Սույն հոդվածի 5-րդ եւ 7-րդ մասերով նախատեսված քվեարկության սենյակում միաժամանակ գտնվելու իրավունք ունեցող ընտրողների, դիտորդների եւ զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների թիվը կարող է սահմանափակվել սույն օրենսգրքի 67.1-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված որոշմամբ:»:

Հոդված 15. Օրենսգրքի 67-րդ հոդվածի 3-րդ մասից հանել 2-րդ նախադասությունը:

Հոդված 16. Օրենսգիրքը լրացնել նոր 67.1-րդ հոդվածով.

«Հոդված 67.1. Կարանտին սահմանելու դեպքում քվեարկության կազմակերպումը եւ իրականացումը

1. Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում կամ դրա առանձին տարածքներում կարանտին սահմանված լինելու դեպքում քվեարկությունը կազմակերպվում եւ անցկացվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած հատուկ կանոններով` հաշվի առնելով կարանտին սահմանելու մասին որոշմամբ սահմանված պահանջները` առանց խոչընդոտելու ընտրական գործընթացը:»:

Հոդված 17. Օրենսգրքի 68-րդ հոդվածի 3-րդ մասում՝

1) 2-րդ պարբերությունում հանել «(այս փուլում տարածքային ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուի մասով քվեաթերթիկի վավերականության գնահատում չի իրականացվում)» բառերը,

2) 5-րդ եւ 6-րդ պարբերություններն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 18. Օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասից հանել «ավելորդ» բառը, իսկ «գրառում» բառից հետո ավելացնել «կամ նշում» բառերը:

Հոդված 19. Օրենսգրքի 71-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի 11-րդ կետից հանել 2-րդ նախադասությունը,

2) 8-րդ մասից հանել «(առանց տարածքային ընտրական ցուցակներում ընդգրկված թեկնածուների տվյալների)» բառերը:

Հոդված 20. Օրենսգրքի 75-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի երկրորդ պարբերության երկրորդ նախադասությունը հանել .

2) 4-րդ մասի 11-րդ կետի «, Ազգային ժողովի ընտրությունների դեպքում` նաեւ ըստ ընտրական տարածքների» բառերը հանել,

3) 4-րդ մասի 12-րդ կետը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 21. Օրենսգրքի 77-րդ հոդվածի 1-ին մասից հանել «համապետական եւ տարածքային» բառերը:

Հոդված 22. Օրենսգրքի 78-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 23. Օրենսգրքի 83-րդ հոդվածում՝

1) Հոդվածի վերնագիրը շարադրել նոր խմբագրությամբ՝ «Կուսակցության (կուսակցությունների դաշինքների) ընտրական ցուցակը».

2) 1-ին մասից հանել «համապետական» բառը եւ «, եւ մեկական տարածքային ընտրական ցուցակ՝ յուրաքանչյուր ընտրական տարածքի համար» բառերը.

3) 2-րդ, 4-7-րդ մասերից հանել «համապետական» բառերը.

4) 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.

5) 8-րդ մասում «համապետական եւ տարածքային ընտրական ցուցակները» բառերը փոխարինել «ընտրական ցուցակը» բառերով.

6) 9-11-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել.

7)  12-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«12. Կուսակցությունների դաշինքից որեւէ կուսակցության դուրս գալու դեպքում կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով հանվում են այդ կուսակցության ներկայացրած պատգամավորի թեկնածուները:»

Հոդված 24. Օրենսգրքի 84-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերում «համապետական եւ տարածքային ընտրական ցուցակները» բառերը փոխարինել «ընտրական ցուցակը» բառերով, իսկ 5-րդ կետից հանել «համապետական» բառը:

Հոդված 25. Օրենսգրքի 85-րդ հոդվածում.

1) 1-ին մասի 2-րդ նախադասությունը ուժը կորցրած ճանաչել,

2) 3-րդ մասից հանել «համապետական եւ տարածքային» բառերը,

3) 4-րդ մասում «ցուցակների» բառը փոխարինել «ցուցակի» բառով:

Հոդված 26. Օրենսգրքի 86-րդ հոդվածում՝

1) վերնագրում «ցուցակներում» բառը փոխարինել «ցուցակում» բառով,

2) 1-ին մասը ուժը կորցրած ճանաչել,

3) 2-րդ մասի 2-րդ կետը ուժը կորցրած ճանաչել,

4) 2-րդ մասի 3-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«3) ընտրական ցուցակը չի համապատասխանում սույն օրենսգրքի 83-րդ հոդվածով սահմանված պահանջներին: Սույն օրենսգրքի 83-րդ հոդվածով սահմանված պահանջներին չհամապատասխանելու հիմքով ընտրական ցուցակի գրանցումը չի մերժվում, եթե անհամապատասխանությունը պայմանավորված է այնպիսի հանգամանքով, որը ծագել է առաջադրումից հետո.»:

5) 4-րդ մասի առաջին պարբերությունում «ցուցակներում» բառը փոխարինել «ցուցակում» բառով, իսկ «համապետական եւ տարածքային ընտրական ցուցակներից» բառերը փոխարինել «ընտրական ցուցակից» բառերով.

6) 5-րդ մասում «ցուցակներում» բառը փոխարինել «ցուցակում» բառով:

Հոդված 27. Օրենսգրքի 87-րդ հոդվածում՝

1)  «ցուցակներում» եւ «ցուցակներ» բառերը փոխարինել համապատասխանաբար «ցուցակում» եւ «ցուցակ» բառերով,

2)  2-րդ մասում «83-րդ հոդվածի 4-րդ եւ 10-րդ մասերով» բառերը փոխարինել «83-րդ հոդվածի 4-րդ մասով» բառերով,

3)  3-րդ մասում «համապետական եւ տարածքային ընտրական ցուցակներից» բառերը փոխարինել «ընտրական ցուցակից» բառերով:

Հոդված 28. Օրենսգրքի 88-րդ հոդվածում՝

1) Վերնագրում եւ ամբողջ հոդվածում «ցուցակներում» բառը փոխարինել «ցուցակում» բառով,

2) 1-ին մասի 5-րդ կետը ուժը կորցրած ճանաչել,

4) 4-րդ մասում «համապետական եւ տարածքային ընտրական ցուցակներից» բառերը փոխարինել «ընտրական ցուցակից» բառերով:

Հոդված 29. Օրենսգրքի 89-րդ հոդվածի վերնագրում եւ ամբողջ հոդվածում «ցուցակներում» բառը փոխարինել «ցուցակում» բառով:

Հոդված 30. Օրենսգրքի 90-րդ հոդվածի 3-րդ մասում «եւ համապետական, եւ տարածքային ընտրական ցուցակներից» բառերը փոխարինել «ընտրական ցուցակից» բառերով, իսկ «ցուցակներ» բառը փոխարինել «ցուցակ» բառով՝ համապատասխան հոլովաձեւերով:

Հոդված 31. Օրենսգրքի 91-րդ հոդվածի 1-ին մասի երրորդ պարբերությունում «կամ ընտրական ցուցակներում» բառերը փոխարինել «կամ ընտրական ցուցակում» բառերով:

Հոդված 32. Օրենսգրքի 94-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ.

«Ազգային ժողովի ընտրությունների քվեաթերթիկում նշվում են ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) անվանումը, կուսակցությանը տրված համարը, ինչպես նաեւ ընտրական ցուցակի առաջին երեք թեկնածուների ազգանունները, անունները եւ հայրանունները:»:

Հոդված 33. Օրենսգրքի 95-րդ հոդվածում 7-8-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 34. Օրենսգրքի 96-րդ հոդվածի 3-րդ մասը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 35. Օրենսգրքի 97-րդ հոդվածի 3-րդ մասի նախավերջին նախադասությունը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 36. Օրենսգրքի 98-րդ հոդվածի 6-րդ մասի «96-րդ հոդվածի 1-ին եւ 3-րդ մասերով» բառերը փոխարինել «96-րդ հոդվածի 1-ին մասով» բառերով:

Հոդված 37. Օրենսգրքի 100-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.

«Հոդված 100. Մանդատների տրամադրումը պատգամավորներին

1. Կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուներին մանդատների տրամադրումն իրականացվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արձանագրությամբ՝ գրանցելով ընտրված Ազգային ժողովի պատգամավորներին: Ընտրական ցուցակի մեկ մասից մանդատ ստացած թեկնածուն հանվում է ընտրական ցուցակի մյուս մասից:

2. Առաջին հերթին մանդատները սույն օրենսգրքի 95-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված կարգով տրամադրվում են ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին:

Երկրորդ հերթին մանդատները տրամադրվում են կուսակցության ընտրական ցուցակի առաջին մասի թեկնածուներին` ըստ հերթականության: Եթե դրա արդյունքում կուսակցության բոլոր մանդատները բաժին են հասնում նույն սեռի ներկայացուցիչներին, ապա վերջին թեկնածուն իր մանդատը զիջում է ընտրական ցուցակի առաջին մասի՝ չներկայացված սեռի նվազագույն համարով թեկնածուին, եթե կա: Եթե կուսակցության ընտրական ցուցակի առաջին մասում ընդգրկված թեկնածուների թիվը փոքր է հասանելիք մանդատների թվից, ապա համապատասխան մանդատները մնում են թափուր:

3. Ընտրական ցուցակի առաջին մասից մանդատից հրաժարված կամ պատգամավոր ընտրված եւ լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արձանագրությամբ այդ մասին հանձնաժողովին իրազեկելուց հետո` մեկշաբաթյա ժամկետում, տրվում է այդ կուսակցության ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածուին, իսկ եթե դրա արդյունքում տվյալ խմբակցության որեւէ սեռի ներկայացուցիչների թիվը նվազում է եւ արդյունքում ցածր է լինելու 25 տոկոսից, ապա տրվում է այդ կուսակցության ընտրական ցուցակի առաջին մասի նվազ ներկայացված սեռի հաջորդ թեկնածուին, եթե կա:

4. Եթե ընտրական ցուցակի առաջին մասում այլ թեկնածու չկա, ապա մանդատը մնում է թափուր:

5. Ընտրական ցուցակի երկրորդ մասից մանդատից հրաժարված կամ պատգամավոր ընտրված եւ լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արձանագրությամբ այդ մասին հանձնաժողովին իրազեկելուց հետո` մեկշաբաթյա ժամկետում, տրվում է այդ կուսակցության ընտրական ցուցակի երկրորդ մասի նույն ազգային փոքրամասնության ցուցակում նվազագույն համար ունեցող թեկնածուին, իսկ այդպիսին չլինելու դեպքում մանդատը մնում է թափուր:

6. Կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված անձանց կողմից ներկայացված ինքնաբացարկի կամ մանդատից հրաժարվելու դիմումները վավերացվում են նոտարական կարգով, կամ համապատասխան դիմումը անձը հաստատում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստում:

7. Ինքնաբացարկի մասին դիմում ներկայացնելու դեպքում քաղաքացու անունը, ազգանունը հանվում են ընտրական ցուցակի առաջին եւ երկրորդ մասերից՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով:»:

Հոդված 38. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:

2.Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց պահից մեկամսյա ժամկետում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը`

1) ընդունում է կարանտինի ընթացքում քվեարկության կազմակերպման եւ անցկացման կարգի վերաբերյալ հատուկ կանոններ,

2) Ազգային ժողովի ընտրությունների կազմակերպմանն ու անցկացմանը վերաբերող իր որոշումները համապատասխանեցնում է սույն օրենքի դրույթներին: 
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
 

«31»մարտի 2021թ.

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ

ՊԱՐՈՆ ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ

Հարգելի՛ պարոն Միրզոյան,

Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածներով` օրենսդրական նախաձեռնության կար•ով Ձեզ ենք ներկայացնում «Հայաստանի Հանրապետության «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» նախա•իծը:

Ազգային ժողովի աշխատակար•ի 25-րդ կետի համաձայն` գրությանը կցվում են՝

1) օրենքի նախագիծը (հիմնական զեկուցող՝ Վահագն Հովակիմյան).

2) օրենքի նախագծի ընդունման հիմնավորումը.

3) գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ տեղեկանքը:

Խնդրում ենք օրենքի նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:

Հարգանքով՝
 
 
ՀՀ ԱԺ պատ•ամավորներ
Արման Բաբաջանյան
Սերգեյ Բագրատյան
Վահագն Հովակիմյան
Համազասպ Դանիելյան