Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-93821-16.04.2021-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 224-րդ հոդվածի 1-ին մասից հանել «195.1-196,» թվերը, ինչպես նաեւ «եւ 201-րդ» բառերը:

Հոդված 2. Օրենսգրքում լրացնել 224.2-րդ հոդված՝ հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 224.2. Միգրացիայի եւ քաղաքացիության բնագավառում լիազոր մարմինը

1. Հայաստանի Հանրապետությունում միգրացիայի եւ քաղաքացիության բնագավառում լիազոր մարմինը քննում է սույն օրենսգրքի 195.1-196-րդ հոդվածներով եւ 201-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:»

Հոդված 3. Եզրափակիչ եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում Հանրապետության նախագահի՝ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարար նշանակելու մասին հրամանագիրն ուժի մեջ մտնելու օրվանից:

2. Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը Օրենսգրքի 195.1-196-րդ եւ 201-րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ հարուցված գործերը շարունակում է քննել Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն