Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-939-16.04.2021-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 2017-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հաստատել պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2020 թվականի տարեկան հաշվետվությունը (կցվում է):

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 2017-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Անհրաժեշտությունը

Սույն օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (17.12.1997թ.-ի ՀՕ-188) հոդված 12-ի պահանջների կատարման անհրաժեշտությամբ: Օրենքի հոդված 12-ում` «Հայաստանի Հանրապետու-թյան կառավարության իրավասությունը մասնավորեցման գործում», մասնավորապես, ամրագրված է, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը` պետական գույքի մասնավորեցման ծրագրի կատարման ընթացքի վերաբերյալ տարեկան հաշվետվություն-ներ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:

2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները

Մասնավորեցման ծրագրի կատարման վերաբերյալ տարեկան հաշվետվությունները (օրենքների տեսքով) մշակվում են յուրաքանչյուր տարվա համար, որտեղ ներառվում է համապատասխան հաշվետու տարվա ընթացքում իրականացված մասնավորեցման եւ լուծարման գործարքների մասին ամփոփ տեղեկատվությունը: Հաշվետվության բովանդակությանը ներկայացվող պահանջները սահմանված են «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» ՀՀ օրենքի (17.12.1997թ.-ի ՀՕ-188) հոդված 12-ի) կետով:
Նախագծի ընդունմամբ չի նախատեսվում լուծել մասնավորեցման ոլորտի հիմնախնդիրները, քանի որ հաշվետվությունը փաստերի, իրական վիճակի ամրագրումն է:

3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Պետական գույքի մասնավորեցման ոլորտում իրականացվող քաղաքականությունը սահմանված է գործող` «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (ՀՕ-95-Ն, 09.06.2017թ.): Հաշվետվությունը չի նախատեսում քաղաքականության փոփոխություններ:

4. Կարգավորման նպատակը եւ բնույթը

Օրենքի նախագիծը նպատակ ունի տրամադրել պետական գույքի մասնավորեցման ծրագրում ընդգրկված ընկերությունների (գույքի) նկատմամբ 2020 օրացուցային տարում իրականացված մասնավորեցման գործարքների, լուծարման գործընթացի մասին տեղեկությունները, ինչպես նաեւ ներկայացնել պայմանագրային պարտավորությունների կատարման ընթացքը` հնարավորություն տալով նաեւ իրազեկել հանրությանը մասնավորեցման գործընթացին:

5. Նախագծի մշակման գործընթացումներ գրավված ինստիտուտները
եւ անձիք

Նախագիծը մշակվել է Պետական գույքի կառավարման կոմիտեի աշխատակազմի կողմից:

6. Ակնկալվող արդյունքը

Օրենքի նախագծի ընդունմամբ ակնկալվում է Հայաստանի Հանրապետությունում իրականացվող մասնավորեցման քաղաքականությունը եւ արդյունքները դարձնել առավել հրապարակային:

7. Այլ տեղեկություններ

Օրենքի նախագիծը մշակվել է օգտվելով հետեւյալ իրավական ակտերից`

«Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» ՀՀ օրենքը, 17.12.1997թ., ՀՕ-188 (բոլորփոփոխություններով եւ լրացումներով),

«Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքը, 31.05.2006թ., ՀՕ-124-Ն (բոլոր փոփոխություններով եւ լրացումներով),

«Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքը, 09.06.2017թ, ՀՕ-95-Ն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 2017-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՈՒՄ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2020 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապե-տու-թյան պետա-կան բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն