Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Պ-8281-29.12.2020,12.04.2021-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» 1998 թվականի մայիսի 5-ի թիվ ՀՕ-221 օրենքի (այսուհետ` Օրենք) 37-րդ հոդվածի 4-րդ կետում լրացնել նոր պարբերություն.

«Սնանկության մասին» օրենքի 39-րդ հոդվածի 2.1-ին մասով նախատեսված կատարողական վարույթները սույն կետի հիմքով կասեցման ենթակա չեն:».

Հոդված 2. Օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը լրացնել նոր պարբերություն.

«Սնանկության մասին» օրենքի 39-րդ հոդվածի 2.1-ին մասով նախատեսված կատարողական վարույթները սույն կետի հիմքով կարճման ենթակա չեն:».

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Տեղեկանք նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ

Ամփոփաթերթ