Հոդված 1. «Սնանկության մասին» 2006 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ ՀՕ-51-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 15.5-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«5) կարճվում են գույքային բռնագանձումներով եւ ոչ գույքային բնույթ ունեցող ցանկացած կատարողական վարույթ, որոնք չեն ազդում սնանկ ճանաչված պարտապանի գույքի կազմում ներառվող գույքի եւ իրավունքների վրա, ինչպես նաեւ սույն օրենքով սահմանված այլ դեպքերի» :
Հոդված 2. Օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«5) կարճվում է պարտապանի վերաբերյալ գույքային բռնագանձումներով եւ ոչ գույքային բնույթ ունեցող ցանկացած կատարողական վարույթ, որոնք չեն ազդում սնանկ ճանաչված պարտապանի գույքի կազմում ներառվող գույքի եւ իրավունքների վրա, ինչպես նաեւ սույն օրենքով սահմանված այլ դեպքերի»:
Հոդված 3.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: