Հոդված 1. «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի ապրիլի 3-ի ՀՕ-169 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 26-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) լրացնել նոր 18.1-ին կետ.
«18.1) տեղեկություններ բաժնետիրական ընկերության կողմից «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 43-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված ընկերության գործունեությունը շարունակելու մասին որոշում կայացնելու վերաբերյալ.».
2) 21-րդ կետում «պաշտոնակատարի» բառից հետո լրացնել «(օրենքով նախատեսված դեպքերում՝ ընկերության գործադիր մարմնի լիազորությունները ժամանակավորապես իրականացնող պաշտոնատար անձի))» բառերը:
Հոդված 2. Օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում «ղեկավարը» բառից հետո լրացնել «կամ նրա պաշտոնակատարը (օրենքով նախատեսված դեպքերում՝ ընկերության գործադիր մարմնի լիազորությունները ժամանակավորապես իրականացնող պաշտոնատար անձը)» բառերը:
Հոդված 3. Օրենքի 39-րդ հոդվածի 3-րդ մասում՝
1) «ընտրելու» բառից հետո լրացնել «, օրենքով նախատեսված դեպքերում՝ ընկերության գործադիր մարմնի լիազորությունները ժամանակավորապես իրականացնող պաշտոնատար անձը նշանակվելու» բառերը.
2) 1-ին կետում «մասին» բառից հետո լրացնել «կամ օրենքով նախատեսված դեպքերում՝ ընկերության միանձնյա գործադիր մարմնի կամ կառավարող կազմակերպության կողմից իրենց լիազորությունների իրականացման անհնարինության մասին տեղեկությունները» բառերը.
3) 2-րդ կետում «ղեկավարի» բառից հետո լրացնել «կամ օրենքով նախատեսված դեպքերում՝ ընկերության գործադիր մարմնի լիազորությունները ժամանակավորապես իրականացնող պաշտոնատար անձի» բառերը:
Հոդված 4.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից մեկ ամիս հետո: