Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Կ-867-16.02.2021,09.04.2021-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Չափումների միասնականության ապահովման մասին» 2012թ. փետրվարի 8-ի ՀՕ-22-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետում եւ 19-րդ հոդվածի 1-ին մասում «արբիտրաժի,» բառից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված չափագիտական վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի,» բառերով:

Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի՝

1. 2-րդ կետում «համար.» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ չափագիտական վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի կողմից չափման միջոցի չափագիտական կանոններին ու նորմերին համապատասխանությունը որոշելիս (ստուգելիս).».

2. Լրացնել նոր՝ 18.1)-րդ եւ 18.2)-րդ կետերով՝ հետեւյալ բովանդակությամբ.

«18.1) Չափագիտական վերահսկողություն՝ չափումների միասնականության ապահովման բնագավառը կանոնակարգող օրենքով եւ այլ իրավական ակտերով սահմանված չափագիտական կանոնների եւ նորմերի խախտումների կանխարգելման, բացահայտման եւ վերացման նպատակով տեսակը չհաստատված, չստուգաչափված տեսակը հաստատված եւ ստուգաչափված, սակայն չափագիտական կանոններին եւ նորմերին չհամապատասխանող չափման միջոցների շուկայահանման եւ (կամ) շահագործման, չափումների կատարման վկայագրված մեթոդիկաների առկայության, չափումների միասնականության ապահովման բնագավառում տեխնիկական կանոնակարգերի պահանջների պահպանմանն ուղղված վերահսկողություն.

18.2) Չափագիտական վերահսկողություն իրականացնող տեսչական մարմին` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված չափագիտական վերահսկողություն իրականացնող տեսչական մարմին (այսուհետ՝ տեսչական մարմին)»:

Հոդված 3. Օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել նոր 7.1) կետով հետեւյալ բովանդակությամբ.

«7.1) իրականացնում է Չափագիտության ազգային մարմնի գործունեության մշտադիտարկում.»

Հոդված 4. Օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ եւ 8-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 5. Օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 7)-րդ կետից հետո լրացնել նոր
8)-րդ կետով՝ հետեւյալ բովանդակությամբ.

«8) ծառայությունների մատուցման ոլորտում»

Հոդված 6. Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Սույն օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ցանկի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրական չափագիտական հսկողության ենթակա չափման միջոցների ներմուծման,  ներմուծող կազմակերպության, չափման միջոցի ծագման եւ արտահանման երկրի վերաբերյալ տեղեկատվությունը Պետական եկամուտների կոմիտեի կողմից տրամադրվում է Չափագիտության ազգային մարմնին եւ տեսչական մարմնին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:»:

Հոդված 7. Օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «1) տեսակը հաստատված եւ ստուգաչափված չափման միջոցների կիրառումը.»:

Հոդված 8. Օրենքի 21-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«Հոդված 21. Տեսչական մարմինը .

1. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված. տեսչական մարմինը չափագիտական վերահսկողություն է իրականացնում հետեւյալ ուղղություններով՝

1) տեսակը չհաստատված չափման միջոցների շուկայահանման եւ (կամ) շահագործման նկատմամբ,

2) չստուգաչափված չափման միջոցների շուկայահանման եւ (կամ) շահագործման նկատմամբ,

3) տեսակը հաստատված եւ ստուգաչափված, սակայն չափագիտական կանոններին եւ նորմերին չհամապատասխանող չափման միջոցների շուկայահանման եւ (կամ) շահագործման նկատմամբ,

4) չափումների կատարման վկայագրված մեթոդիկաների նկատմամբ:

2. Սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված վերահսկողության շրջանակներում լիազորված տեսչական մարմինը չափման միջոցի՝ չափագիտական կանոններին եւ նորմերին համապատասխանությունը որոշելիս (ստուգելիս)` օգտագործում է աշխատանքային չափանմուշ, աշխատանքային չափանմուշի օգտագործման անհնարինության դեպքում սույն օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված կարգով հրավիրում է Չափագիտության ազգային մարմնի ներկայացուցչի եւ (կամ) պահանջում է չափման միջոցի փորձաքննության իրականացում:

3. Վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի կարգադրագրի ձեւը հաստատում է տեսչական մարմնի ղեկավարը:»:

Հոդված 9. Օրենքի 22-րդ հոդվածի.

1. վերնագրում եւ 1-ին մասում «վերահսկողություն իրականացնող» բառերը փոխարինել «տեսչական բառով»,

2. 1-ին մասը լրացնել նոր 1.2)-րդ կետով՝ հետեւյալ բովանդակությամբ.

«1.2) Ըստ անհրաժեշտության ստուգման արդյունքներով արձանագրված իրավախախտման հիման վրա տրված կարգադրագրի հետ մեկտեղ կապարակնքում (դրոշմում):»

3. 1-ին մասի 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«2) ստուգում է ստուգաչափված կամ վկայագրված չափման միջոցների համապատասխանությունը չափագիտական կանոններին ու նորմերին՝ անհրաժեշտության դեպքում հրավիրելով Չափագիտության ազգային մարմնի ներկայացուցիչ.»:

Հոդված 10. Օրենքի 24-րդ հոդվածում.

1. 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ «1. Կարգադրագիրը՝ տեսչական մարմնի ղեկավարի կամ ծառայողի կողմից օրենքով սահմանված կարգով իրականացվող ստուգման ընթացքում կամ իրականացված ստուգման արդյունքներով արձանագրված իրավախախտման հիման վրա իրենց իրավասության սահմաններում ընդունված ակտ է, որն ուղղված է՝».

2. 3-րդ եւ 4-րդ մասերում «տեսչությանը» բառը փոխարինել «տեսչական մարմնին» բառերով:

3. 5-րդ մասում «վերահսկողություն իրականացնող» բառերը փոխարինել «տեսչական» բառով:

Հոդված 11. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքի ընդունմամբ պայմանավորված համապատասխան ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ընդունվում է սույն օրենքի ընդունումից հետո չորս ամսյա ժամկետում:

Տեղեկանք նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ

Ամփոփաթերթ