Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 14-րդ հոդվածը՝
1) 1-ին մասի 5-րդ կետի «Հայաստանի Հանրապետության ոստիկանության մարմինների» բառերը փոխարինել «միգրացիայի եւ քաղաքացիության բնագավառում լիազոր մարմնի» բառերով.
2) լրացնել հետեւյալ խմբագրությամբ 5.2-5.5-րդ կետերով.
«5.2. տրանսպորտային միջոցի հաշվառման գործողության համար | բազային տուրքի 5-ապատիկի չափով |
5.3. տրանսպորտային միջոց վարելու իրավունքի վկայական ստանալու գործնական քննություն ընդունելու համար | բազային տուրքի 10-ապատիկի չափով |
5.4. տրանսպորտային միջոցների վերասարքավորման թույլտվության համար | բազային տուրքի 10-ապատիկի չափով |
5.5. նոր թողարկված (տվյալ տարում արտադրված) տրանսպորտային միջոցին հաշվառման կտրոն տալու համար | բազային տուրքի չափով»: |
Հոդված 2. Օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասին 28-րդ կետում «ճանապարհային ոստիկանության մարմինների» բառերը փոխարինել «ներքին գործերի բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի» բառերով:
Հոդված 3. Օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի թ) կետում «ճանապարհային ոստիկանության» բառերից հետո լրացնել «եւ Հայաստանի Հանրապետության ոստիկանության պարեկային ծառայության» բառերը:
Հոդված 4. Օրենքի 26-րդ հոդվածի 4-րդ մասում « Հայաստանի Հանրապետության ոստիկանության մարմինների» բառերը փոխարինել «Միգրացիայի եւ քաղաքացիության բնագավառում լիազոր մարմնի» բառերով:
Հոդված 5. Եզրափակիչ եւ անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության պաշտոնների անվանացանկը հաստատելու օրվանից տասը օր հետո:
2. Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը «Ոստիկանության մասին» օրենքի 40.1-րդ հոդվածի 3-րդ մասի հիման վրա վճարված պետական տուրքերը Օրենքի իմաստով համարվում են վճարված:
3. Մինչեւ Հայաստանի Հանրապետության ոստիկանության կազմում ֆիզիկական անձանց հաշվառմա հասցեների վերաբերյալ տեղեկանքներ տրամադրող իրավասու ստորաբաժանման լուծարումը Օրենքում «Միգրացիայի եւ քաղաքացիության բնագավառում լիազոր մարմնի» բառերը կարդալ «Հայաստանի Հանրապետության ոստիկանության մարմինների»:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում