Հոդված 1. « Էներգախնայողության եվ վերականգնվող էներգետիկայի մասին» ՀՀ 2004 թվականի նոյեմբերի 9-ի ՀՕ-122-Ն օրենքի Ինքնավար էներգաարտադրողի եւ էլեկտրաէներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձի միջեւ փոխհոսքերի կարգը սահմանող հավելվածի 1-ին մասը լրացնել նոր նախադասությամբ.
«Հաշվարկային տարի է համարվում յուրաքանչյուր օրացույցային տարվա մայիսի 1-ից մինչեւ հաջորդ օրացույցային տարվա ապրլի 30-ը ներառյալ ընկած ժամանկահատվածը»:
1) Ինքնավար էներգաարտադրողի եւ էլեկտրաէներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձի միջեւ փոխհոսքերի կարգը սահմանող հավելվածի 1-ին մասում լրացնել նոր կետ՝ հետեւյալ բովանդակությամբ.
«Վերականգնվող էներգետիկ ռեսուրսներ օգտագործող ինքնավար էներգաարտադրողի կողմից օրվա ընթացքում՝ հանձնաժողովի սահմանած սակագների համապատասխան բաշխողին առաքված էլեկտրիաէներգիայի ծավալները հաշվանցվում (նվազեցվում) են՝ սակագնի իջեցմանը (բարձրից՝ ցածր) համապատասխան՝ վերջինիս կողմից նույն ժամանակահատվածում սպառած էլեկտրիաէներգիայի ծավալներից՝ տարեկան վերջնահաշվարկի արդյունքում»:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնոմ հրապարակման պահից հետո տասներորդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ»ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1. Առկա իրավիճակը.
Ներկայումս վերականգնվող էներգետիկ ռեսուրսներ օգտագործող ինքնավար էներգաարտադրողի եւ էլեկտրաէներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձի մատակարարած էլեկտրաէներգիայի դիմաց վճարման ենթակա գումարների տարեկան հաշվարկը կատարվում է յուրաքանչյուր տարվա մինչեւ դեկտեմբերի 31-ը, որից հետո հետագա առնվազն 4 ամիսների ընթացքում նույն ճանապարհով ստացված էներգիայի ծավալները շոշոփելի կերպով կրճատվում են, որի արդյունքում սպառողը պարտավորվում է իր կատարած գերծախսի համար վճարել մատակարարին:
Փոփոխության բնույթն ու ակնկալվող արդյունքը.
Սույն նախագծով առաջարկվում է տարեկան վերջնահաշվարկի ժամկետը դեկտեմբերի 31-ից տեղափոխել ապրիլի 30-ը, որով սպառողը հնարավորություն կունենա իր համար անհրաժեշտ էներգիայի ծավալներով արտադրել եւ սպառել այն՝ խուսափելով հավելյալ ծախսերից:
2. Առկա իրավիճակը.
Օրենսդրական ներկայիս կարգավորումներով՝ ինքնավար էներգարտադրողը պարտավորվում է ամսեկան կտրվածքով վճարել Հանրային ծառայությունների հանձնաժողովի կողմից սահմանված գիշերային սակագինը, իսկ տարվա վերջում վերջնահաշվարկի ժամանակ մատակակրարը նրան հետ է վերադարձնում այդ գումարները, որը հավելյալ ֆինանսկան բեռ է ինքնավար էներգաարտադրող տնտեսվարողների կամ ֆիզիկական անձանց համար:
Փոփոխության բնույթն ու ակնկալվող արդյունքը.Փոփոխությունների արդյունքում ինքնավար էներգաարտադրողները կազատվեն հավելյալ ամսեկան ֆինանսական ծանրաբեռնվածությունից եւ գիշերային սակագնի վճարնեը կկատարվի տարեկան վերջնահաշվարկի ժամանակ: