Հոդված 1. «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» 2008 թվականի մայիuի 26-ի ՀՕ-80-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդված 1-ին մասում`
1) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1-ին եւ 9.1-ին կետերով.
«2.1) նախորդող հանցագործությունը հանցագործություն է, որի կատարման արդյունքում ուղղակի կամ անուղղակի ստացվել կամ առաջացել է գույքը».
«9.1) դրամական փոխանցումը գործարք է, որը ֆինանսական հաստատության միջոցով կատարվում է փոխանցումը կատարողի անունից՝ նպատակ ունենալով այդ կամ այլ ֆինանսական հաստատությունում որոշակի գումար հասանելի դարձնել փոխանցումն ստացողի համար՝ անկախ փոխանցումը կատարողի եւ փոխանցումն ստացողի՝ նույն անձը լինելու հանգամանքից.».
2) 3.1-ին կետի «տրամադրումն է» բառերը փոխարինել «տրամադրումը կամ հավաքումն է» բառերով.
3) 14-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«14) իրական շահառուն ֆիզիկական անձ է, որի անունից կամ օգտին հաճախորդն իրականում գործում է, եւ (կամ) որն իրականում (փաստացի) վերահսկում է հաճախորդին կամ այն անձին, որի անունից կամ օգտին գործարքը կատարվում է, կամ գործարար հարաբերությունը հաստատվում է: Իրավաբանական անձի (բացառությամբ տրաստի կամ օտարերկրյա օրենսդրությամբ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող այլ իրավաբանական կազմավորման) իրական շահառու է համարվում այն ֆիզիկական անձը, որը՝
ա. ուղղակի կամ անուղղակի տիրապետում է տվյալ իրավաբանական անձի՝ ձայնի իրավունք տվող բաժնեմասերի (բաժնետոմսերի, փայերի) 20 եւ ավելի տոկոսին կամ ուղղակի կամ անուղղակի կերպով ունի 20 եւ ավելի տոկոս մասնակցություն իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում,
բ. տվյալ իրավաբանական անձի նկատմամբ իրականացնում է իրական (փաստացի) վերահսկողություն այլ միջոցներով,
գ. հանդիսանում է տվյալ իրավաբանական անձի գործունեության ընդհանուր կամ ընթացիկ ղեկավարումն իրականացնող պաշտոնատար անձ այն դեպքում, երբ առկա չէ սույն կետի «ա» եւ «բ» ենթակետերի պահանջներին համապատասխանող ֆիզիկական անձ.».
4) 16-րդ կետը «ինչպես նաեւ» բառերից հետո լրացնել «տրաստը կամ» բառերով.
5) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 16.1-ին կետով.
«16.1) տրաստը օտարերկրյա օրենսդրությամբ իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպություն է կամ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող այլ իրավաբանական կազմավորում է, որտեղ տրաստի կառավարիչը ֆիդուցիար պարտավորությունների հիման վրա կատարում է տրաստի հիմնադրի կողմից սեփականության իրավունքով իրեն փոխանցված գույքի հետ կապված գործարքներ՝ ի շահ տրաստի շահառուի.».
6) 21-րդ կետից հանել «, նրա ընտանիքի անդամ կամ նրա հետ այլ կերպ փոխկապակցված անձ (հայր, մայր, ամուսին, տատ, պապ, քույր, եղբայր, երեխաներ, ամուսնու ծնողներ)» բառերը, իսկ նույն կետը «շահառուները,» բառից հետո լրացնել «կյանքի ապահովագրության վկայագրերի շահառուները,» բառերով.
7) 22-րդ կետի «բ» ենթակետը «հաճախորդի» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ քաղաքական ազդեցություն ունեցող անձ հանդիսացող իրական շահառուի» բառերով.
8) 25-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«25) քաղաքական ազդեցություն ունեցող անձը պետական, քաղաքական կամ հանրային բնույթի, ինչպես նաեւ միջազգային կազմակերպությունում նշանակալից գործառույթներ իրականացրած կամ իրականացնող անձն է (այդ թվում՝ նրա ընտանիքի անդամը կամ նրա հետ սերտորեն փոխկապակցված անձը): Ընդ որում, քաղաքական ազդեցություն ունեցող անձանց շրջանակը չի ընդգրկում միջին եւ ցածր դասի գործառույթներ իրականացնող անձանց: Քաղաքական ազդեցություն ունեցող անձինք են մասնավորապես՝
ա. պետության ղեկավարները, կառավարության ղեկավարները, նախարարները եւ նախարարի տեղակալները,
բ. խորհրդարանի անդամները,
գ. բարձրագույն ատյանի դատարանի, սահմանադրական դատարանի կամ այլ բարձր դատական ատյանների դատավորները, անդամները, որոնց որոշումները բողոքարկման ենթակա չեն, բացառությամբ առանձնահատուկ հանգամանքներով պայմանավորված բողոքարկման դեպքերի,
դ. կենտրոնական բանկի նախագահը, նրա տեղակալները եւ խորհրդի անդամները,
ե. դեսպանները, գործերի հավատարմատարները եւ զինված ուժերի բարձրաստիճան սպաները,
զ. քաղաքական կուսակցության պաշտոնատար անձինք,
է. պետական սեփականություն հանդիսացող կազմակերպության վարչական, կառավարման կամ վերահսկողական մարմինների անդամները,
ը. տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարները,
թ. միջազգային կազմակերպության ղեկավարները, ղեկավարի տեղակալները, խորհրդի անդամները կամ կառավարչական կամ վերահսկողական այլ համանման գործառույթներ իրականացնող մարմինների անդամները.».
9) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 25.1-ին եւ 25.2-րդ կետերով.
«25.1) միջազգային կազմակերպությունը անդամ երկրների միջեւ միջազգային պայմանագրի կարգավիճակ ունեցող պաշտոնական քաղաքական համաձայնության հիման վրա ստեղծված կազմակերպություն է, որն իր գտնվելու վայրի երկրում ռեզիդենտ կառուցվածքային միավոր չի համարվում.
25.2) ընտանիքի անդամը «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված անձն է.»:
Հոդված 2. Օրենքի 2-րդ գլխի վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«ԳԼՈՒԽ 2
ՓՈՂԵՐԻ ԼՎԱՑՄԱՆ ԵՎ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ՈՉՆՉԱՑՄԱՆ ԶԵՆՔԻ ՏԱՐԱԾՄԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄԸ»:
Հոդված 3. Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին, 2-րդ եւ 3-րդ մասերը «ֆինանսավորման» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ զանգվածային ոչնչացման զենքի տարածման ֆինանսավորման» բառերով:
Հոդված 4. Օրենքի 6-րդ հոդվածում՝
1) 3-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերը «գումարը» բառից հետո լրացնել «հավասար է կամ» բառերով.
2) 4-րդ մասի 3-րդ կետի «բ» ենթակետի «տնօրեն (գործադիր մարմին)» բառերը փոխարինել «գործունեության ընթացիկ ղեկավարումն իրականացնող պաշտոնատար անձ (մարմնի անդամ)» բառերով.
3) 4-րդ մասի 5-րդ կետի «դրամը» բառը փոխարինել «դրամին հավասար կամ դրան» բառերով.
4) 5-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«5. Հաշվետվություն տրամադրող անձին, նրա աշխատակիցներին (ղեկավարներին) արգելվում է այն անձին, որի վերաբերյալ հաշվետվություն կամ այլ տեղեկություններ են տրամադրվում լիազոր մարմնին, ինչպես նաեւ այլ անձանց, բացառությամբ ֆինանսական խմբի դեպքում՝ ֆինանսական խմբի անդամին, հայտնել հաշվետվության կամ այլ տեղեկությունների տրամադրման կամ չտրամադրման, այդ թվում՝ սույն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն հանձնարարականների ստացման կամ չստացման փաստի մասին:»:
Հոդված 5. Օրենքի 10-րդ հոդվածում`
1) 1-ին մասի 6-րդ կետի «գործարքի կամ գործարար հարաբերության իրականացումը» բառերը փոխարինել «գործարքի կատարումը կամ գործարար հարաբերության հաստատումը» բառերով.
2) 1-ին մասի 18-րդ կետը «տվյալների հիման վրա» բառերից հետո լրացնել «կամ սեփական նախաձեռնությամբ» բառերով.
3) 4-րդ մասի «10-րդ եւ 11-րդ կետերով սահմանված իրավասությունները» բառերը փոխարինել «10-րդ կետով սահմանված իրավասությունը, ինչպես նաեւ 11-րդ կետով սահմանված՝ ահաբեկչության կամ զանգվածային ոչնչացման զենքի տարածման հետ կապված անձանց գույքը սառեցնելու իրավասությունը» բառերով:
Հոդված 6. Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) 13-րդ կետի «՝ ոչ ֆինանսական հաստատության կամ անձի» բառերը փոխարինել «գործառույթները հաշվետվություն տրամադրող անձի» բառերով.
2) 18-րդ կետի «այլ դրույթներ» բառերը փոխարինել «պարտականությունների կատարմանը ներկայացվող նվազագույն պահանջները» բառերով:
Հոդված 7. Օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասում «եւ կարող են օգտագործվել միայն օրենսդրությամբ սահմանված կարգով» բառերը փոխարինել «, որոնք կարող են օգտագործվել միայն օրենսդրությամբ սահմանված կարգով եւ չեն կարող տրամադրվել երրորդ անձի, բացառությամբ քրեական հետապնդման մարմինների» բառերով:
Հոդված 8. Օրենքի 13-րդ հոդվածում՝
1) 3-րդ մասի առաջին նախադասությունը «կասկածներ» բառից հետո լրացնել «կամ նախորդող հանցագործության այնպիսի հիմնավոր կասկածներ, որոնք կարող են հանգեցնել փողերի լվացման» բառերով.
2) 4-րդ մասի առաջին նախադասությունը «վերաբերյալ» բառից հետո լրացնել «կամ նախորդող հանցագործության կասկածի կամ դեպքի վերաբերյալ, որը լիազոր մարմնի կարծիքով կարող է հանգեցնել փողերի լվացման» բառերով:
Հոդված 9. Օրենքի 16-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի երկրորդ նախադասությունից հանել «կամ միանգամյա գործարք կատարելու» բառերը.
2) 3-րդ մասի «դրամը» բառը փոխարինել «դրամին հավասար կամ դրան» բառերով, իսկ նույն մասը «(բացառությամբ փողերի լվացման կամ ահաբեկչության ֆինանսավորման կասկածների առկայության, որի դեպքում հաճախորդի պատշաճ ուսումնասիրությունն իրականացվում է անկախ գումարային սահմանաչափից),» բառերից հետո լրացնել «ինչպես նաեւ սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով նախատեսված դեպքերում,» բառերով.
3) 4-րդ մասի 2-րդ կետում՝
ա. «վայրը,» բառից հետո լրացնել «գործունեության իրականացման վայրը (եթե տարբերվում է իրավաբանական անձի գտնվելու վայրից), կանոնադրությունը կամ համանման այլ փաստաթուղթը,» բառերով,
բ. «գործադիր մարմնի ղեկավարի» բառերը փոխարինել «գործունեության ընթացիկ ղեկավարումն իրականացնող պաշտոնատար անձի (մարմնի անդամի)» բառերով.
4) 5-րդ մասի 1-ին կետից հանել «պարզի լիազորված անձի առկայությունը եւ առկայության դեպքում,» բառերը, իսկ նույն մասը «լիազորված անձին» բառերից հետո լրացնել «(առկայության դեպքում)» բառերով.
5) 5-րդ մասի 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2) նույնականացնի իրական շահառուին եւ ողջամիտ քայլեր ձեռնարկի նրա ինքնությունն ստուգելու նպատակով՝ արժանահավատ աղբյուրներից ստացված տեղեկությունների հիման վրա, ընդ որում Հայաստանի Հանրապետության եւ (կամ) օտարերկրյա օրենսդրությամբ իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպության կամ հիմնարկի դեպքում՝ սույն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետի «ա», «բ» եւ «գ» ենթակետերով սահմանված կարգով:».
6) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5.1-ին մասով.
«5.1. Սույն հոդվածի 5-րդ մասի 2-րդ ենթակետի համաձայն՝ հաճախորդի իրական շահառուին նույնականացնելու եւ ինքնությունն ստուգելու նպատակով հաշվետվություն տրամադրող անձի ձեռնարկած քայլերը, եզրահանգումները եւ դրանց հիմնավորումները փաստաթղթավորվում ու պահպանվում են սույն օրենքով սահմանված կարգով եւ ժամկետում:».
7) 6-րդ մասից հանել «հաճախորդի իրական շահառուին պարզելու նպատակով» եւ «(բացառությամբ արժեթղթերի շուկայի կարգավորման օրենսդրությամբ նախատեսված հաշվետու թողարկողների)» բառերը.
8) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6.1-ին մասով.
«6.1. Տրաստ կամ օտարերկրյա օրենսդրությամբ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող այլ իրավաբանական կազմավորում հանդիսացող հաճախորդների դեպքում հաշվետվություն տրամադրող անձը հաճախորդի իրական շահառուին նույնականացնելու եւ ողջամիտ քայլերի ձեռնարկմամբ նրա ինքնությունն ստուգելու նպատակով պետք է լիարժեք տեղեկություններ ունենա դրա հիմնադիրների, կառավարիչների, շահառուների (այդ թվում՝ շահառուների դասի), շահերի պաշտպանի (առկայության դեպքում) եւ իրական (փաստացի) հսկողություն իրականացնող այլ ֆիզիկական անձի կամ համանման գործառույթներ իրականացնող անձի եւ նրանց լիազորությունների վերաբերյալ:».
9) 7-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«7. Հաշվետվություն տրամադրող անձը պետք է հասկանա հաճախորդի գործարար բնութագիրը, գործարքի կամ գործարար հարաբերության նպատակը եւ նախատեսվող բնույթը, ինչպես նաեւ, ըստ անհրաժեշտության, ձեռք բերի տեղեկություններ գործարքի կամ գործարար հարաբերության նպատակի եւ նախատեսվող բնույթի մասին:».
10) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7.1-ին մասով.
«7.1. Տրաստի կառավարիչ հանդիսացող հաճախորդը (այդ թվում՝ ոչ ֆինանսական հաստատությունը) սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կամ 2-րդ կետով սահմանված դեպքերում հաշվետվություն տրամադրող անձի հետ գործարք կատարելիս կամ գործարար հարաբերություն հաստատելիս պարտավոր է բացահայտել իր կարգավիճակը:»:
Հոդված 10. Օրենքի 18-րդ հոդվածում՝
1) 4-րդ մասի «օտարերկրյա օրենսդրությամբ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող անձ» բառերը փոխարինել «տրաստ կամ օտարերկրյա օրենսդրությամբ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող այլ իրավաբանական կազմավորում» բառերով.
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4.1-ին մասով.
«4.1. Հաշվետվություն տրամադրող անձը պարտավոր է նույնականացնել կյանքի ապահովագրության կամ ներդրումային բնույթի այլ ապահովագրական վկայագրի պայմանագրի շահառուին վերջինիս ինքնությունը կամ բնորոշ հատկանիշները պարզելուց անմիջապես հետո, իսկ ինքնության ստուգումն իրականացնել ապահովագրական հատուցումը վճարելու պահին: Ընդ որում՝
1) ֆիզիկական կամ իրավաբանական անձ շահառուների համար՝ առնվազն ձեռք բերելով տվյալ անձի անունը, ազգանունը կամ անվանումը.
2) որոշակի հատկանիշների կամ որոշակի խմբի դասվելու կամ որեւէ այլ հիմքով շահառուների համար՝ առնվազն ձեռք բերելով ապահովագրական հատուցումը վճարելու պահին շահառուներին նույնականացնելու համար բավարար տեղեկություններ:»:
Հոդված 11. Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասում`
1) 4-րդ կետը «փաստաթղթավորի» բառից առաջ լրացնել «հասկանա, ինչպես նաեւ» բառերով.
2) 5-րդ կետից հանել «տարանցիկ հաշիվների դեպքում» բառերը, իսկ նույն կետի «ա» ենթակետը «իրականացրել է» բառերից առաջ լրացնել «տարանցիկ հաշիվների դեպքում» բառերով:
Հոդված 12. Օրենքի 20-րդ հոդվածում`
1) 1-ին մասի 3-րդ կետի «անձը հաստատող փաստաթղթի տվյալները» բառերը փոխարինել «կամ անձը հաստատող փաստաթղթի տվյալները, կամ հասցեն, կամ ծննդյան ամսաթիվը եւ վայրը», իսկ նույն կետը «(պետական գրանցման, հաշվառման համարը եւ այլն)» բառերից հետո լրացնել «, կամ գտնվելու վայրի հասցեն» բառերով.
2) 2-րդ մասի «Բոլոր դրամական» բառերը փոխարինել «Դրամական» բառով:
Հոդված 13. Օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ նախադասությունը «պետք է» բառերից հետո լրացնել «ձեռնարկի համարժեք միջոցառումներ փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման ռիսկերը զսպելու ուղղությամբ, ինչպես նաեւ» բառերով:
Հոդված 14. Օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասում`
1) 11-րդ կետը «հաճախորդը» բառից հետո լրացնել «կամ իրական շահառուն» բառերով.
2) 15-րդ կետը «տեղեկատվության» բառից հետո լրացնել «, այդ թվում՝ կասկածելի գործարքների կամ գործարար հարաբերությունների վերաբերյալ տեղեկությունների» բառերով:
Հոդված 15. Օրենքի 26-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասի «5» թիվը փոխարինել «15» թվով.
2) 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«3. Այն դեպքում, երբ լիազոր մարմինը սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով կասեցված գործարքի կամ գործարար հարաբերության առնչությամբ ծանուցում է տրամադրում քրեական հետապնդում իրականացնող մարմնին, կասեցման ժամկետը համարվում է երկարաձգված ծանուցման տրամադրման պահից 15 օրով, որի մասին լիազոր մարմինը տեղեկացնում է ֆինանսական հաստատությանը: Կասեցման ժամկետը երկարաձգելու հիմնավոր անհրաժեշտության դեպքում քրեական հետապնդում իրականացնող մարմինը 15 օրվա ընթացքում տեղեկացնում է լիազոր մարմնին: Կասեցման ժամկետը երկարաձգելու անհրաժեշտության մասին լիազոր մարմնին չտեղեկացնելու դեպքում կասեցումը վերանում է:».
3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.1-ին մասով.
«3.1. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված կասեցման ժամկետը լիազոր մարմնի հիմնավոր կարծիքով երկարաձգելու անհրաժեշտության դեպքում լիազոր մարմինը որոշում է կայացնում կասեցման ժամկետը մինչեւ 30 օրով երկարաձգելու մասին: Սույն մասում նշված ժամկետում լիազոր մարմնի որոշումը ֆինանսական հաստատությանը չտրամադրվելու դեպքում կասեցման մասին որոշումը համարվում է ուժը կորցրած:».
4) 4-րդ մասի «պարզվի, որ փողերի լվացման կամ ահաբեկչության ֆինանսավորման կասկածը հիմնավոր չէ» բառերը փոխարինել «առկա չէ գործարքի կամ գործարար հարաբերության կասեցման հետագա անհրաժեշտությունը» բառերով:
Հոդված 16. Օրենքի 27-րդ հոդվածում՝
1) վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 27. Գործարքի կատարման կամ գործարար հարաբերության հաստատման մերժումը կամ դադարեցումը».
2) 1-ին եւ 2-րդ մասերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Այն դեպքում, երբ հնարավոր չէ իրականացնել սույն օրենքի 16-րդ հոդվածի 1-7-րդ մասերով նախատեսված պարտականությունները, կամ սույն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն գործարքի կատարման կամ գործարար հարաբերության հաստատման մերժման հանձնարարականի ստացման դեպքերում հաշվետվություն տրամադրող անձը պետք է մերժի գործարքի կատարումը կամ գործարար հարաբերության հաստատումը եւ դիտարկի դրա՝ սույն օրենքի 7-րդ հոդվածի համաձայն կասկածելի որակելու հարցը:
2. Այն դեպքում, երբ սույն օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի հիման վրա գործարար հարաբերություն հաստատելուց հետո հնարավոր չէ իրականացնել այդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված պարտականությունները, ինչպես նաեւ այն դեպքում, երբ հնարավոր չէ իրականացնել սույն օրենքի 17-րդ հոդվածով սահմանված պարտականությունները կամ սույն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն գործարար հարաբերության դադարեցման հանձնարարականի ստացման դեպքերում հաշվետվություն տրամադրող անձը պետք է դադարեցնի գործարար հարաբերությունը եւ դիտարկի դրա՝ սույն օրենքի 7-րդ հոդվածի համաձայն կասկածելի որակելու հարցը:»:
3) 3-րդ մասից հանել «անդրսահմանային» բառը:
Հոդված 17. Օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի առաջին նախադասությունը «սառեցման» բառից հետո լրացնել «, այդ թվում՝» բառերով:
Հոդված 18. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: