Հոդված 1. «Էներգետիկայի» մասին ՀՀ 2001 թվականի մարտի 7-ի ՀՕ- 148 օրենքի (Այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածում լրացնել նոր՝ 30-րդ կետ, հետեւյալ բովանդակությամբ.
30) « օգտակար տարածք՝ վերականգնվող էներգետիկ ռեսուրսներ օգտագործող ինքավար էներգաարտադրողի կողից տեղակայանքներ տեղադրելու համար նախատեսված՝ տեխնիկատնտեսական եւ օրենսդրական պահանջներին համապատասխանող տարածք, որտեղ արտադրողականության բնութագրերը չեն նվազում կողմնակի ազդեցությունների արդյունքում»:
Հոդված 2. Օրենքի 48-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել՝ նոր «1.1» եւ «1.2» ենթակետերով.
1.1 «Սպառողը պարտավոր է իր էներգիատեղակայանքներով մատակարարին փոխանցել նաեւ վերականգնվող էներգետիկ ռեսուրսներ օգտագործող ինքնավար էներգաարտադրող հանդիսացող ենթասպառողի առաքած էլեկտրաէներգիան»:
1.2 «Վերականգնվող էներգետիկ ռեսուրսներ օգտագործող ինքնավար էներգաարտադրող հանդիսացող ենթասպառողի կողմից բաշխողին էլեկտրական էներգիայի մատակարարումը եւ դրա դիմաց հատուցումը կատարվում է վերականգնվող էներգետիկ փոխհոսքեր իրականացնող ինքնավար արտադրողի եւ բաշխողի միջեւ հանձնաժողովի որոշմամբ սահմանված օրինակելի ձեւին համապատսախան եւ ենթասպառողը պարտավոր է մատակարարին վճարել փոխհոսքերի ապահովման համար վճարներն ու առաջացած ծախսերը իրենց միջեւ կնքված՝ էլեկտրական էներգիայի մատակարարման եւ հատուցման պայմանագրի հիման վրա»:
Հոդված 3. Օրենքի 59-րդ հոդվածի 6-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ .
«Արեւային էներգիայի կիրառմամբ ինքնավար էներգաարտադրողների տեղակայանքների դրվածքային հզորությունը չի կարող գերազանցել 500 կիլովատը այն իրավաբանական անձանց դեպքում, որոնք ոչ ավել քանի 1 տարի գործել են ընդհանուր հարկման համակարգում, իսկ 1 տարեկանից բարձր իրավաբանական անձանց դեպքում՝ նախորդ տարվա ընթացքում իրենց սպառած էներգիայի հզորությանը գումարած 50 տոկոս ավել դրվածքային հզորություն, բայց ոչ ավել, քան 2 մեգավատ, որոնց գործունեությունը ենթակա չէ կարգավորման՝ կառուցման եւ արտադրության ժամանակահատվածներում»:
Հոդված 4.
Սույն օրենք ուժի մեջ է մտնում հրապարակման պահից հետո տասներորդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ» ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1. Առկա իրավիճակը.
Ներկայումս ինքնավար էներգարտադրող հանդիսացող իրավբանական անձը չի կարող տեղադրել 500կվտ դրվածքային հզորությունը գերազանցող էներգաարտադրող տեղակայանքներ: Այս իրավիճակում բազմաթիվ իրավաբանական անձիք գործում են օրենքի շրջանցման ճանապարհով եւ տարբեր իրավբանական անձանց անուններով տեղադրում իրենց անհրաժեշտ հզորության կայանքներ:
Միեւնույն ժամանակ ինքնավար էներգաարտադրող մեծ ընկերությունները՝ գործող 500 կվտ սահմանափակման դեպքում հնարավորություն չունեն արտադրել այնքան էլեկտրաէներգիա, որքան որ անհրաժեշտ է արտադրել եւ սպառել իրենց գործունության իրականացման համար:
Փոփոխության բնույթն ու ակնկալվող արդյունքը.
Փոփոխությամբ նախատեսվում է 500կվտ շեմը բարձրացնել մինչեւ 2մգ/վտ-ի, սակայն որոշակի սահմանափակումներով:
Մասնավորապես. Մինչը 1 տարեկան իրավաբանական անձիք կարող են տեղադրել ոչ ավել քանի 500կվտ հզորությամբ տեղակայանք: Իսկ 1 տարեկանից բարձր իրավաբանական անձիք ոչ ավել քան 2 մգ/վտ հզորությամբ տեղակայանք՝ հաշվի առնելով նրանց նախորդ տարվա սպառած էլեկտրաէնգիայի ծավալները:
Արդյունքում տնտեսվարողներիը կազատվեն էլեկտրաէնեգիայի սակագնային կախվածությունից եւ ավելորդ ֆինանսական ծանրաբեռնվածությունից:
2. Առկա իրավիճակը.
Ներկայումս ենթաբաժանորդ հանդիսացող ինքնավար էներգաարտադրողները հնարավորություն չունեն փոխհոսքեր իրականացնել մատակակրարի հետ եւ փաստացի դրանով իսկ սահմանափակված են նրանց իրավունքները: Բացի դրանից, ենթաբաժանորդ ունեցող բաժանորդը իր էներգատեղակայանքներով փողհոսքեր ապահովելու ժամանակ ունենում է ֆինանասկան ծախսեր, որոնք այս համատեքստում արդարացված չեն:
Փոփոխության բնույթն ու ակնկալվող արդյունքը.
Փոփոխություններով նախատեսվում է, որ ենթաբաժանորդը կարող է փոխհոսքեր ապահովել, ինչպես նաեւ վերջինս պարտավորվում է կատարել այդ ընթացքում մատակարաի հետ առաջացած, ծախսերն ու վճարները:
Արդյունքում բաժանորդը ազատվում է ավելորդ ծանրաբեռնվածությունից, իսկ ենթաբաժանորդը հնարավորություն է ստանում ամբողջ ծավալով իրացնել իր իրավունքները: