Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-931-12.04.2021-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԲԵՌՆԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վավերացնել 2019 թվականի հոկտեմբերի 28-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Բուլղարիայի Հանրապետության կառավարության միջեւ միջազգային ավտոմոբիլային ուղեւորափոխադրումների եւ բեռնափոխադրումների մասին» համաձայնագիրը :

Հոդված 2.  Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 
 

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԲԵՌՆԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

«Հայաստանի Հանրապետության Կառավարության եւ Բուլղարիայի Հանրապետության Կառավարության միջեւ միջազգային ավտոմոբիլային ուղեւորափոխադրումների եւ բեռնափոխադրումների մասին» համաձայնագիրը   (այսուհետ՝ Համաձայնագիր) ստորագրվել է  2019թ. հոկտեմբերի 28-ին, ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի կողմից:

Համաձայնագրի 18-րդ հոդվածի համաձայն, Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում երկրորդ դիվանագիտական հայտագիրն ստանալու օրվանից 30 օր հետո, որով Պայմանավորվող կողմերը միմյանց ծանուցում են Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար ներպետական ընթացակարգերի կատարման մասին: Համաձայնագրի ուժի մեջ մտնելուն պես 1995 թվականի ապրիլի 10-ին Սոֆիա քաղաքում կնքված Հայաստանի Հանրապետության Կառավարության եւ Բուլղարիայի Հանրապետության Կառավարության միջեւ միջազգային ավտոմոբիլային փոխադրումների մասին համաձայնագիրը կորցնում է իր ուժը:

2019թ. դեկտեմբերի 3-ի դրությամբ բուլղարական կողմից չի ստացվել ծանուցում՝ Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին:
 
 
ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ  Ավետ Ադոնց

ՏԵՂԵԿԱՆՔ

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

2019Թ. ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԲԵՌՆԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻՆ ՀԱԿԱՍՈՂ, ՕՐԵՆՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ՆՈՐ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՈՂ ՆՈՐՄԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԱՐՁՆՈՂ ՀԻՄՔԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Համաձայնագիրը չի պարունակում Հայաստանի Հանրապետության օրենքին հակասող, ինչպես նաեւ օրենքի փոփոխություն կամ նոր օրենքի ընդունում նախատեսող նորմեր:

Միաժամանակ հայտնում ենք, որ Համաձայնագիրը ենթակա է վավերացման ՀՀ Ազգային ժողովի կողմից՝ համաձայն ՀՀ Սահմանադրության 116-րդ հոդվածի 1-ին մասի  4-րդ եւ «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետերի դրույթների հիմքով:
 
 
Իրավական ակտերի փորձաքննությանգործակալության պետ`  Կ. ԽՏՐՅԱՆ

 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության Կառավարության եւ Բուլղարիայի Հանրապետության Կառավարության միջեւ միջազգային ավտոմոբիլային ուղեւորափոխադրումների եւ բեռնափոխադրումների մասին» համաձայնագրով՝ Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող դրույթների առկայության մասին

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածով Հայաստանի Հանրապետության բեռնափոխադրողներին ավտոմոբիլային փոխադրումների մասին միջազգային համաձայնագրերով սահմանված մեկանգամյա փոխադրումների, ինչպես նաեւ միջպետական ոչ կանոնավոր ուղեւորափոխադրումների համար սահմանված է պետական տուրք՝ Բուլղարիայի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ միջազգային ավտոմոբիլային ուղեւորափոխադրումների եւ բեռնափոխադրումների որոշ տեսակների համար թույլտվությունների տրամադրման պահանջից ազատումը կարող է հանգեցնել պետական տուրքի գծով ՀՀ պետական բյուջեի եկամուտների նվազեցման:
 
 

ԱՐՄԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


  ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը

 

ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

ՍՈՒՐԵՆ ՊԱՊԻԿՅԱՆԻՆ

Հարգելի պարոն Պապիկյան

Ի կատարումն Ձեր հանձնարարականի՝ հայտնում եմ, որ «Պետական գույքի կառավարման մասին» ՀՀ օրենքի կարգավորման շրջանակում «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Բուլղարիայի Հանրապետության կառավարության միջեւ միջազգային ավտոմոբիլային ուղեւորափոխադրումների եւ բեռնափոխադրումների մասին» համաձայնագրում Հայաստանի Հանրապետության համար գույքային պարտավորություններ նախատեսող դրույթներ առկա չեն:
 
 
Հարգանքով՝  ՆԱՐԵԿ ԲԱԲԱՅԱՆ

 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ    
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո  Ր  Ո  Շ  Ո Ւ  Մ

20 փետրվարի 2020 թվականի  N 178 -Ա
 
 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ  ԵՎ  ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ  ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ  ԲԵՌՆԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ  ՄԱՍԻՆ»  ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ  ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ մասը եւ «Միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը    ո ր ո շ ու մ     է.

1.  Հավանություն տալ 2019 թվականի հոկտեմբերի 28-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Բուլղարիայի Հանրապետության կառավարության միջեւ միջազգային ավտոմոբիլային ուղեւորափոխադրումների եւ բեռնափոխադրումների մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

2. Միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու նպատակով դիմել Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան:

3. Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի կողմից՝  միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունները Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու մասին որոշման առկայության դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետւթյան Ազգային ժողով:

4. Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանում Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ նշանակել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին:
 
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ   Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

2020 թ. փետրվարի 21

         Երեւան

ՀՀ վարչապետի նամակ