Հոդված 1. «Ավտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր բեռներ եւ չվնասազերծված տարաներ փոխադրելու մասին» 2012 թվականի փետրվարի 27-ի ՀՕ-30-Ն (այսուհետ՝ Օրենք) օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին եւ 2-րդ կետերը ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 2. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 9.1-րդ հոդվածով
«Հոդված 9.1. Վտանգավոր բեռների փոխադրումների բնագավառում Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության լիազորությունները
1. Վտանգավոր բեռների փոխադրումների բնագավառում Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը`
1) մշակում եւ իրականացնում է իր բնագավառում պետական քաղաքականությունը.
2) իր լիազորությունների մասով մշակում է բնագավառը կարգավորող իրավական ակտերի նախագծեր:
3) իրականացնում է օրենքով նախատեսված այլ լիազորություններ:»
Հոդված 3. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում Հանրապետության նախագահի՝ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարար նշանակելու մասին հրամանագիրն ուժի մեջ մտնելու օրվանից:
2. Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից Օրենքի 9-րդ հոդվածի հիման վրա ընդունված իրավական ակտերը շարունակում են գործել մինչեւ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կազմավորմամբ պայմանավորված՝ նոր իրավական ակտերով դրանք ուժը կորցրած ճանաչելը:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում