Հոդված 1. «Ոստիկանության զորքերի մասին» 1997 թվականի նոյեմբերի 17-ի ՀՕ-163 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասում «Ոստիկանության» բառը փոխարինել «ներքին գործերի բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի (այսուհետ՝ ներքին գործերի լիազոր մարմին)» բառերով:
Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածը՝
1) 1-ին մասի 1-ին կետում «ապահովմանը» բառից հետո լրացնել «, այդ թվում՝ իրավախախտումների նախականխմանը, կանխմանը եւ խափանմանը» բառերը.
2) 1-ին մասի 3-րդ կետում «դրության» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ կարանտինի» բառերը:
Հոդված 3. Օրենքի ամբողջ տեքստում, բացառությամբ 10-րդ հոդվածի եւ 20-րդ հոդվածի 2-րդ մասի, «Ոստիկանության պետ» բառերը եւ համապատասխան հոլովաձեւերը փոխարինել «ներքին գործերի լիազոր մարմնի ղեկավար» բառերով եւ համապատասխան հոլովաձեւերով:
Հոդված 4. Օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասը՝
1) «պետական» բառերից հետո լրացնել «կառավարման» բառը.
2) «Հայաստանի Հանրապետության» բառերը հանել:
Հոդված 5. Օրենքի 10-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 10. Զինվորական ծառայությունը ոստիկանության զորքերում
1. Ոստիկանության զորքերում զինվորական ծառայությունն իրականացվում է զինված ուժերում ծառայությունը կանոնակարգող օրենքներին եւ այլ իրավական ակտերին համապատասխան:
2. Ոստիկանության զորքերի հրամանատարի նշանակումը եւ ազատումը իրականացվում է «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-րդ եւ 40-րդ հոդվածների կարգով:
3. Ոստիկանության զորքերում սպայական կազմի պաշտոններում ծառայողներին նշանակում (ծառայության ընդունում), կոչում է շնորհում եւ պաշտոնից ազատում է (ծառայությունից արձակում) ներքին գործերի լիազոր մարմնի ղեկավարը:
4. Ոստիկանության զորքերում ենթասպայական եւ շարքային կազմի պաշտոններում ծառայողներին նշանակում (ծառայության ընդունում), կոչում է շնորհում եւ պաշտոնից ազատում է (ծառայությունից արձակում) ներքին գործերի լիազոր մարմնի ղեկավարը կամ նրա լիազորությամբ՝ ոստիկանության զորքերի հրամանատարը:»
Հոդված 6. Օրենքի 13-րդ հոդվածը՝
1) 2-րդ մասում «վարչապետը» բառը փոխարինել «ներքին գործերի լիազոր մարմնի ղեկավարը» բառերով.
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ մաս.
«3. Ներքին գործերի լիազոր մարմինը վերահսկողություն է իրականացնում ոստիկանության զորքերի գործունեության օրինականության նկատմամբ, ինչպես նաեւ մշակում եւ իրականացնում է ոստիկանության զորքերի վերաբերյալ պետական քաղաքականությունը, Հայաստանի Հանրապետության պաշտպանությանն առընչվող հարցերում համաձայնեցնելով պաշտպանության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի հետ:»
Հոդված 7. Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում «դրության» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ կարանտինի» բառերը:
Հոդված 8. Օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասում լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.1-րդ կետ.
«3.1) ներքին գործերի լիազոր մարմնի ղեկավարի հրամանով սահմանված դեպքերում կազմելու վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ, իրականացնելու վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի վարույթ, ինչպես նաեւ կատարելու վարչական ձերբակալում.»
Հոդված 9. Օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասում «Ոստիկանության պետի» բառերը փոխարինել «Ոստիկանության զորքերի հրամանատարի» բառերով:
Հոդված 10. Օրենքի 21-րդ հոդվածի 3-րդ մասում «Ոստիկանության պետի կամ ոստիկանության զորքերի հրամանատարի թույլտվությամբ» բառերը փոխարինել «Ոստիկանության զոքրերի հրամանատարի թույլտվությամբ՝ ներքին գործերի լիազոր մարմնի ղեկավարի հետ համաձայնեցմամբ» բառերով:
Հոդված 11. Օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասում «Ոստիկանության ներկայացմամբ» բառերը փոխարինել «ներքին գործերի լիազոր մարմնի ներկայացմամբ» բառերով:
Հոդված 12. Օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասում «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը» բառերը փոխարինել «պաշտպանության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմինը» բառերով:
Հոդված 13. Եզրափակիչ եւ անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում Հանրապետության նախագահի՝ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարար նշանակելու մասին հրամանագիրն ուժի մեջ մտնելու օրվանից:
2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Օրենքի հիման վրա ընդունված իրավական ակտերը շարունակում են գործել մինչեւ նոր ակտերի ընդունումը:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում