Հոդված 1. «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» 2001 թվականի հոկտեմբերի 23-ի ՀՕ-248 օրենքի 16-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.1-ին մասով.
«3.1. Օրենքով կարող են սահմանվել իրավասու մարմնի որոշմամբ գործադիր մարմնի պաշտոնում նշանակված կամ ընտրության արդյունքում գործադիր մարմնի պաշտոնում նշանակված անձի լիազորությունների դադարեցման այլ հիմքեր:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
««ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
«Պետական ոչ առեւտրային կազմակերպություների մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ կետով սպառիչ թվարկված են տնօրենների լիազորությունների դադարման հիմքերը, որը հնարավորություն չի տալիս լիազոր մարմիններին՝ կախված ոլորտի առանձնահատկություններից, ոլորտը կարգավորող օրենքներով սահմանել տնօրենի լիազորությունների դադարման այլ ահնրաժեշտ հիմքեր:
Նույն հոդվածի 1.3-րդ մասի համաձայն՝ պետական կազմակերպության գործադիր մարմնի թափուր պաշտոնը համալրելու համար անցկացվող մրցույթի թեստավորման փուլը հաղթահարած մասնակիցները հարցազրույցի ժամանակ մրցութային հանձնաժողով են ներկայացնում համապատասխան պետական կազմակերպության զարգացման եւ բարեփոխման իրենց մշակած ծրագիրը?
Փաստացի ստացվում է, որ մրցութային հանձնաժողովը պետական կազմակերպության գործադիր մարմին է ընտրում այն հավակնորդին, ում կողմից ներկայացված համապատասխան պետական կազմակերպության զարգացման եւ բարեփոխման հայեցակարգը համարում է առավել ընդունելի եւ իրատեսական կատարման եւ կազմակերպության զարգացման համար:
Ըստ էության՝ լիազորված պետական մարմինը պետական կազմակերպության գործադիր մարմին է նշանակում մի անձի, ում հնարավորություն է տալիս, որպես կանոն 5 տարի ժամանակահատվածում իրագործելու իր կողմից ներկայացված պետական կազմակերպության զարգացման եւ բարեփոխման հայեցակարգը: Սակայն այն չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար օրենքով սահմանված չեն վերահսկման, հաշվետվողականության եւ վերջնական արդյունքում լիազորությունների դադարեցման հիմքեր:
2. Առաջարկվող կարգավորման բնույթը
Նախագծով առաջարկվող «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի փոփոխությամբ հնարավորություն կտրվի համապատասխան ոլորտների լիազոր մարմիններին՝ ոլորտը կարգավորող համապատասխան օրենքներում սահմանել կազմակերպության գործադիր մարմնի պաշտոնում նշանակված կամ ընտրության արդյունքում գործադիր մարմնի պաշտոնում նշանակված անձի լիազորությունները դադարեցնելու այլ հիմքեր՝ կախված տվյալ ոլորտի առանձնահատկություններից, մասնագիտական եւ պրոֆեսիոնալ կարողություններից:
Հայաստանի Հանրապետությունում գործում են տարբեր ոլորտների եւ տարբեր գործառույթներ իրականացնող ՊՈԱԿ-ներ, որոնք իրենց ոլորտային առանձնահատկություններից ելնելով կարիք ունեն ավելի մասնագիտական եւ տվյալ ոլորտի համար առանցքային նշանակություն եւ կարեւորություն ունեցող կարգավորումների՝ քան նախատեսված է «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ կետով, ինչը հնարավորություն չի տալիս լիազոր մարմիններին՝ կախված ոլորտի առանձնահատկություններից, սահմանել տնօրենի լիազորությունների դադարման այլ հիմքեր: Նշված հանգամանքը նվազեցնում է լիազոր մարմիների դերակատարումը տնօրենների աշխատանքի արդյունավետությունը չափելու եւ այն բարձրացնելու տեսանկյունից: Փաստացի լիազոր մարմինը հնարավորություն չի ունենում ոլորտը կարգավորող օրենքներով սահմանել լիազորությունների դադարման այլ հիմքեր, որի պատճառով հաճախ տնօրենների կողմից չի կատարվում այն աշխատանքը, կամ ոչ այն որակով, որի համար նա նշանակվել կամ ընտրվել է տնօրենի պաշտոնում:
3. Ակնկալվող արդյունքը
«Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի փոփոխությամբ հնարավորություն կստեղծվի համապատասխան ոլորտները կարգավորող օրենքներով ՊՈԱԿ-ի տնօրենների գործունեության արդյունավետության եւ հաշվետվողականության բարձրացման չափելի եւ տեսանելի չափանիշներ սահմանել՝ կախված ոլորտային առանձնահատկություններից: Նշված փոփոխությունների արդյունքում տնօրենի լիազորությունները դադարեցնելու հիմքերը կդառնան ավելի նպատակային եւ ուղղակի կապ կստեղծվի ակընկալվող կատարված աշխատանքի եւ դրա չկատարման պատճառով լիազորությունների դադարման միջեւ:
Առաջարկվող փոփոխության շնորհիվ հնարավորություն կստեղծվի համապատասխան ոլորտը կարգավորող օրենքներում նախատեսել կազմակերպության գործադիր մարմնի պաշտոնում նշանակված կամ ընտրության արդյունքում գործադիր մարմնի պաշտոնում նշանակված անձի լիազորությունները դադարեցնելու այլ հիմքեր:
«Պետական ոչ առեւտրային կազմակերպություների մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի ու եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ
Հարգարժան պարոն Միրզոյան,
Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածների՝ օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ եմ ներկայացնում «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:
Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն` գրությանը կցվում են՝
ա) նախագիծը (հիմնական զեկուցող՝ Հովհաննես Հովհաննիսյան),
բ) նախագծի ընդունման հիմնավորումը,
գ) գործող օրենքում փոփոխվող հոդվածի մասին տեղեկանքը:
Խնդրում եմ օրենքի նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:
Հարգանքով՝ | |
Մխիթար Հայրապետյան (049) | |
Հովհաննես Հովհաննիսյան (023) |