Հոդված 1. «Էներգախնայողության եւ վերականգնվող էներգետիկայի մասին» ՀՀ 2004 թվականի նոյեմբերի 9-ի ՀՕ-122-Ն օրենքի Ինքնավար էներգաարտադրողի եւ էլեկտրաէներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձի միջեւ փոխհոսքերի կարգը սահմանող հավելվածի 1-ին մասը լրացնել նոր նախադասությամբ.
«Հաշվարկային տարի է համարվում յուրաքանչյուր օրացույցային տարվա մայիսի 1-ից մինչեւ հաջորդ օրացույցային տարվա ապրլի 30-ը ներառյալ ընկած ժամանկահատվածը»:
1) Ինքնավար էներգաարտադրողի եւ էլեկտրաէներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձի միջեւ փոխհոսքերի կարգը սահմանող հավելվածի 1-ին մասում լրացնել նոր կետ՝ հետեւյալ բովանդակությամբ.
«Վերականգնվող էներգետիկ ռեսուրսներ օգտագործող ինքնավար էներգաարտադրողի կողմից օրվա ընթացքում՝ հանձնաժողովի սահմանած սակագների համապատասխան բաշխողին առաքված էլեկտրիաէներգիայի ծավալները հաշվանցվում (նվազեցվում) են՝ սակագնի իջեցմանը (բարձրից՝ ցածր) համապատասխան՝ վերջինիս կողմից նույն ժամանակահատվածում սպառած էլեկտրիաէներգիայի ծավալներից՝ տարեկան վերջնահաշվարկի արդյունքում»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնոմ հրապարակման պահից հետո տասներորդ օրը: