Հոդված 1. Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 16-րդ հոդվածի`
1) առաջին մասի առաջին պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Ջրի ազգային ծրագիրը ներառում է`».
2) առաջին մասի 6-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«6) ջրային ռեսուրսավճարների ռազմավարության սահմանումը»:
Հոդված 2. Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 121-րդ հոդվածի`
1) 4-րդ մասի 3-րդ պարբերությունը ուժը կորցրած ճանաչել.
2) 5-րդ մասում լրացնել նոր կետ հետեւյալ բովանդակությամբ.
«55) հաստատում է ջրի ազգային ծրագիրը` 4 տարվա ընթացքում».
Հոդված 3. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
««Հայաստանի Հանրապետության Ջրային օրենսգիրք» ՀՀ օրենքումփոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունումը կապված է ՀՀ Ջրային օրենսգրքի 16- րդ հոդվածի եւ 121-րդ հոդվածի 4 -րդ մասի 4 կետի ` «Ջրի ազգային ծրագրի մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման հետ:
Ջրի ազգային ծրագիրը իրենից ներկայացնում է ամենամյա, փոփոխելի, համալրվող եւ դինամիկ համակարգ, որն իր մեջ ներառում է մի շարք շարունակական միջոցառումներ` ջրային ռեսուրսների հաշվառում, գնահատում, եւ դրա հիման վրա` ազգային ջրային պաշարի սահմանում, գնա՟հատում եւ վերագնահատում` ըստ ջրային ռեսուրսների, եւ դրա պահպան՟մանն եւ ավելացմանն ուղղված միջոցառումների մշակում, ջրավազանային կառավարման տա՟րածք՟ներում ըստ գերակայություննե՟՟՟՟՟րի ջրօգտա՟գործման պահանջարկի ձեւավորում, ջրերի որակի եւ քանակի ստանդարտ՟ների սահամանում եւ այլն:
Հաշվի առնելով նաեւ, որ Ջրի ազգային ծրագիրը պարբերաբար փոփոխվող եւ շարունակաբար վերանայվող ծրագիր է, եւ այն պետք է ներկայացնի ջրային ռեսուրսների ու ջրային համակարգերի առաջարկվող կառավարման կարճաժամկետ, միջնաժամկետ եւ երկարաժամկետ (մինչեւ 15 տարի) ծրագրերը, հաշվարկելի նախագծային եւ ծրագրային նկարագրությունները, ծախսերը, օգուտները եւ դրանց բաշխվածությունը, որոնք կարող են փոփոխվել ֆինանսական առկա միջոցներից ելնելով, ապա ավելի նպատակահարմար է Ջրի ազգային ծրագիրը հաստատել ՀՀ կառավարության որոշման տեսքով, քանի որ այդ դեպքում կդյուրինանա դրա փոփոխման, համալրման եւ նորարացման գործընթացը:
Ջրի ազգային ծրագիրը հանդիսանալով ջրային ռեսուրսների եւ ջրային համակարգերի կառավարման եւ պահպանման հեռանկարային զարգացման հիմնական փաստաթուղթ, համաձայն ««Հայաստանի Հանրապետության Ջրային օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» 18.11.03թ. N37-Ն ՀՀ օրենքի պետք է ներկայացվեր ՀՀ Ազգային Ժողով ս/թ հունիսին:
Սակայն որոշակի ֆինանսական եւ մասնագիտական աջակցության ձգձգման պատճառով դրա մշակման գործընթացը դանդաղել է: Մինչ այժմ կատարվել են որոշակի աշխատանքներ Ջրի ազգային ծրագրի ուրվագծի, Ջրի ազգային ծրագրի բաղադրիչ հանդիսացող ջրային ռեսուրսավճարների ռազմավարության մշակման ուղղությամբ: Կատարվել է ջրային ռեսուրսների անվտանգ էկոլոգիական վիճակի պահպանման եւ ինքնավերականգնման ընդունակության ապահովման նպատակով սահմանված էկոլոգիական թողքերի մեծությունների նախնական գնահատումը` ըստ դիտակետերի: Իրականացվել են 5-ից 2-ի` Արարատյան եւ Սեւան- Հրազդան ջրավազային տարածքային կառավարման բաժինների տարածքների ջրային ռեսուրսների պաշարների հաշվառմանը, գնահատմանը եւ դասակարգմանը ուղղված նախնական միջոցառումներ:
Սակայն դեռ պետք է իրականացվի ազգային ջրային պաշարի գնահատումը եւ դրա ավելացմանն ուղղված միջոցառումների մշակումը, ըստ ջրավազանների` ջրային ռեսուրսների առաջարկի գնահատումը, ջրային հաշվեկշռի գնահատումը, ջրի որակի ստանդարտների սահմանումը, ջրային համակարգերի եւ կարեւոր հիդրոհանգույցների դասակարգումն ու հաշվառումը, ջրերից սպառնացող վտանգի կառավարումը, անդրսահմանային ջրային ռեսուրսների կառավարումը, ջրավազանային կառավարման տարածքներում հատուկ պահպանվող տարածքների կամ դրանց մի մասի ցանկի կազմումը եւ այլ միջոցառումներ:
Ելնելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ կետի 1-ին ենթակետի պահանջից` փոփոխման ենթակա է նաեւ ՀՀ Ջրային օրենսգրքի 16-րդ հոդվածի առաջին մասի 6-րդ կետը: Ըստ սույն օրենքի նախագծի` Ջրի ազգային ծրագրով կհաստատվի ջրային ռեսուրսավճարների ռազմավարության սահմանումը, իսկ բուն ջրօգտագործման թույլտվության վճարի (ջրօգտագործման վճարի) առավելագույն եւ նվազագույն չափերի, ներառյալ` ջրային ռեսուրսներիարդյունահանման, հետ վերադարձման եւ բնապահպանական վճարների դրույքաչափերը կսահմանվեն «Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքով:
Ուստի, որպեսզի Ջրի ազգային ծրագրի այս բաղադրիչները հստակորեն սահմանվեն եւ հետագայում գործեն ջրային օրենսգրքի պահանջների` ջրային ռեսուրսների համապարփակ կառավարմանը, արդյունավետ օգտագործմանը եւ լիարժեք պահպանությանը ուղղված, նպատակահարմար է, Ջրի ազգային ծրագրի հաստատման ժամկետը հետաձգել եւս մեկ տարով: