Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի թիվ ՀՕ-528-Ն քրեական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 84-րդ հոդվածի 8-րդ մասի երկրորդ նախադասությունում «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի» բառերից հետո լրացնել «, ընտրական հանձնաժողովի անդամի» բառերը:
Հոդված 2. Օրենսգրքի 149-րդ հոդվածում՝
1) 1-ին մասում «վեց ամսից մեկ տարի ժամկետով՝» բառերը փոխարինել «առավելագույնը երեք տարի ժամկետով՝» բառերով,
2) 2-րդ մասը լրացնել նոր՝ 7-րդ կետով.
«7) հանգեցրել են ընտրական տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելուն՝»:
Հոդված 3. Օրենսգրքի 149.1-ին հոդվածում՝
1) վերնագիրը շարադրել նոր խմբագրությամբ.
«Հոդված 149.1. Նախընտրական քարոզարշավին մասնակցելուն կամ հանրաքվեի քարոզչություն կատարելուն կամ նախընտրական քարոզարշավին մասնակցելուց կամ հանրաքվեի քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելը կամ նախընտրական քարոզարշավին մասնակցելուն կամ հանրաքվեի քարոզչություն կատարելուն խոչընդոտելը »,
2) 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ.
«1. Նախընտրական քարոզարշավին մասնակցելուն կամ հանրաքվեի քարոզչություն կատարելուն կամ նախընտրական քարոզարշավին մասնակցելուց կամ հանրաքվեի քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելը կամ նախընտրական քարոզարշավին մասնակցելուն կամ հանրաքվեի քարոզչություն կատարելուն որէ եղանակով խոչընդոտելը՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի յոթհարյուրապատիկից հազարապատիկի չափով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ մեկից երեք տարի ժամկետով:»:
Հոդված 4. Օրենսգիրքը լրացնել նոր՝ 149.2-րդ հոդվածով.
«Հոդված 149.2. Տեղամասային կենտրոնում կամ դրա մուտքի մոտ բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքը
«1. Տեղամասային կենտրոնում կամ դրա մուտքի մոտ բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքը՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
2. Նույն արարքը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կամ կազմակերպված խմբի կողմից՝
պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից վեց տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ մեկից երեք տարի ժամկետով կամ առանց դրա:»:
Հոդված 5. Օրենսգրքի 154.2-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասում «պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհազարհինգհարյուրապատիկից երեքհազարապատիկի չափով, կամ կալանքով՝ երկուսից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ երեքից հինգ տարի ժամկետով:» բառերը փոխարինել «պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով:» բառերով,
2) 3-րդ մասում «հինգ» բառը փոխարինել «վեց» բառով,
3) 5-րդ մասում «ծառայություններ մատուցելը (խոստանալը) կամ» բառերից հետո լրացնել «որէ այլ անձի կողմից» բառերը, իսկ «պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից վեց տարի ժամկետով» բառերը փոխարինել «պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկից երեքհազարապատիկի չափով կամ կալանքով՝ երկուսից երեք ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ՝ երկուսից չորս տարի ժամկետով» բառերով,
4) լրացնել նոր՝ 5.1 մաս.
«5.1. Սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված արարքը,
1) որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կամ կազմակերպված խմբի կողմից,
2) որը կատարվել է երկու կամ ավելի անձի նկատմամբ՝
3) որի դեպքում անհատույց կամ արտոնյալ պայմաններով տրված (խոստացված) դրամը կամ տրված (խոստացված) սննդամթերքի, արժեթղթերի, ապրանքների կամ մատուցված (խոստացված) ծառայության արժեքը գերազանցել է նվազագույն աշխատավարձի տասնապատիկը՝
պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով:»:
Հոդված 6. Օրենսգիրքը լրացնել նոր 154.10-րդ հոդվածով.
«Հոդված 154.10. Ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) կամ թեկնածուի վերաբերյալ կեղծ տեղեկություններ հրապարակելը
1. Ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) կամ թեկնածուի վերաբերյալ տեղեկատվական հաղորդակցության տեխնոլոգիաների միջոցով նույնականացման ոչ ենթակա աղբյուրի միջոցով վարկանիշը էապես վնասելու նպատակով կեղծ տեղեկություններ հրապարակելը, որը կատարվել է՝
1) շահադիտական նպատակներով,
2) մի խումբ անձանց կողմից՝ նախնական համաձայնությամբ
3) վարչական ռեսուրսի օգտագործմամբ,
4) երկու կամ ավելի նույնականացման ոչ ենթակա աղբյուրի միջոցով՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հազարապատիկից երկուհազարապատիկի չափով:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հազարհինգյուրապատիկից երեքհազարապատիկի չափով:
3. Սույն հոդվածով նույնականացման ոչ ենթակա աղբյուր է համարվում համացանցում գրանցված դոմեյն, հոսթինգ ունեցող կայքը կամ համացանցային կայքի կամ հավելվածի օգտահաշիվը կամ ալիքը կամ էջը, որը տնօրինողի նույնականացման տվյալները թաքցված են օգտագործողից (ընթերցողից):»:
Հոդված 7. Օրենսգրքի 161.6-րդ հոդվածի 2-րդ մասում «կալանքով՝ երկուսից երեք ամիս ժամկետով,» բառերը փոխարինել «կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով» բառերով:
Հոդված 8. Օրենսգրքի 163-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.
«Հոդված 163. Հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը, հավաքին մասնակցելուն հարկադրելը կամ հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը
1. Հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով կամ կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը վեց ամիս ժամկետով:
2. Հավաքին մասնակցելուն հարկադրելը կամ հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից վեցհարյուրապատիկի չափով կամ ազատազրկմամբ՝ վեց ամսից մեկ տարի ժամկետով:
3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝
1) բռնություն գործադրելով կամ այն գործադրելու սպառնալիքով,
2) երկու կամ ավելի անձանց նկատմամբ,
3) նախընտրական քարոզարշավի ժամանակահատվածում՝
պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
4. Սույն հոդվածի 1-ին, 2-րդ կամ 3-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է հանրային պաշտոն զբաղեցնող անձի կամ հանրային ծառայողի կողմից իր ծառայողական ենթակայության կամ վերահսկողության ներքո գտնվող հանրային ծառայողի կամ պայմանագրային հիմունքներով աշխատող այլ անձի նկատմամբ՝
պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից հինգ տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ մեկից երեք տարի ժամկետով:»:
Հոդված 9. Օրենսգրքի 314.1-ին հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.
«Հոդված 314.1. Պաշտոնատար անձի կարգավիճակ ձեռք բերելուն կամ պահպանելուն խոչընդոտող տեղեկությունը իրավասու մարմնին չհայտնելը կամ թաքցնելը
Պաշտոնատար անձի կարգավիճակ ձեռք բերելուն կամ պահպանելուն խոչընդոտող՝ իր այլ երկրի քաղաքացիություն ունենալու մասին տեղեկությունը սահմանված կարգով իրավասու մարմնին չհայտնելը կամ նման տեղեկությունը թաքցնելը՝
պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից հինգ տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:»:
Հոդված 10. Եզրափակիչ մաս
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից: