Հոդված 1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի (5 մայիսի 1998 թվականի, այսուհետ` օրենսգիրք) 195-րդ հոդվածի 1-ին կետի երկրորդ պարբերությունը ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 2. Օրենսգրքի 200-րդ հոդվածի 2-րդ կետի երկրորդ նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Ընդհանուր սեփականության մնացած մասնակիցների կողմից պարտապանի բաժինը ձեռք բերելուց հրաժարվելու դեպքում, պարտատերն իրավունք ունի պահանջելու բռնագանձումը տարածել ընդհանուր սեփականության իրավունքում պարտապանի բաժնի վրա` սույն օրենսգրքի 197-րդ հոդվածին համապատասխան:»:
Հոդված 3. Օրենսգրքի 250-րդ հոդվածը լրացնել նոր 3-րդ կետով հետեւյալ խմբագրությամբ`
«3. Սույն հոդվածի 1-ին կետի երկրորդ պարբերության եւ 2-րդ կետի կանոնները չեն կիրառվում հարկադիր կատարման ծառայության կողմից գրավ դրված գույքի իրացման (վաճառքի) նկատմամբ»:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից մեկ ամիս հետո: