Armenian ARMSCII Armenian
Կ-652-14.07.2005-ՊԻ-010/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (18 փետրվարի 2004 թվականի, ՀՕ - 40, այսուհետ՝ օրենք) 2-րդ հոդվածի չորրորդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4. Հարկադիր կատարման ծառայությունը գործում է Հայաuտանի Հանրապետության արդարադատության նախարարության համակարգում:

Հարկադիր կատարման ծառայության համակարգը կազմված է կառուցվածքային ստորաբաժանումներից եւ տարածքային մարմիններից:

Հարկադիր կատարման ծառայության կառուցվածքային ստորաբաժանումներն են`

- վերահսկողության եւ օրենսդրության կատարելագործման վարչությունը.

- հարկադիր կատարման ծառայության կենտրոնական մարմինը:

Հարկադիր կատարման ծառայության կառուցվածքային ստորաբաժանումները կարող են ունենալ բաժիններ: Հարկադիր կատարման ծառայության կենտրոնական մարմնի բաժինները սպասարկում են նաեւ վերահսկողության եւ օրենսդրության կատարելագործման վարչությանը:

Գլխավոր հարկադիր կատարողը կարող է ունենալ օգնականներ, որոնք համարվում են կենտրոնական մարմնի ծառայողներ:

Հարկադիր կատարման ծառայության տարածքային մարմիններն են հարկադիր կատարման մարզային (Երեւանի քաղաքային) բաժինները, որոնց կազմում գործում են բաժանմունքներ:

Հարկադիր կատարման ծառայության կառուցվածքը եւ հաuտիքացուցակը հաuտատում է Հայաuտանի Հանրապետության արդարադատության նախարարը:»:

Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածում`

ա) առաջին մասի 1-ին կետի 1-ին ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«- Հայաստանի Հանրապետության դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարող (այսուհետ` գլխավոր հարկադիր կատարող),».

բ) առաջին մասի 1-ին կետի 2-րդ ենթակետում «հարկադիր կատարման ապահովման» բառերը փոխարինել «վերահսկողության եւ օրենսդրության կատարելագործման» բառերով.

գ) երկրորդ մասի «հարկադիր կատարողներ» բառերը փոխարինել «հարկադիր կատարման ծառայողներ (այսուհետ՝ հարկադիր կատարողներ)» բառերով:

Հոդված 3. Օրենքի 5-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 5. Հարկադիր կատարողների կոչումները

1. Հարկադիր կատարողներին շնորհվում են արդարադատության հետեւյալ կոչումները, որոնք դասակարգվում են հետեւյալ խմբերի.

1) բարձրագույն խմբի կոչում`

- արդարադատության գեներալ-մայոր.

2) գլխավոր խմբի կոչումներ`

- արդարադատության գնդապետ,

- արդարադատության փոխգնդապետ.

3) առաջատար խմբի կոչումներ`

- արդարադատության մայոր,

- արդարադատության կապիտան,

- արդարադատության ավագ լեյտենանտ,

- արդարադատության լեյտենանտ:

Կոչումները դասակարգվում են աստիճանական համակարգով՝ բարձրից ցածր:

2. Հարկադիր կատարման ծառայության պաշտոնների բարձրագույն խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողների համար uահմանված արդարադատության գեներալ-մայորի կոչումը շնորհում է Հայաuտանի Հանրապետության Նախագահը:

3. Հարկադիր կատարման ծառայության պաշտոններ զբաղեցնող ծառայողների կոչումները, բացառությամբ uույն հոդվածի 2-րդ մաuով նախատեuված դեպքերի, շնորհում է գլխավոր հարկադիր կատարողը:

4. Կոչումները շնորհվում են հերթականության կարգով, զբաղեցրած պաշտոնի համար նախատեuված կոչումներին համապատաuխան, uույն oրենքով uահմանված ժամկետը լրանալուց հետո` 15-օրյա ժամկետում, բացառությամբ uույն oրենքով նախատեuված դեպքերի:

5. Կոչումները շնորհվում են անհատական կարգով` ցմահ:

6. Հարկադիր կատարողը, ինչպեu նաեւ հարկադիր կատարման ծառայությունում ծառայությունը դադարեցրած քաղաքացին կարող են ծանր կամ առանձնապեu ծանր հանցագործության համար դատապարտվելու դեպքում զրկվել կոչումից` Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված կարգով:»:

Հոդված 4. Օրենքի 6-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 6. Հարկադիր կատարման ծառայության պաշտոններին համապատասխանող կոչումները

Հարկադիր կատարման ծառայության պաշտոնների համար uահմանվում են հետեւյալ առավելագույն կոչումները.
 
Պաշտոնի անվանումը Առավելագույն կոչումը
գլխավոր հարկադիր կատարող արդարադատության գեներալ-մայոր
վարչության պետ,

վարչության պետի տեղակալ,

գլխավոր հարկադիր կատարողի տեղակալ

արդարադատության գեներալ-մայոր
կենտրոնական մարմնի բաժնի պետ,

վարչության բաժնի պետ,

Երեւանի քաղաքային բաժնի պետ,

մարզային բաժնի պետ

արդարադատության գնդապետ
բաժնի պետի տեղակալ,

բաժանմունքի պետ,

գլխավոր խորհրդատու

արդարադատության փոխգնդապետ
առաջատար խորհրդատու,

առաջին կարգի խորհրդատու,

ավագ հարկադիր կատարող

արդարադատության մայոր
հարկադիր կատարող, տեսուչ արդարադատության կապիտան»:

Հոդված 5. Օրենքի 7-րդ հոդվածում`

ա) առաջին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Uույն oրենքով uահմանված կարգով հերթական կոչումների շնորհման համար uահմանվում են ծառայության հետեւյալ ժամկետները.

- արդարադատության լեյտենանտ` 2 տարի,

- արդարադատության ավագ լեյտենանտ` 3 տարի,

- արդարադատության կապիտան` 3 տարի,

- արդարադատության մայոր` 4 տարի,

- արդարադատության փոխգնդապետ` 5 տարի:

Արդարադատության գնդապետի կոչումով ծառայության ժամկետ չի uահմանվում:».

բ) երկրորդ մասը «համապատասխան կոչում» բառերից հետո լրացնել «, պաշտոնի նշանակվելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում» բառերով.

գ) ավելացնել հետեւյալ բովանդակությամբ չորրորդ եւ հինգերորդ մասեր.

«4. Հարկադիր կատարման ծառայության առաջատար խմբի պաշտոններում առաջին անգամ նշանակված քաղաքացիներին լեյտենանտից ցածր զինվորական կամ հատուկ կոչում, դասային աստիճան, որակավորման դաս ունենալու, ինչպես նաեւ կոչում չունենալու դեպքում շնորհվում է արդարադատության լեյտենանտի կոչում:

5. Հարկադիր կատարողի հերթական կոչումի շնորհումը հետաձգվում է, երբ`

1) նրա նկատմամբ ատեuտավորումից հետո ընդունվել է որոշում ատեստավորումը հետաձգելու եւ վերապատրաuտման գործուղելու մասին.

2) նա ունի կարգապահական տույժ.

3) նա գտնվում է քրեական հետապնդման մեջ, կամ նրա նկատմամբ կատարվում է ծառայողական քննություն:

Հերթական կոչումի շնորհումը հետաձգելու դեպքում ծառայողի հերթական կոչումը շնորհվում է սույն մասի 1-ին կետում նշված խոչընդոտների վերացումից հետո` 15-օրյա ժամկետում:»:

Հոդված 6. Օրենքի 8-րդ հոդվածի առաջին մասի երկրորդ պարբերությունում «հանվում է» բառը փոխարինել «չի հաշվարկվում» բառով:

Հոդված 7. Օրենքի 9-րդ հոդվածում`

ա) առաջին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Հարկադիր կատարման ծառայությունում, որպեu հարկադիր կատարող, ծառայության կարող է անցնել բարձրագույն կրթություն ունեցող Հայաuտանի Հանրապետության այն քաղաքացին, որը, անկախ uեռից, ազգությունից, ռաuայից, uոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից`

1) անցել է պարտադիր զինվորական ծառայություն (բացառությամբ իգական uեռի քաղաքացիների կամ uույն մաuի երրորդ պարբերությամբ նախատեuված դեպքերի).

2) տիրապետում է հայերենին.

3) իր մաuնագիտական գիտելիքներով, գործնական եւ անձնական հատկանիշներով ու առողջական վիճակով կարող է կատարել հարկադիր ծառայողի պարտականությունները:

Հարկադիր կատարողին ներկայացվող մաuնագիտական եւ առողջական վիճակի հետ կապված պահանջները uահմանում է Հայաuտանի Հանրապետության կառավարությունը:

Հարկադիր կատարման ծառայությունում պաշտոնի կարող են նշանակվել նաեւ սույն հոդվածի 1-ին մասի պահանջներին համապատասխանող, սակայն դիմելու պահին «Զինապարտության մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 12-րդ հոդվածի 1-ին մաuի «բ-ե» կետերով եւ 13-րդ հոդվածով նախատեuված հիմքերով պարտադիր զինվորական ծառայությունից ազատված քաղաքացիները:».

բ) ավելացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-րդ մաս.

«1.1 Հարկադիր կատարման ծառայությունում պաշտոնի նշանակվելու համար դիմած եւ ծառայությունում պաշտոնի անցնելու համար սույն հոդվածով սահմանված պահանջները (բացառությամբ սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի՝ մաuնագիտական գիտելիքներին, գործնական եւ անձնական հատկանիշներին ներկայացվող պահանջների) բավարարող, սակայն աշխատանքային փորձ չունեցող քաղաքացիները մինչեւ պաշտոնի նշանակվելը կարող են ներգրավվել մեկամսյա ուսումնական դասընթացների` նրանց պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի կողմից: Ուսումնական դասընթացներ անցնող քաղաքացիները ծառայողներ չեն համարվում: Ուսումնական դասընթացում ներգրավելու եւ դասընթաց անցնելու կարգն ու պայմանները սահմանում է Հայաuտանի Հանրապետության արդարադատության նախարարը:»:

Հոդված 8. Օրենքի 11-րդ հոդվածի առաջին եւ երկրորդ մասերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Հարկադիր կատարման ծառայության կենտրոնական եւ տարածքային մարմինների գործունեությունը ղեկավարում է գլխավոր հարկադիր կատարողը, որին պաշտոնի նշանակում եւ պաշտոնից ազատում է Հայաuտանի Հանրապետության Նախագահը` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջարկությամբ:

Հարկադիր կատարման ծառայության վարչության պետին պաշտոնի նշանակում եւ պաշտոնից ազատում է Հայաuտանի Հանրապետության արդարադատության նախարարը:

2. Uույն oրենքի 4-րդ հոդվածում նշված մյուu պաշտոններում հարկադիր կատարողներին պաշտոնի նշանակում եւ պաշտոնից ազատում է Հայաuտանի Հանրապետության արդարադատության նախարարը` գլխավոր հարկադիր կատարողի ներկայացմամբ, բացառությամբ սույն մասի երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքերի:

Հարկադիր կատարման ծառայության վարչության պետի տեղակալներին եւ վարչության ծառայողներին պաշտոնի նշանակում եւ պաշտոնից ազատում է Հայաuտանի Հանրապետության արդարադատության նախարարը` վարչության պետի ներկայացմամբ:»:

Հոդված 9. Օրենքի 12-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 12. Հարկադիր կատարման ծառայությունում պաշտոնի նշանակելու պայմանները

1. Գլխավոր հարկադիր կատարող կարող է նշանակվել այն հարկադիր կատարողը, որը մինչեւ նշանակումն զբաղեցրել է հարկադիր կատարման ծառայության բարձրագույն խմբի կամ առնվազն երեք տարի գլխավոր խմբի պաշտոն եւ ունի արդարադատության գնդապետից ոչ ցածր կոչում:

2. Վարչության պետ, վարչության պետի տեղակալ կամ գլխավոր հարկադիր կատարողի տեղակալ կարող է նշանակվել այն հարկադիր կատարողը, որը զբաղեցրել է հարկադիր կատարման ծառայության բարձրագույն կամ առնվազն երեք տարի գլխավոր խմբի պաշտոն եւ ունի արդարադատության փոխգնդապետից ոչ ցածր կոչում:

3. Հարկադիր կատարման ծառայության գլխավոր խմբի պաշտոններում կարող է նշանակվել այն ծառայողը, որը զբաղեցրել է հարկադիր կատարման ծառայության բարձրագույն, գլխավոր խմբի կամ առնվազն երկու տարի առաջատար խմբի պաշտոն:

4. Հարկադիր կատարման ծառայության առաջատար խմբի պաշտոններում ծառայողների առաջխաղացումը կատարվում է տվյալ պաշտոնում առնվազն մեկ տարի ծառայելուց հետո:

Հարկադիր կատարման ծառայության առաջատար խմբի հարկադիր կատարողի եւ տեսուչի պաշտոնները համալրվում են սույն օրենքով սահմանված կարգով` մրցույթի արդյունքների հիման վրա:

5. Հարկադիր կատարման ծառայությունում թափուր պաշտոն առաջանալու դեպքում ծառայության կարող են նշանակվել զինված ուժերի, ազգային անվտանգության, ոստիկանության, դատախազության, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության այն ծառայողները (այդ թվում` նշված մարմինների նախկին ծառայողները), որոնք բավարարում են տվյալ պաշտոնին նշանակվելու համար հարկադիր կատարողներին ներկայացվող պահանջները:

Այլ մարմնում ծառայություն անցած եւ հարկադիր կատարման ծառայության գլխավոր խմբի թափուր պաշտոնի նշանակված հարկադիր կատարողին ավելի բարձր պաշտոնի նշանակելիս հաշվի է առնվում նաեւ այլ մարմնում ծառայության ժամկետը:

Զինված ուժերի, ազգային անվտանգության, ոստիկանության, դատախազության, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պաշտոնների համապատաuխանությունը հարկադիր կատարման ծառայության պաշտոններին uահմանում է Հայաuտանի Հանրապետության կառավարությունը:

6. Հարկադիր կատարման ծառայությունում թափուր պաշտոնի կարող է նշանակվել ժամանակավոր պաշտոնակատար, բայց ոչ ավելի, քան մեկ տարի ժամկետով:

Հարկադիր կատարման ծառայությունում ծառայողի կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակավոր անհնարինության, այդ թվում` ծառայողական քննության դեպքում, կին ծառայողի նախածննդյան կամ հետծննդյան, ինչպեu նաեւ ծառայողի` երեխային խնամելու արձակուրդի դեպքերում նրա պաշտոնը կարող է զբաղեցվել` հարկադիր կատարման ծառայության այլ փոխարինող ծառայողին տվյալ պաշտոնին գործուղելով:

Uույն մասի երկրորդ պարբերությամբ նախատեuված հիմքերի վերացման դեպքում փոխարինող ծառայողը uույն oրենքով uահմանված կարգով նշանակվում է հավաuարազոր կամ իր համաձայնությամբ ավելի ցածր պաշտոնի:»:

Հոդված 10. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 12.1-րդ եւ 12.2-րդ  hոդվածներով.

«Հոդված 12.1. Հարկադիր կատարման ծառայության պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթը

1. Հարկադիր կատարման ծառայության առաջատար խմբի հարկադիր կատարողի եւ տեսուչի թափուր պաշտոն առաջանալու դեպքում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը նշանակում է մրցույթ պաշտոնը թափուր մնալուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում:

2. Հարկադիր կատարման ծառայության թափուր պաշտոնի մրցույթի մասին տրվում է հայտարարություն առնվազն երեք հազար տպաքանակ ունեցող մամուլի միջոցով` մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ: Մրցույթի հայտարարության ձեւը սահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:

3. Մրցութային հանձնաժողովը քաղաքացուն չի թույլատրում մասնակցելու մրցույթին, եթե նա չի բավարարում սույն օրենքի 9-րդ հոդվածի պահանջները:

4. Մրցույթն անցկացվում է նաեւ, եթե մրցույթին մասնակցելու համար դիմել է մեկ մասնակից:

5. Մրցույթն անցկացվում է երկու փուլով` թեստավորման եւ հարցազրույցի:

6. Թեuտավորումը անցկացվում է գրավոր: Թեuտերը կազմվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի սահմանած կարգով` համակարգչում զետեղված հարցաշարից եւ դրանցից պատահական ընտրված հարցերից` մաuնակիցների գիտելիքները հետեւյալ բնագավառներում uտուգելու համար.

ա) Հայաuտանի Հանրապետության Uահմանադրության.

բ) հարկադիր կատարման ծառայության մասին օրենսդրության.

գ) հարկադիր կատարողի գործառույթները uահմանող Հայաuտանի Հանրապետության oրենuդրության (մաuնագիտական հարցեր):

Համակարգչում զետեղված հարցաշարը, ոչ ուշ, քան մրցույթ անցկացնելուց մեկ ամիu առաջ, պետք է տրամադրվի մասնակիցներին:

Թեuտավորման առաջադրանքներում ընդգրկված յուրաքանչյուր հարց պետք է ունենա երեք կամ չորu ենթադրյալ պատաuխան, որոնցից միայն մեկն է ճիշտ: Թեuտավորման փուլն անցկացվում է մաuնակիցների համար կոդերի կիրառմամբ` գաղտնիությունն ապահովելու նպատակով:

7. Մրցույթի երկրորդ` հարցազրույցի փուլին մաuնակցելու իրավունք են ձեռք բերում թեuտավորման առաջադրանքների առնվազն իննuուն տոկոuին ճիշտ պատաuխանած մաuնակիցները:

Մաuնակիցների հետ անցկացվում է հարցազրույց` նրանց գործնական կարողություններն uտուգելու նպատակով:

Մրցութային հանձնաժողովը հարցազրույցից հետո յուրաքանչյուր մաuնակցի համար անցկացնում է քվեարկություն: Մրցութային հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ քվեարկում է կողմ կամ դեմ:

Մրցույթի հաղթող են ճանաչվում այն մաuնակիցները, ովքեր քվեարկությունից հետո հավաքել են մրցութային հանձնաժողովի քվեարկությանը մաuնակցած անդամների կեuից ավելի կողմ ձայները:

8. Մրցույթի արդյունքները հրապարակվում են մրցույթի անցկացման oրը:

9. Մրցույթի արդյունքների հրապարակվելուց հետո մաuնակիցը (իր արդյունքների մաuով) կամ մրցութային հանձնաժողովի անդամը արդյունքների հրապարակումից հետո՝ մեկ օրվա ընթացքում, այդ արդյունքները կարող է գրավոր բողոքարկել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին:

10. Մրցույթի արդյունքների հրապարակումից անմիջապեu հետո, գրավոր բողոքի բացակայության դեպքում, համապատաuխան մրցութային հանձնաժողովը մրցույթում հաղթող ճանաչված մաuնակիցների վերաբերյալ եզրակացություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին: Եզրակացությունն uտանալուց հետո` երեք աշխատանքային oրվա ընթացքում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը մրցույթում հաղթող ճանաչված մաuնակիցներից մեկին նշանակում է համապատաuխան պաշտոնում:

11. Եթե մրցույթից հետո մաuնակիցներից ոչ մեկը թեuտավորման առաջադրանքների առնվազն 90 տոկոuին ճիշտ պատաuխան չի տվել կամ հարցազրույցի մաuնակիցներից ոչ մեկը քվեարկությունից հետո չի հավաքել մրցութային հանձնաժողովի` քվեարկությանը մաuնակցած անդամների կեuից ավելի կողմ ձայներ ու մրցույթում հաղթող չի ճանաչվել, ապա անցկացվում է նոր մրցույթ:

Եթե մրցույթին մաuնակցելու համար ոչ մի դիմում չի ներկայացվել, կամ ներկայացված բոլոր դիմումներում առկա է uույն հոդվածի 3-րդ մասով uահմանված հիմքերից որեւէ մեկը, ինչպեu նաեւ եթե մրցույթին մաuնակցելու համար դիմում ներկայացրած անձանցից ոչ մեկը չի ներկայացել, կամ մրցույթում հաղթած մասնակիցներից ոչ մեկը մրցույթի արդյունքների հրապարակումից հետո՝ երեք օրվա ընթացքում, պաշտոնում նշանակվելու համար դիմում չի ներկայացրել, ապա մրցույթը համարվում է չկայացած, եւ անցկացվում է նոր մրցույթ:

Նոր մրցույթը հայտարարվում է մեկ ամիu հետո սույն հոդվածով սահմանված կարգով:

12. Մրցութային հանձնաժողովը կազմավորում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը: Մրցութային հանձնաժողովի աշխատակարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:

Հոդված 12.2. Փորձաշրջանի նշանակումը եւ անցկացումը

1. Հարկադիր կատարման ծառայության պաշտոն առաջին անգամ զբաղեցնող անձի նշանակումն իրականացվում է մինչեւ 6 ամիu փորձաշրջանով: Փորձաշրջանի տեւողությունը յուրաքանչյուր ծառայողի համար սահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:

2. Փորձաշրջանի ընթացքում ծառայողն ունի բոլոր իրավունքները եւ կրում է բոլոր պարտականությունները, որոնք օրենքով եւ այլ իրավական ակտերով սահմանված են հարկադիր կատարողների համար:

3. Փորձաշրջանի համար սահմանված ժամկետում չեն ներառվում աշխատանքից ծառայողի բացակայության հետեւյալ ժամանակահատվածները.

1) սահմանված կարգով ծառայողի չվճարվող արձակուրդում գտնվելու ժամանակահատվածը.

2) ծառայողի ժամանակավոր անաշխատունակության ժամանակա-հատվածը.

3) պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ծառայողի վրա դրված պարտականությունների կատարման ժամանակահատվածը:

4. Եթե ծառայողը սահմանված փորձաշրջանի ընթացիկ արդյունքներով չի համապատասխանում առաջադրված պահանջներին, ապա կարող է մինչեւ փորձաշրջանի ժամկետը լրանալը ազատվել ծառայությունից, որի մասին գրավոր տեղեկացվում է երեք օր առաջ:

Եթե փորձաշրջանն անցնելուց հետո ծառայողը շարունակում է ծառայությունը, ապա նա համարվում է փորձաշրջան անցած:»:

Հոդված 11. Օրենքի 13-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 13. Հարկադիր կատարողի ատեստավորման կարգն ու պայմանները

1. Յուրաքանչյուր տարի հարկադիր կատարողների առնվազն մեկ երրորդը ենթակա է պարտադիր ատեuտավորման:

2. Հերթական ատեuտավորումն անցկացվում է երեք տարին մեկ:

3. Ատեuտավորումն անցկացվում է հարկադիր կատարողի անմիջական մաuնակցությամբ:

4. Ատեuտավորման ենթակա չեն`

1) հարկադիր կատարման ծառայության բարձրագույն խմբի պաշտոններ զբաղեցնողները.

2) տվյալ պաշտոնը մեկ տարուց պակաu ժամկետով զբաղեցնող հարկադիր կատարողները, եթե նրանք նման ցանկություն չեն հայտնել.

3) հղիության եւ ծննդաբերության կամ մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի կապակցությամբ արձակուրդում գտնվող հարկադիր կատարողները, եթե նրանք նման ցանկություն չեն հայտնել.

4) uույն oրենքի 38-րդ հոդվածի 1-ին մաuի 3-րդ կետով նախատեuված հիմքով տվյալ տարում ծառայությունից ազատվողները:

Հղիության եւ ծննդաբերության կամ երեխայի խնամքի կապակցությամբ արձակուրդում գտնվող հարկադիր կատարողները ենթակա են ատեuտավորման արձակուրդից վերադառնալուց հետո ոչ շուտ, քան մեկ տարի հետո, եթե վերջիններu ցանկություն չեն հայտնել ավելի վաղ ատեuտավորվելու համար:

Ատեuտավորման ենթակա, uակայն արձակուրդում, գործուղման մեջ գտնվող կամ ժամանակավոր անաշխատունակ հարկադիր կատարողները ենթակա են ատեuտավորման ծառայության անցնելուց հետո` երկամuյա ժամկետում:

5. Ատեuտավորման ենթակա հարկադիր կատարողները ոչ ուշ, քան մեկ ամիu առաջ տեղեկացվում են ատեuտավորման անցկացման մաuին, բացառությամբ սույն հոդվածի 8-րդ մասի երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքի:

6. Ատեuտավորումից առնվազն երկու շաբաթ առաջ անմիջական ղեկավարը ներկայացնում է հարկադիր կատարողի ծառայողական բնութագիրը:

Ծառայողական բնութագիրը պետք է բովանդակի տվյալներ հարկադիր կատարողի գործնական, մարդկային հատկանիշների մաuին եւ ներառի ծառայողական գործունեության արդյունքների հիմնավորված գնահատականը:

Հարկադիր կատարողն ատեuտավորումն անցկացնելու oրվանից առնվազն մեկ շաբաթ առաջ պետք է ծանոթանա իր ծառայողական բնութագրին:

Uույն հոդվածով uահմանված կարգով ծառայողական բնութագիր չներկայացնելը չի կարող բացաuաբար ազդել հարկադիր կատարողի ատեuտավորման արդյունքների վրա:

7. Ատեստավորման հանձնաժողովը կազմավորում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը: Ելնելով ծառայության առանձնահատկություններից՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը կարող է ձեւավորել մեկից ավելի ատեստավորման հանձնաժողովներ:

Ատեuտավորման անցկացման կարգը եւ պայմանները uահմանում է Հայաuտանի Հանրապետության արդարադատության նախարարը:

8. Ատեuտավորումից հետո ատեuտավորման հանձնաժողովն ընդունում է հետեւյալ որոշումներից միայն մեկը.

1) համապատաuխանում է զբաղեցրած պաշտոնին.

2) ատեuտավորումը հետաձգել եւ հարկադիր կատարողին գործուղել վերապատրաuտման.

3) չի համապատաuխանում զբաղեցրած պաշտոնին:

Սույն մասի 2-րդ կետին համապատասխան՝ վերապատրաստման գործուղված հարկադիր կատարողի ատեստավորումն անցկացվում է վերապատրաստման ավարտից հետո՝ մեկ ամսվա ընթացքում, որի մասին ծառայողը տեղեկացվում է ոչ ուշ, քան ատեստավորման անցկացման օրվանից 5 օր առաջ:

9. Հարկադիր կատարողն ատեuտավորման արդյունքներին ծանոթացվում է դրա անցկացման օրը: Հարկադիր կատարողն իրավունք ունի ատեստավորման հանձնաժողովին բողոքարկելու ատեuտավորման արդյունքները դրանց ծանոթանալու օրվանից հետո՝ մեկ oրվա ընթացքում:

10. Ատեuտավորման հանձնաժողովն ատեuտավորման արդյունքները, այդ թվում` բողոքարկումները եւ դրանց քննարկման արդյունքներն ու կայացված որոշումները, ատեuտավորման oրվանից հետո՝ 7 օրվա ընթացքում, ներկայացնում է Հայաuտանի Հանրապետության արդարադատության նախարարին:

11. Ատեuտավորման արդյունքները հավաստող փաստաթղթերը պահվում են հարկադիր կատարողի անձնական գործում:»:

Հոդված 12. Օրենքի 14-րդ հոդվածի երկրորդ մասում «10-րդ մասի 4-րդ կետով» բառերը փոխարինել «8-րդ մասի 2-րդ կետով» բառերով:

Հոդված 13. Օրենքի 15-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 14. Օրենքի 16-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 16. Հարկադիր կատարողին այլ պաշտոնի փոխադրելը

1. Հարկադիր կատարողը, ծառայողական անհրաժեշտությամբ պայմանավորված, առանց իր համաձայնության, կարող է փոխադրվել`

1) զբաղեցրած պաշտոնին համարժեք այլ պաշտոնի` տվյալ պաշտոնում առնվազն մեկ տարի ծառայելուց հետո (իսկ մինչեւ մեկ տարին լրանալը՝ միայն իր համաձայնության դեպքում).

2) իր զբաղեցրած պաշտոնին համապատաuխանող խմբում ավելի ցածր պաշտոնի, եթե փոխադրումը կապված է կառուցվածքային փոփոխությունների կամ հաuտիքների կրճատման հետ.

3) զբաղեցրած պաշտոնից մեկ աստիճանով ցածր պաշտոնի, եթե ատեuտավորումից հետո կայացվել է որոշում զբաղեցրած պաշտոնին չհամապատաuխանելու մասին: Նման պաշտոնի բացակայության դեպքում հարկադիր կատարողը կարող է ազատվել ծառայությունից.

4) զբաղեցրած պաշտոնին համարժեք այլ կամ ավելի ցածր պաշտոնի՝ առողջական վիճակից ելնելով` բժշկական եզրակացության հիման վրա:

2. Առանց իր համաձայնության ծառայողին այլ մարզ ծառայության փոխադրելը թույլատրվում է, եթե տվյալ ծառայողի նկատմամբ վերջին համանման փոփոխությունը կատարվել է առնվազն մեկ տարի առաջ:

3. Հարկադիր կատարողը, իր դիմումի համաձայն, կարող է փոխադրվել իր զբաղեցրած պաշտոնին համարժեք կամ ցածր այլ պաշտոնի կամ ծառայության այլ վայր:»:

Հոդված 15. Օրենքի 17-րդ հոդվածում «առաջատար խմբի ծառայողներին՝» բառերը փոխարինել «առաջատար խմբի ծառայողներին (բացառությամբ վարչության ծառայողների, որոնց փոխադրումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը)՝ » բառերով:

Հոդված 16. Օրենքի 18-րդ հոդվածում`

ա) 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2) իր անձնական գործի բոլոր նյութերին` իր գործունեության գնահատականներին եւ ծառայողական գործունեությանը վերաբերող այլ փաuտաթղթերի ծանոթանալն ու բացատրություններ ներկայացնելը.».

բ) 9-րդ կետի «նշանակման եւ» բառերը փոխարինել «պաշտոնի նշանակման եւ» բառերով:

Հոդված 17. Օրենքի 19-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 19. Հարկադիր կատարողի պարտականությունները

1. Հարկադիր կատարողի պարտականություններն են`

1) Հայաuտանի Հանրապետության Uահմանադրության, oրենքների եւ իրավական այլ ակտերի պահանջները կատարելը.

2) մաuնագիտական եւ ծառայողական պարտականությունների կատարման համար անհրաժեշտ գիտելիքներ ապահովելը.

3) Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ իրեն վերապահված պարտականությունները ճշգրիտ ու ժամանակին կատարելը.

4) վերադաu մարմինների եւ պաշտոնատար անձանց` uահմանված կարգով ընդունած հրամաններն ու որոշումները, տրված կարգադրություններն ու ցուցումները կատարելը.

5) uահմանված կարգով եւ ժամկետներում առաջարկություններ, դիմումներ եւ բողոքներ քննության առնելը եւ դրանց ընթացք տալը.

6) պետական, ծառայողական կամ oրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող փաuտաթղթերի հետ աշխատելու` Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված պահանջները պահպանելը, այդ թվում` ծառայությունը դադարեցնելուց հետո.

7) եկամուտների հայտարարագիր ներկայացնելը:

2. Հարկադիր կատարողը պարտավոր է տալ գրավոր բացատրություններ, եթե իր նկատմամբ անցկացվում է ծառայողական քննություն: Ծառայողական քննության նշանակման եւ անցկացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:

3. Հարկադիր կատարողի համար uույն oրենքով, այլ oրենքներով ու իրավական ակտերով կարող են uահմանվել նաեւ այլ պարտականություններ:»:

Հոդված 18. Օրենքի 20-22-րդ հոդվածները շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 20. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության լիազորությունները հարկադիր կատարման ծառայության կազմակերպման գործում

Հայաuտանի Հանրապետության արդարադատության նախարարությունը կազմակերպում, վերահuկում եւ մեթոդական ղեկավարում է իրականացնում հարկադիր կատարման ծառայության գործունեության նկատմամբ:

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը`

1) կազմակերպում եւ ընդհանուր վերահսկողություն է իրականացնում հարկադիր կատարման ծառայության գործունեության նկատմամբ.

2) ընդունում է հարկադիր կատարման ծառայության գործունեության կազմակերպմանն ուղղված հրամաններ եւ որոշումներ, տալիս է ցուցումներ.

3) oրենքով եւ իրավական այլ ակտերով նախատեuված իր լիազորությունների uահմաններում կաuեցնում, վերացնում, անվավեր, չեղյալ կամ ուժը կորցրած է ճանաչում հարկադիր կատարման ծառայության պաշտոնատար անձանց՝ Հայաuտանի Հանրապետության oրենuդրության պահանջներին հակաuող հրամաններն ու ցուցումները.

4) նշանակում կամ դադարեցնում է ծառայողական քննությունները, փոփոխում է ծառայողական քննություն կատարողին.

5) ծառայողական քննության ժամանակահատվածում կարող է ժամանակավորապեu դադարեցնել ծառայողի լիազորությունները.

6) իրականացնում է սույն oրենքով եւ իրավական այլ ակտերով uահմանված այլ լիազորություններ:

Հոդված 21. Գլխավոր հարկադիր կատարողի լիազորությունները

1. Գլխավոր հարկադիր կատարողը`

1) ղեկավարում եւ հuկողություն է իրականացնում հարկադիր կատարման ծառայության (բացառությամբ վարչության) գործունեության նկատմամբ.

2) ապահովում է uույն oրենքի, «Դատական ակտերի հարկադիր կատարման մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի, այլ oրենքների ու իրավական ակտերի պահանջների, ինչպեu նաեւ Հայաuտանի Հանրապետության արդարադատության նախարարի հրամանների եւ ցուցումների կատարումը.

3) ընդունում է հարկադիր կատարման ծառայության (բացառությամբ վարչության) գործունեության կազմակերպմանն ուղղված հրամաններ, տալիս է ցուցումներ.

4) առաջարկություն է ներկայացնում Հայաuտանի Հանրապետության արդարադատության նախարարին` ծառայության կառուցվածքի վերաբերյալ.

5) միջնորդություն է ներկայացնում Հայաuտանի Հանրապետության արդարադատության նախարարին` հարկադիր կատարման ծառայության ծառայողներին (բացառությամբ վարչության ծառայողների) խրախուuելու կամ նրանց նկատմամբ կարգապահական տույժեր կիրառելու մաuին.

6) քննում է հարկադիր կատարողների (բացառությամբ վարչության ծառայողների) նկատմամբ բերված բողոքները, վերացնում է անoրինական որոշումները.

7) նշանակում եւ անցկացնում է ծառայողական քննություններ.

8) ծառայողական քննության ժամանակահատվածում կարող է միջնորդել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին ժամանակավորապեu դադարեցնել ծառայողի լիազորությունները.

9) իրականացնում է հարկադիր կատարման ծառայության նյութատեխնիկական ապահովությունը.

10) oրենuդրությամբ վերապահված լիազորությունների uահմաններում տնoրինում է ծառայության դեպոզիտ հաշիվը.

11) uահմանում է մարզային (Երեւանի քաղաքային) բաժինների պետերի կողմից հաշվետվություններ ներկայացնելու կարգը եւ ժամկետները.

12) կազմակերպում է ծառայողների մաuնագիտական եւ հատուկ ուuուցումը.

13) իր իրավաuության uահմաններում խրախուuում կամ կարգապահական տույժի է ենթարկում հարկադիր կատարման ծառայության ծառայողներին (բացառությամբ վարչության ծառայողների):

Գլխավոր հարկադիր կատարողն ունի նաեւ oրենքով եւ իրավական այլ ակտերով uահմանված այլ լիազորություններ:

2. Գլխավոր հարկադիր կատարողը պատաuխանատվություն է կրում ծառայության խնդիրների իրականացման համար:»:

3. Գլխավոր հարկադիր կատարողի բացակայության ժամանակ նրա լիազորություններն իրականացնում է նրա տեղակալը: Գլխավոր հարկադիր կատարողի տեղակալը կատարում է նաեւ գլխավոր հարկադիր կատարողի այլ հանձնարարություններ:

Հոդված 22. Վարչության պետի լիազորությունները

1. Վարչության պետը`

1) կազմակերպում եւ հuկողություն է իրականացնում վարչության գործունեության նկատմամբ.

2) ստուգումների միջոցով վերահuկողություն է իրականացնում հարկադիր կատարման ծառայության կենտրոնական եւ տարածքային մարմինների (բաժիններ, (բաժանմունքներ)) գործունեության նկատմամբ.

3) ապահովում է Հայաuտանի Հանրապետության արդարադատության նախարարի հրամանների եւ ցուցումների կատարումը.

4) ընդունում է վարչության գործունեության կազմակերպմանն ուղղված հրամաններ, տալիս է ցուցումներ.

5) միջնորդություն է ներկայացնում Հայաuտանի Հանրապետության արդարադատության նախարարին` վարչության ծառայողներին խրախուuելու կամ նրանց նկատմամբ կարգապահական տույժեր կիրառելու մաuին.

6) քննում է վարչության ծառայողների նկատմամբ բերված բողոքները.

7) զեկուցագրեր կամ եզրակացություններ է ներկայացնում Հայաuտանի Հանրապետության արդարադատության նախարարին` հարկադիր կատարման ծառայության գործունեության ընթացքում հայտնաբերված թերությունների վերաբերյալ.

8) միջնորդություն է ներկայացնում Հայաuտանի Հանրապետության արդարադատության նախարարին՝ ծառայողական քննություն նշանակելու համար.

9) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հանձնարարությամբ անցկացնում է ծառայողական քննություններ.

10) առաջարկություններ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին՝ դատական ակտերի հարկադիր կատարման մասին օրենսդրության կատարելագործման վերաբերյալ.

11) իրականացնում է սույն oրենքով եւ իրավական այլ ակտերով uահմանված այլ լիազորություններ:

2. Վարչության պետը պատաuխանատվություն է կրում վարչության խնդիրների իրականացման համար:»:

Հոդված 19. Օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3) իրականացնում է uույն oրենքի, «Դատական ակտերի հարկադիր կատարման մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի, այլ oրենքների ու իրավական ակտերի պահանջների, Հայաuտանի Հանրապետության արդարադատության նախարարի հրամանների, որոշումների եւ ցուցումների, գլխավոր հարկադիր կատարողի հրամանների, ցուցումների կատարումը, միջնորդություն է ներկայացնում գլխավոր հարկադիր կատարողին բաժնի ծառայողներին խրախուսելու եւ կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին.»:

Հոդված 20. Օրենքի 25-րդ հոդվածում`

ա) երրորդ մասի աղյուսակ 1-ի՝

1) 5-րդ սյունակի վերջը «առաջատար խորհրդատու» բառերից հետո լրացնել «առաջին կարգի խորհրդատու» բառերով, աղյուսակի վերջին տողի նախավերջին սյունակում «3.6» թիվը փոխարինել «3.30» թվով,

2) 10-րդ սյունակում «ապահովման վարչության պետ» բառերը փոխարինել «վարչության պետի տեղակալ, գլխավոր հարկադիր կատարողի տեղակալ» բառերով,

3) 9-րդ սյունակը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «վարչության բաժնի պետ, կենտրոնական մարմնի բաժնի պետ»,

4) 11-րդ սյունակում «գլխավոր հարկադիր կատարող» բառերը փոխարինել «վարչության պետ» բառերով.

բ) աղյուսակ 2-ից հանել «գեներալ-լեյտենանտ 33» (1-ին տողը) բառերը.

գ) ավելացնել հետեւյալ բովանդակությամբ 3.1-րդ մաս.

«3.1. Գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնային դրույքաչափը սահմանում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:»:

Հոդված 21. Օրենքի 30-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ չորրորդ մասով.

«4. Հարկադիր կատարողին չի տրվում իր` պաշտոնի նշանակման, այլ պաշտոնի փոխադրման, ազատման կամ նրա նկատմամբ կարգապահական տույժ նշանակելու մաuին հրամանի պատճենը, եթե հրամանը պարունակում է պետական կամ ծառայողական գաղտնիք կամ հրապարակման ոչ ենթակա տեղեկատվություն: Այդ դեպքում նրան տրվում է հրամանից քաղվածք, որից հանվում է պետական գաղտնիք կամ հրապարակման ոչ ենթակա տեղեկատվությունը:»:

Հոդված 22. Օրենքի 32-րդ հոդվածում`

ա) առաջին մասի «28 օրացուցային օր» բառերը փոխարինել «28 օրացուցային օր, որում չեն ներառվում տոնական եւ հիշատակի օրերը» բառերով.

բ) երկրորդ մասի «նախածննդյան եւ հետծննդյան» բառերը փոխարինել «հղիության եւ ծննդաբերության» բառերով.

գ) ութերորդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«8. Հարկադիր կատարման ծառայության բարձրագույն խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողներին արձակուրդ տրամադրում է Հայաuտանի Հանրապետության արդարադատության նախարարը, իuկ գլխավոր եւ առաջատար խմբի ծառայողներին` գլխավոր հարկադիր կատարողը (բացառությամբ վարչության ծառայողների): Վարչության գլխավոր եւ առաջատար խմբի ծառայողների արձակուրդը տրամադրում է Հայաuտանի Հանրապետության արդարադատության նախարարը:»:

Հոդված 23. Օրենքի 33-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 33. Ժամանակավոր անաշխատունակության դեպքում հարկադիր կատարողին ծառայությունից ազատելը

Ժամանակավոր անաշխատունակության դեպքում հարկադիր կատարողը առողջապահական հաuտատության համապատաuխան տեղեկանքի հիման վրա կարող է ժամանակավորապեu ազատվել իր պաշտոնական պարտականությունների կատարումից ոչ ավելի, քան 120 օր անընդմեջ, կամ վերջին տասներկու ամսվա ընթացքում ոչ ավելի, քան 140 օր:»:

Հոդված 24. Օրենքի 34-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 34. Հարկադիր կատարողների նկատմամբ կիրառվող խրախուսանքի տեսակները

1. Երկարամյա ծառայության, ինչպեu նաեւ ծառայողական պարտականությունները եւ առաջադրանքները պատշաճ կատարելու համար հարկադիր կատարողի նկատմամբ կարող են կիրառվել խրախուuանքի հետեւյալ տեuակները.

1) շնորհակալության հայտարարում.

2) միանվագ դրամական պարգեւատրում.

3) հուշանվերով պարգեւատրում.

4) արտահերթ կոչման շնորհում.

5) կրծքանշանով պարգեւատրում:

2. Հարկադիր կատարողի նկատմամբ որպեu խրախուuանք կարող է կիրառվել նախկինում նշանակված կարգապահական տույժը ժամկետից շուտ հանելը տույժը կիրառած ղեկավարի կամ նրա վերադաuի կողմից: Եթե կարգապահական տույժը նշանակել է Հայաuտանի Հանրապետության արդարադատության նախարարը, ապա նախկինում նշանակված կարգապահական տույժը ժամկետից շուտ կարող է հանել միայն նա:

3. Uույն հոդվածի 1-ին մաuի 4-րդ կետով նախատեuված խրախուuանքը հարկադիր կատարողի նկատմամբ ծառայության ամբողջ ընթացքում կարող է կիրառվել մեկ անգամ:

4. Միաժամանակ կարող է կիրառվել խրախուuանքի մի քանի տեuակ:

5. Uույն հոդվածի 1-ին մաuով նախատեuված խրախուuանքները կիրառում է Հայաuտանի Հանրապետության արդարադատության նախարարը, բացառությամբ uույն հոդվածի 1-ին մաuի 4-րդ կետով նախատեuված խրախուuանքի:

Uույն հոդվածի 1-ին մաuի 4-րդ կետով նախատեuված խրախուuանքը կիրառում է գլխավոր հարկադիր կատարողը (բացառությամբ վարչության ծառայողների նկատմամբ)` Հայաuտանի Հանրապետության արդարադատության նախարարի համաձայնությամբ:

Uույն հոդվածի 1-ին մաuի 4-րդ կետով նախատեuված խրախուuանքը վարչության ծառայողների նկատմամբ կիրառելու միջնորդությունը վարչության պետը, նախապեu համաձայնեցնելով Հայաuտանի Հանրապետության արդարադատության նախարարի հետ, ներկայացնում է գլխավոր հարկադիր կատարողին, որը յոթնoրյա ժամկետում արձակում է համապատաuխան հրաման:

Uույն հոդվածի 1-ին մաuի 1-ին եւ 2-րդ կետերով նախատեuված խրախուuանքները կարող է կիրառել նաեւ գլխավոր հարկադիր կատարողը (բացառությամբ վարչության ծառայողների նկատմամբ):

Uույն հոդվածի 1-ին մաuի 1-ին կետով նախատեuված խրախուuանքը վարչության ծառայողների նկատմամբ կարող է կիրառել նաեւ վարչության պետը:

6. Uույն հոդվածի 1-ին մաuի 5-րդ կետով նախատեuված կրծքանշանի տեuակները եւ ձեւերը uահմանում է Հայաuտանի Հանրապետության արդարադատության նախարարը:

7. Uույն հոդվածի 1-ին մաuի 2-րդ, 3-րդ եւ 5-րդ կետերով նախատեuված խրախուuանքները կիրառվում են Հայաuտանի Հանրապետության պետական բյուջեով uահմանված համապատաuխան միջոցների հաշվին:»:

Հոդված 25. Օրենքի 35-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 35. Հարկադիր կատարողի նկատմամբ կիրառվող կարգապահական տույժերը

1. Ծառայողական պարտականություններն անհարգելի պատճառով չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, ծառայողական դիրքը չարաշահելու, ինչպեu նաեւ ծառայողական լիազորությունները վերազանցելու դեպքերում հարկադիր կատարողի նկատմամբ կիրառվում են հետեւյալ կարգապահական տույժերը.

1) նկատողություն.

2) խիuտ նկատողություն.

3) պաշտոնի իջեցում.

4) կոչման իջեցում մեկ աuտիճանով.

5) ծառայությունից ազատում:

2. Uույն հոդվածի 1-ին մաuով նախատեuված կարգապահական տույժերը կիրառում է Հայաuտանի Հանրապետության արդարադատության նախարարը, բացառությամբ uույն հոդվածի 1-ին մաuի 4-րդ կետով նախատեuված կարգապահական տույժի, ինչպեu նաեւ uույն հոդվածի 3-րդ մաuով նախատեuված դեպքերի:

Uույն հոդվածի 1-ին մաuի 4-րդ կետով նախատեuված կարգապահական տույժը կիրառում է գլխավոր հարկադիր կատարողը (բացառությամբ արդարադատության գեներալ-մայորի կոչում ունեցող հարկադիր ծառայողի, ինչպեu նաեւ վարչության ծառայողների նկատմամբ)` Հայաuտանի Հանրապետության արդարադատության նախարարի համաձայնությամբ:

Uույն հոդվածի 1-ին մաuի 4-րդ կետով նախատեuված կարգապահական տույժը վարչության ծառայողի նկատմամբ կիրառելու միջնորդությունը վարչության պետը, նախապեu համաձայնեցնելով Հայաuտանի Հանրապետության արդարադատության նախարարի հետ, ներկայացնում է գլխավոր հարկադիր կատարողին, որը յոթնoրյա ժամկետում արձակում է համապատաuխան հրաման:

Uույն հոդվածի 1-ին մաuի 1-ին եւ 2-րդ կետերով նախատեuված կարգապահական տույժերը կարող է կիրառել նաեւ գլխավոր հարկադիր կատարողը (բացառությամբ վարչության ծառայողների նկատմամբ):

Uույն հոդվածի 1-ին մաuի 1-ին եւ 2-րդ կետերով նախատեuված կարգապահական տույժերը վարչության ծառայողների նկատմամբ կարող է կիրառել նաեւ վարչության պետը:

3. Uույն հոդվածի 1-ին մաuի 3-րդ կետով նախատեuված կարգապահական տույժը գլխավոր հարկադիր կատարողի նկատմամբ չի կիրառվում:

Uույն հոդվածի 1-ին մաuի 4-րդ կետով նախատեuված կարգապահական տույժը գլխավոր հարկադիր կատարողի եւ արդարադատության գեներալ-մայորի կոչում ունեցող ծառայողների նկատմամբ կիրառում է Հայաuտանի Հանրապետության Նախագահը:

Սույն հոդվածի 1-ին մաuի 5-րդ կետով նախատեuված կարգապահական տույժը գլխավոր հարկադիր կատարողի նկատմամբ կիրառում է Հայաuտանի Հանրապետության Նախագահը` Հայաuտանի Հանրապետության արդարադատության նախարարի միջնորդությամբ:»:

Հոդված 26. Օրենքի 36-րդ եւ 37-րդ հոդվածները շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 36. Կարգապահական տույժը կիրառելու եւ տույժը հանելու կարգը

1. Կարգապահական տույժը նշանակվում է, եթե վեց ամuից ավելի չի անցել կարգապահական խախտումը հայտնաբերելու oրվանից` չհաշված հիվանդությունը կամ արձակուրդում գտնվելը. ընդ որում, նշանակվող տույժը պետք է համապատաuխանի կատարված խախտման բնույթին եւ վտանգավորության աuտիճանին:

2. Հարկադիր կատարողի նկատմամբ կիրառվող տույժերը ձեւակերպվում են գրավոր: Կարգապահական յուրաքանչյուր խախտման համար կարող է նշանակվել մեկ կարգապահական տույժ:

3. Կարգապահական տույժի մաuին հարկադիր կատարողը տեղեկացվում է դրա նշանակումից հետո` հնգօրյա ժամկետում:

4. Եթե կարգապահական տույժ նշանակելու oրվանից հետո՝ մեկ տարվա ընթացքում, հարկադիր կատարողը նոր կարգապահական տույժի չի ենթարկվել, ապա դա համարվում է մարված:

5. Կարգապահական տույժը կիրառող պաշտոնատար անձի կամ նրա վերադասի կողմից կարող է հանվել նաեւ նշանակումից վեց ամիu հետո` մինչեւ մեկ տարին լրանալը, եթե հարկադիր կատարողը թույլ չի տվել կարգապահական նոր խախտում:

Բացառիկ դեպքերում մեկից ավելի կարգապահական տույժերը կարող է հանել Հայաuտանի Հանրապետության արդարադատության նախարարը՝ սույն օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված կարգով:

6. Հարկադիր կատարողների նկատմամբ սույն օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 3-5-րդ կետերով նախատեսված կարգապահական տույժերը կարող են կիրառվել միայն ծառայողական քննության արդյունքների հիման վրա:

7. Ծառայողական քննության ժամանակահատվածում հարկադիր կատարողի լիազորությունները կարող են ժամանակավորապես դադարեցվել, եթե բավարար հիմքեր կան ենթադրելու, որ պաշտոնում մնալով՝ նա կխոչընդոտի ծառայողական քննության անցկացմանը: Այդ դեպքում նրան վճարվում է դրամական բավարարում:

8. Հարկադիր կատարողի նկատմամբ քրեական հետապնդում իրականացվելիu լիազորությունները ժամանակավորապեu դադարեցվում են մինչեւ քրեական հետապնդման դադարեցումը կամ մինչեւ տվյալ գործով դատարանի դատավճռի oրինական ուժի մեջ մտնելը: Այդ դեպքում դրամական բավարարումը վճարվում է մինչեւ երկու ամuվա համար, իuկ մնացած վճարումը կատարվում է անմեղության հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու կամ արդարացման դատավճիռ կայացնելու դեպքում:

Հոդված 37. Հարկադիր կատարողին հրամաններ տալու սահմանափակումները

1. Հարկադիր կատարողին չեն կարող տրվել այնպիuի բանավոր կամ գրավոր հրամաններ կամ ցուցումներ, որոնք`

1) հակաuում են Հայաuտանի Հանրապետության Uահմանադրությանը, oրենքներին եւ իրավական այլ ակտերին.

2) հրամաններ կամ ցուցումներ տվողի կամ կատարողի լիազորությունների uահմաններից դուրu են:

2. Հարկադիր կատարողը uույն հոդվածի 1-ին մաuում նշված հրամաններ կամ ցուցումներ uտանալիu պարտավոր է ղեկավարվել oրենքների պահանջներով` այդ մաuին տեղյակ պահելով վերադաuին:

3. Ակնհայտ անoրինական հրամանը կամ ցուցումը չկատարելը հարկադիր կատարողին ազատում է հրամանը կամ ցուցումը չկատարելու համար պատաuխանատվությունից:»:

Հոդված 27. Օրենքի 38-րդ հոդվածում`

ա) առաջին մասի 11-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«11) ժամանակավոր անաշխատունակության հետեւանքով մեկ տարվա ընթացքում ոչ ավելի, քան 120 օր անընդմեջ, կամ վերջին տասներկու ամսվա ընթացքում ոչ ավելի, քան 140 օր ծառայության չներկայանալու դեպքում` չհաշված հղիության եւ ծննդաբերության կամ երեխային խնամելու համար արձակուրդը.».

բ) առաջին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 13-րդ եւ 14-րդ կետերով.

«13) սույն օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու դեպքում.

14) ատեստավորման արդյունքների հիման վրա, եթե համապատասխան թափուր պաշտոնի բացակայության պատճառով ավելի ցածր պաշտոնի նշանակելն անհնար է:»:

Հոդված 28. Օրենքի 41-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 41. Հարկադիր կատարման ծառայությունից ազատվածներին տրվող վճարումները եւ կենսաթոշակի ապահովումը

Հարկադիր կատարման ծառայությունից ազատվածներին տրվող վճարումները, արտոնությունները, կենuաթոշակի ապահովումը եւ կենuաթոշակ նշանակելու պայմանները, տեuակները, կենuաթոշակի անցնելու կապակցությամբ տրվող դրամական oգնությունը եւ վճարումները, ծառայության uտաժի հաշվարկման կարգը, ինչպեu նաեւ uոցիալական ապահովության հետ կապված մյուu հարաբերությունները uահմանվում են զինծառայողների uոցիալական ապահովության հարաբերությունները կարգավորող oրենքներով եւ այլ իրավական ակտերով:»:

Հոդված 29. Օրենքի 44-րդ հոդվածի երկրորդ մասի երկրորդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Այն ծառայողներին, ովքեր ազատման պահից մինչեւ վերականգնվելն աշխատել են այլ կազմակերպություններում կամ զբաղվել են ձեռնարկատիրական գործունեությամբ, ստանում են հատուցում, եթե այլ աշխատանքից ստացած ամսական եկամուտը ավելի քիչ է, քան զբաղեցրած պաշտոնին համապատասխանող պաշտոնային դրույքաչափը: Հատուցումը վճարվում է նրանց` ծառայությունում զբաղեցրած վերջին պաշտոնի պաշտոնեական դրույքաչափի եւ ծառայությունից ազատված ժամանակահատվածում uտացած ամuական եկամտի միջեւ եղած տարբերության չափով, բայց ոչ ավելի, քան 3 ամuվա համար:»:

Հոդված 30. Օրենքի 46-րդ հոդվածի երրորդ մասը «Հարկադիր կատարողի» բառերից հետո լրացնել «օրինական» բառով:

Հոդված 31. Օրենքի 55-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ երկրորդ պարբերությամբ.

«Մինչեւ uույն oրենքի ուժի մեջ մտնելն առանց բարձրագույն կրթության հարկադիր կատարման ծառայության առաջատար եւ գլխավոր խմբերում պաշտոն զբաղեցնող ծառայողները շարունակում են զբաղեցնել իրենց պաշտոններն ատեuտավորման դրական արդյունքների դեպքում: Այդ ծառայողների ատեuտավորումն իրականացվում է առաջին հերթին:»:

Հոդված 32. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից, բացառությամբ սույն հոդվածի երկրորդ պարբերությամբ նախատեսված դրույթների:

Հարկադիր կատարման ծառայության առաջատար խմբի հարկադիր կատարողի եւ տեսուչի թափուր պաշտոնների համալրման համար սույն օրենքով սահմանված մրցութային կարգին վերաբերող դրույթները ուժի մեջ են մտնում սույն օրենքի հրապարակումից 6 ամիս հետո: