Հոդված 1. «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության 2008 թվականի մայիuի 26-ի ՀՕ-80-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1-րդ եւ 9.1-րդ կետերով.
«2.1) նախորդող հանցագործությունը հանցագործություն է, որի կատարման արդյունքում ուղղակի կամ անուղղակի ստացվել կամ առաջացել է գույքը.
«9.1) դրամական փոխանցումը գործարք է, որը ֆինանսական հաստատության միջոցով կատարվում է փոխանցումը կատարողի անունից՝ նպատակ ունենալով այդ կամ այլ ֆինանսական հաստատությունում որոշակի գումար հասանելի դարձնել փոխանցումը ստացողի համար՝ անկախ փոխանցումը կատարողի եւ փոխանցումը ստացողի նույն անձը լինելու հանգամանքից.»:
2) 1-ին մասի 3.1-րդ կետում «տրամադրումն է» բառերը փոխարինել «տրամադրումը կամ հավաքումն է» բառերով:
3) 1-ին մասի 14-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«14) իրական շահառուն ֆիզիկական անձ է, որի անունից կամ օգտին հաճախորդն իրականում գործում է, եւ (կամ) որն իրականում (փաստացի) վերահսկում է հաճախորդին կամ այն անձին, որի անունից կամ օգտին գործարքը կատարվում է կամ գործարար հարաբերությունը հաստատվում է: Իրավաբանական անձի (բացառությամբ տրաստի կամ օտարերկրյա օրենսդրությամբ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող այլ իրավաբանական կազմավորման) իրական շահառու է համարվում այն ֆիզիկական անձը, որը՝
ա. ուղղակի կամ անուղղակի կերպով տիրապետում է տվյալ իրավաբանական անձի՝ ձայնի իրավունք տվող բաժնեմասերի (բաժնետոմսերի, փայերի) քսան եւ ավելի տոկոսին կամ ուղղակի կամ անուղղակի կերպով ունի քսան եւ ավելի տոկոս մասնակցություն իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում,
բ. իրավաբանական անձի նկատմամբ իրականացնում է իրական (փաստացի) վերահսկողություն այլ միջոցներով այն դեպքում, եթե առկա է հիմնավոր ենթադրություն, որ սույն կետի «ա» ենթակետի պահանջներին համապատասխանող ֆիզիկական անձը չի հանդիսանում իրական շահառու կամ եթե առկա չէ սույն կետի «ա» ենթակետի պահանջներին համապատասխանող ֆիզիկական անձ,
գ. հանդիսանում է տվյալ իրավաբանական անձի գործունեության ընդհանուր կամ ընթացիկ ղեկավարումը իրականացնող պաշտոնատար անձ այն դեպքում, եթե առկա չէ սույն կետի «ա» եւ «բ» ենթակետերի պահանջներին համապատասխանող ֆիզիկական անձ:».
4) 1-ին մասի 16-րդ կետը «ինչպես նաեւ» բառերից հետո լրացնել «տրաստը կամ» բառով:
5) 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 16.1-րդ կետով.
«16.1) տրաստը օտարերկրյա օրենսդրությամբ իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպություն է կամ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող այլ իրավաբանական կազմավորում է, որում տրաստի կառավարիչը ֆիդուցիար պարտավորությունների հիման վրա կատարում է տրաստի հիմնադրի կողմից սեփականության իրավունքով իրեն փոխանցված գույքի հետ կապված գործարքներ՝ ի շահ տրաստի շահառուի:»:
6) 1-ին մասի 21-րդ կետում հանել «, նրա ընտանիքի անդամ կամ նրա հետ այլ կերպ փոխկապակցված անձ (հայր, մայր, ամուսին, տատ, պապ, քույր, եղբայր, երեխաներ, ամուսնու ծնողներ)» բառերը:
7) 1-ին մասի 25-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«25) քաղաքական ազդեցություն ունեցող անձը պետական, քաղաքական կամ հանրային բնույթի, ինչպես նաեւ միջազգային կազմակերպությունում նշանակալից գործառույթներ իրականացրած կամ իրականացնող անձն է (այդ թվում՝ նրա ընտանիքի անդամը կամ նրա հետ սերտորեն փոխկապակցված անձը): Ընդ որում, քաղաքական ազդեցություն ունեցող անձանց շրջանակը չի ընդգրկում միջին եւ ցածր դասի գործառույթներ իրականացնող անձանց: Քաղաքական ազդեցություն ունեցող անձինք են մասնավորապես՝
ա. պետության ղեկավարները, կառավարության ղեկավարները, նախարարները եւ նախարարի տեղակալները,
բ. խորհրդարանի անդամները,
գ. բարձրագույն ատյանի դատարանի, սահմանադրական դատարանի կամ այլ բարձր դատական ատյանների դատավորները, անդամները, որոնց որոշումները բողոքարկման ենթակա չեն, բացառությամբ առանձնահատուկ հանգամանքներով պայմանավորված բողոքարկման դեպքերի,
դ. կենտրոնական բանկի նախագահը, նրա տեղակալները եւ խորհրդի անդամները,
ե. դեսպանները, գործերի հավատարմատարները եւ զինված ուժերի բարձրաստիճան սպաները,
զ. քաղաքական կուսակցության պաշտոնատար անձինք,
է. պետական սեփականություն հանդիսացող կազմակերպության վարչական, կառավարման կամ վերահսկողական մարմինների անդամները,
ը. միջազգային կազմակերպության ղեկավարները, ղեկավարի տեղակալները, խորհրդի անդամները կամ կառավարչական կամ վերահսկողական այլ համանման գործառույթներ իրականացնող մարմինների անդամները.»:
8) 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 25.1-րդ եւ 25.2-րդ կետերով.
«25.1) միջազգային կազմակերպությունը անդամ երկրների միջեւ միջազգային պայմանագրի կարգավիճակ ունեցող պաշտոնական քաղաքական համաձայնության հիման վրա ստեղծված կազմակերպություն է, որն իր գտնվելու վայրի երկրում ռեզիդենտ կառուցվածքային միավոր չի համարվում:
25.2) ընտանիքի անդամը «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված անձն է:
Հոդված 2. Oրենքի 2-րդ գլխի վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
Հոդված 3. Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին, 2-րդ եւ 3-րդ մասերում «ֆինանսավորման» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ զանգվածային ոչնչացման զենքի տարածման ֆինանսավորման» բառերով:
Հոդված 4. Օրենքի 6-րդ հոդվածում՝
1) 3-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերը «գումարը» բառերից հետո լրացնել «հավասար է կամ» բառերով:
2) 4-րդ մասի 3-րդ կետում բ. ենթակետի «տնօրեն (գործադիր մարմին)» բառերը փոխարինել «գործունեության ընթացիկ ղեկավարումն իրականացնող պաշտոնատար անձ (մարմնի անդամ)» բառերով:
3) 4-րդ մասի 5-րդ կետում «դրամը» բառը փոխարինել «դրամին հավասար կամ դրան» բառերով:
4) 5-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«5. Հաշվետվություն տրամադրող անձին, նրա աշխատակիցներին եւ ներկայացուցիչներին արգելվում է այն անձին, որի վերաբերյալ հաշվետվություն կամ այլ տեղեկություններ են տրամադրվում լիազոր մարմնին, ինչպես նաեւ այլ անձանց, բացառությամբ ֆինանսական խմբի դեպքում՝ ֆինանսական խմբի անդամին, հայտնել հաշվետվության կամ այլ տեղեկությունների տրամադրման կամ չտրամադրման, այդ թվում՝ սույն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն հանձնարարականների ստացման կամ չստացման փաստի մասին:»:
Հոդված 5. Օրենքի 10-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի 6-րդ կետում «գործարքի կամ գործարար հարաբերության իրականացումը» բառերը փոխարինել «գործարքի կատարումը կամ գործարար հարաբերության հաստատումը » բառերով:
2) 1-ին մասի 18-րդ կետի «տվյալների հիման վրա» բառերից հետո լրացնել «կամ սեփական նախաձեռնությամբ» բառերով:
3) 4-րդ մասում «10-րդ եւ 11-րդ կետերով սահմանված իրավասությունները» բառերը փոխարինել «10-րդ կետով սահմանված իրավասությունը, ինչպես նաեւ 11-րդ կետով սահմանված՝ ահաբեկչության կամ զանգվածային ոչնչացման զենքի տարածման հետ կապված անձանց գույքը սառեցնելու իրավասությունը՝» բառերով:
Հոդված 6. Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետում «՝ ոչ ֆինանսական հաստատության կամ անձի» բառերը փոխարինել «գործառույթները հաշվետվություն տրամադրող անձի» բառերով.
Հոդված 7. Օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասում «եւ կարող են օգտագործվել միայն օրենսդրությամբ սահմանված կարգով» բառերը փոխարինել «, որոնք կարող են օգտագործվել միայն օրենսդրությամբ սահմանված կարգով եւ չեն կարող տրամադրվել երրորդ անձի՝ բացառությամբ քրեական հետապնդման մարմինների» բառերով:
Հոդված 8. Օրենքի 13-րդ հոդվածում՝
1) 3-րդ մասի 1-ին պարբերությունը «կասկածներ» բառից հետո լրացնել «, կամ նախորդող հանցագործության այնպիսի հիմնավոր կասկածներ, որոնք կարող են հանգեցնել փողերի լվացման:» բառերով:
2) 4-րդ մասի 1-ին պարբերությունը «վերաբերյալ» բառից հետո լրացնել «, կամ նախորդող հանցագործության կասկածի կամ դեպքի վերաբերյալ, որը լիազոր մարմնի կարծիքով կարող է հանգեցնել փողերի լվացման:» բառերով:
Հոդված 9. Օրենքի 16-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի 2-րդ պարբերությունում հանել «կամ միանգամյա գործարք կատարելու» բառերը:
2) 3-րդ մասում «դրամը» բառը փոխարինել «դրամին հավասար կամ դրան» բառերով , իսկ «(բացառությամբ փողերի լվացման կամ ահաբեկչության ֆինանսավորման կասկածների առկայության, որի դեպքում հաճախորդի պատշաճ ուսումնասիրությունն իրականացվում է անկախ գումարային սահմանաչափից),» բառերից հետո լրացնել «ինչպես նաեւ սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով նախատեսված դեպքերում,» բառերով:
3) 4-րդ մասի 2-րդ կետում «գործադիր մարմնի ղեկավարի» բառերը փոխարինել «գործունեության ընթացիկ ղեկավարումն իրականացնող պաշտոնատար անձի (մարմնի անդամի)» բառերով:
4) 5-րդ մասի 1-ին կետում հանել «պարզի լիազորված անձի առկայությունը եւ առկայության դեպքում» բառերը, իսկ «լիազորված անձին» բառերից հետո լրացնել «(առկայության դեպքում)» բառերը:
5) 5-րդ մասի 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2) նույնականացնի իրական շահառուին եւ ողջամիտ քայլեր ձեռնարկի նրա ինքնությունը ստուգելու նպատակով՝ արժանահավատ աղբյուրներից ստացված տեղեկությունների հիման վրա, ընդ որում Հայաստանի Հանրապետության եւ (կամ) օտարերկրյա օրենսդրությամբ իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպության կամ հիմնարկի դեպքում՝ սույն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետի «ա»-«գ» ենթակետերով սահմանված կարգով:»:
6) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5.1-րդ մասը.
5.1 Սույն հոդվածի 5-րդ մասի 2-րդ ենթակետի համաձայն հաճախորդի իրական շահառուին նույնականացնելու եւ ինքնությունը ստուգելու նպատակով հաշվետվություն տրամադրող անձի կողմից ձեռնարկված քայլերը, եզրահանգումները եւ դրանց հիմնավորումները փաստաթղթավորվում ու պահպանվում են սույն օրենքով սահմանված կարգով եւ ժամկետում:»:
7) 6-րդ մասում հանել «(բացառությամբ արժեթղթերի շուկայի կարգավորման օրենսդրությամբ նախատեսված հաշվետու թողարկողների)» բառերը:
8) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6.1-րդ մասը.
«6.1 Տրաստ կամ օտարերկյա օրենսդրությամբ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող այլ իրավաբանական կազմավորում հանդիսացող հաճախորդների դեպքում հաշվետվություն տրամադրող անձը հաճախորդի իրական շահառուին նույնականացնելու եւ նրա ինքնությունը ստուգելու նպատակով պետք է լիարժեք տեղեկություններ ունենա դրա հիմնադիրների, կառավարիչների, շահառուների (այդ թվում՝ շահառուների դասի), շահերի պաշտպանի (առկայության դեպքում) եւ իրական (փաստացի) հսկողություն իրականացնող այլ ֆիզիկական անձի կամ համանման գործառույթներ իրականացնող անձի եւ նրանց լիազորությունների վերաբերյալ:»:
9) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7.1-րդ մաս.
«7.1 Տրաստի կառավարիչ հանդիսացող հաճախորդը (այդ թվում՝ ոչ ֆինանսական հաստատությունը) սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կամ 2-րդ կետով սահմանված դեպքերում հաշվետվություն տրամադրող անձի հետ գործարք կատարելիս կամ գործարար հարաբերություն հաստատելիս պարտավոր է բացահայտել իր կարգավիճակը:»:
Հոդված 10. Օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասում «օտարերկրյա օրենսդրությամբ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող անձ» բառերը փոխարինել «տրաստ կամ օտարերկրյա օրենսդրությամբ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող այլ իրավաբանական կազմավորում» բառերով:
Հոդված 11. Օրենքի 20-րդ հոդվածում
1) 1-ին մասի 3-րդ կետում «տվյալները» բառից հետո լրացնել «, կամ փոխանցումը կատարողի հասցեն, կամ ծննդյան ամսաթիվը եւ վայրը՝», իսկ «(պետական գրանցման, հաշվառման համարը եւ այլն)» բառերից հետո՝ «կամ գտնվելու վայրի հասցեն՝» բառերով:
2) 2-րդ մասից հանել «Բոլոր» բառը:
Հոդված 12. Օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետը «տեղեկատվության» բառից հետո լրացնել «, այդ թվում՝ կասկածելի գործարքների կամ գործարար հարաբերությունների վերաբերյալ տեղեկությունների» բառերով:
Հոդված 13. Օրենքի 27-րդ հոդվածում՝
1) վերնագրում «Գործարքի» բառից հետո լրացնել «կատարման» բառով, իսկ «իրականացման» բառը փոխարինել «հաստատման» բառով:
2) 1-ին մասում «համաձայն գործարքի կամ գործարար հարաբերության իրականացման» բառերը փոխարինել «համաձայն գործարքի կատարման կամ գործարար հարաբերության հաստատման» բառերով, «գործարքի կամ գործարար հարաբերության իրականացումը» բառերը փոխարինել «գործարքի կատարումը կամ գործարար հարաբերության հաստատումը» բառերով «այն» բառը փոխարինել «դրա՝» բառով:
3) 2-րդ մասում «1-7-րդ մասերով» բառերը փոխարինել «4-րդ մասով» բառերով, «պարտականությունները» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ այն դեպքում, երբ հնարավոր չէ իրականացնել սույն օրենքի 17-րդ հոդվածով սահմանված պարտականությունները» բառերը, «համաձայն» բառից հետո հանել «գործարքի կամ» բառերը, «դադարեցնի» բառից հետո հանել «գործարքը կամ» բառերը, «այն» բառը փոխարինել «դրա՝» բառով:
4) 3-րդ մասում հանել «անդրսահմանային» բառերը:
Հոդված 14. Օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասում «սառեցման» բառից հետո լրացնել «, այդ թվում՝» բառերով:
Հոդված 15.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: