Հոդված 1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի (28 հուլիսի 1998 թվականի, այսուհետ` օրենսգիրք) 195-րդ հոդվածի 1-ին կետի երկրորդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 2. Օրենսգրքի 200-րդ հոդվածի 2-րդ կետի երկրորդ նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Ընդհանուր սեփականության մնացած մասնակիցների կողմից պարտապանի բաժինը ձեռք բերելուց հրաժարվելու դեպքում պարտատերն իրավունք ունի պահանջելու բռնագանձումը տարածել ընդհանուր սեփականության իրավունքում պարտապանի բաժնի վրա` սույն օրենսգրքի 197 հոդվածին համապատասխան:»:
Հոդված 3. Օրենսգրքի 250-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ կետով.
«3. Սույն հոդվածի 1-ին կետի երկրորդ պարբերության եւ 2-րդ կետի կանոնները չեն կիրառվում հարկադիր կատարման ծառայության կողմից գրավ դրված գույքի իրացման (վաճառքի) նկատմամբ:»:
Հոդված 4.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից: