Հոդված 1. «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ( 5 մայիսի 1998 թվականի, ՀՕ-221, այսուհետ` օրենք) 1-ին հոդվածի երկրորդ պարբերությունում «դատարանների վճիռներին եւ որոշումներին» բառերը փոխարինել «դատարանների դատական ակտերին» բառերով:
Հոդված 2 . Օրենքի 5-րդ հոդվածը լրացնել նոր 4.1-րդ կետով` հետեւյալ խմբագրությամբ.
«4.1) հարկադիր կատարողի որոշումները չկատարելու համար տուգանք կիրառելը.»:
Հոդված 3. Օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Խնամակալության եւ հոգեբարձության մարմնի ներկայացուցիչները մասնակցում են կատարողական գործողությունների իրականացմանը`
ա) երեխային կողմերից մեկին հանձնելու հետ կապված կատարողական գործողություններն իրականացնելիս.
բ) երեխայի տեսակցության հետ առընչվող կատարողական գործողություններ իրականացնելիս` անհրաժեշտություն առաջանալու դեպքում»:
Հոդված 4. Օրենքի 16-րդ հոդվածը լրացնել նոր 3-րդ մասով՝ հետեւյալ խմբագրությամբ.
«3. Թարգմանիչ նշանակելու մասին հարկադիր կատարողը կայացնում է որոշում»:
Հոդված 5. Օրենքը լրացնել նոր 16.1-րդ հոդվածով՝ հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 16.1. Ընթերակաների մասնակցությունը կատարողական գործողություններին
1. Պարտապանին պատկանող, սակայն այլ անձանց կողմից զբաղեցրած բնակարանների,շենքերի եւ շինությունների բացման, զննության, ինչպես նաեւ պարտապանին պատկանող, սակայն այլ անձանց մոտ գտնվող պարտապանի գույքի առգրավման հետ կապված կատարողական գործողություններին ընթերակաների մասնակցությունը պարտադիր է:
2. Հարկադիր կատարողի նախաձեռնությամբ ընթերականեր կարող են հրավիրվել նաեւ այլ դեպքերում:
3. Ընթերական կատարողական վարույթով չշահագրգռված` Հայաuտանի Հանրապետության չափահաu քաղաքացին է, որին հարկադիր կատարողը հրավիրում է մաuնակցելու կատարողական գործողությունների կատարմանը` հաuտատելու համար դրա կատարման փաuտը, բովանդակությունը, ընթացքը եւ արդյունքները:
4. Ընթերական պետք է ունակ լինի լրիվ եւ ճշտորեն ընկալելու իր ներկայությամբ կատարվող գործողությունները:
5. Ընթերական պարտավոր է`
1) հարկադիր կատարողի պահանջով տեղեկություններ հայտնել համապատաuխան կատարողական վարույթի կողմի հետ իր հարաբերությունների մաuին.
2) ենթարկվել հարկադիր կատարողի oրինական կարգադրություններին.
3) չլքել համապատաuխան կատարողական գործողությունների վայրն առանց հարկադիր կատարողի թույլտվության.
4) uտորագրել համապատաuխան արձանագրությունը` վերջինիu մաuին դիտողություններ անելով կամ առանց դրանց:
6. Ընթերակայի կողմից իր պարտականությունները չկատարելն առաջ է բերում oրենքով նախատեuված պատաuխանատվություն:
7. Ընթերական իրավունք ունի`
1) ծանոթանալ համապատաuխան արձանագրությանը.
2) արձանագրությանը ծանոթանալիu անել դիտողություններ, որոնք մտցվում են արձանագրության մեջ»:
Հոդված 6. Օրենքի 17-րդ հոդվածի 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
«1) դատարանի վճիռների, դատավճիռների, որոշումների եւ դա տարանի արձակած վճարման կարգադրությունների հիման վրա.»:
Հոդված 7. Օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«4) կողմերի (պարտապանի եւ պահանջատիրոջ)` անունը, ազգանունը, հայրանունը, իրավաբանական անձի անվանումը, նրանց բնակության (գտնվելու վայրի) հասցեները, քաղաքացու անձնագրային տվյալները, սոցիալական քարտի համարը` դրա առկայության դեպքում, իրավաբանական անձի` հարկ վճարողի հաշվառման համարը եւ պետական գրանցման կամ պետական գրանցման վկայականի համարը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի»:
Հոդված 8 . Օրենքի 28-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել նոր 2-րդ պարբերությամբ` հետեւյալ խմբագրությամբ.
«Հարկադիր կատարողի որոշումը կողմերին է ուղարկվում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված պատշաճ ծանուցմամբ` կատարողական թերթում նշված կամ յուրաքանչյուր կողմի ներկայացրած հասցեով:»:
Հոդված 9. Օրենքի 29-րդ հոդվածի 4-րդ մասում «մարզային ստորաբաժանման» բառերը փոխարինել «մարզային (Երեւանի քաղաքային) բաժնի» բառերով:
Հոդված 10. Օրենքի 30-րդ հոդվածի 2-րդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հարկադիր կատարողը, կատարողական վարույթ հարուցելուց հետո, հայտարարագիր է վերցնում պարտապանից նրան սեփականության իրավունքով պատկանող գույքի եւ գույքային իրավունքների կազմի ու քանակի մասին, եթե կատարողական վարույթ հարուցելուց հետո 10 օրվա ընթացքում պարտապանը չի կատարում կատարողական թերթի պահանջները: Պարտապանը պարտավոր է հայտարարագրում տեղեկություններ ներկայացնել նաեւ սեփականության իրավունքով իրեն պատկանած, սակայն վերջին 6 ամսվա ընթացքում օտարված անշարժ գույքի եւ տրանսպորտային միջոցների մասին:
Պարտապանը չի ներկայացնում սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքի եւ գույքային իրավունքների կազմի ու քանակի մասին հայտարարագիր ոչ գույքային բնույթի, ինչպես նաեւ մինչեւ 50.000 դրամի չափով գույքային բնույթի բռնագանձման վերաբերյալ կատարողական վարույթներով:
Պարտապանից հայտարարագիր վերցնելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:
Պարտապանի կողմից սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքի եւ գույքային իրավունքների կազմի ու քանակի մասին հայտարարագրում տվյալներ թաքցնելը կամ խեղաթյուրելը կամ հայտարարագիր ներկայացնելուց չարամտորեն խուսափելը առաջացնում է պատասխանատվություն օրենքով սահմանված կարգով:»:
Հոդված 11 . Օրենքի 32-րդ հոդվածի`
ա) վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
«Հոդված 32. Կատարողական գործողությունների վայրը եւ կատարողական վարույթի փոխանցումը».
բ) 2-րդ մասից հետո լրացնել նոր 3-րդ եւ 4-րդ մասեր հետեւյալ խմբագրությամբ`
«3. Կատարողական վարույթը կարող է փոխանցվել`
1) մեկ հարկադիր կատարողից մյուսին` հարկադիր կատարման ծառայության մարզային (Երեւանի քաղաքային) բաժնի կամ բաժանմունքի պետի կողմից.
2) հարկադիր կատարման ծառայության մեկ մարզային (Երեւանի քաղաքային) բաժնից (բաժանմունքից) մյուս մարզային (Երեւանի քաղաքային) բաժին (բաժանմունք)` գլխավոր հարկադիր կատարողի կողմից:
4. Նույն պարտապանի նկատմամբ մեկից ավելի կատարողական վարույթները կենտրոնացվում են նույնհարկադիր կատարողի մոտ»:
Հոդված 12. Օրենքի 33-րդ հոդվածի`
ա) 2-րդ մասը լրացնել նոր 3-րդ կետով՝ հետեւյալ խմբագրությամբ.
«3) սույն հոդվածի 2.1 մասով նախատեսված դեպքերում.».
բ) 2-րդ մասից հետո լրացնել նոր` 2.1 մաս՝ հետեւյալ խմբագրությամբ.
«2.1. Կատարողական գործողությունների համար սահմանված ժամկետի ավարտից հետո կատարողական գործողությունները կարող են շարունակվել, եթե անհրաժեշտ է ավարտել սկսված կատարողական գործողությունները»:
գ) 3-րդ մասը ճանաչել ուժը կորցրած:
Հոդված 13. Օրենքի 34-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Կատարողական գործողությունների իրականացման համար սահմանվում է` երկամսյա ժամկետ, բացառությամբ սույն մասի երկրորդ եւ երրորդ պարբերություններով նախատեսված դեպքերի: Կատարողական գործողությունների իրականացման երկամսյաժամկետում չի հաշվարկվում կատարողական գործողություններն աճուրդային գործընթացում գտնվելու, գույքն ուղղակի վաճառքով իրացնելու, պարտապանի կամ նրա գույքի հետախուզման, ինչպես նաեւ կատարողական վարույթի հետաձգման կամ կասեցման ժամկետները:
Օրենքով կամ այլ իրավական ակտերով սահմանված կատարողական գործողություններ իրականացնելու համար կարող են սահմանվել անհապաղ կատարման ժամկետներ:
Աշխատավարձից, կենսաթոշակից, այլ եկամուտներից, ալիմենտային պարտավորություններից բխող բռնագանձումների կատարումը, ինչպես նաեւ հարկադիր կատարման պարբերական բնույթ ունեցող կատարողական գործողություններն (երեխայի տեսակցություն եւ այլն) իրականացվում են պարբերական կատարման միջոցով: Այդ դեպքերում, հարկադիր կատարումը դադարում է վարույթի ավարտով կամ կարճմամբ:
2. Կատարողական գործողությունների կատարման համար սահմանված երկամսյա ժամկետը Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարողի կողմից կարող է երկարացվել մինչեւ 2 ամիս ժամկետով` հարկադիր կատարման ծառայության մարզային (Երեւանի քաղաքային) բաժնի պետի միջնորդությամբ:
3. Բարդ եւ ծավալուն կատարողական գործողություններ պահանջող վարույթների ընթացքը արդյունավետ լուծելու համար հարկադիր կատարման ծառայության մարզային (Երեւանի քաղաքային) բաժնի պետի որոշմամբ կարող է ստեղծվել հարկադիր կատարողների խումբ: Հարկադիր կատարողների խմբի ղեկավարին նշանակում է հարկադիր կատարման ծառայության մարզային (Երեւանի քաղաքային) բաժնի պետը»:
Հոդված 14. Օրենքի 36-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 36. Կատարողական գործողությունների հետաձգումը
1. Կատարողական գործողությունները հետաձգվում են կատարողական գործողությունների իրականացումն արգելակող հանգամանքների առկայության դեպքում, մինչեւ այդ հանգանմանքների վերանալը`
1) հարկադիր կատարողի նախաձեռնությամբ կամ կողմերի դիմումի հիման վրա` ոչ ավելի, քան մեկ անգամ մինչեւ երկու շաբաթ ժամկետով.
2) դատարանի որոշման հիման վրա` սույն օրենքի 22-րդ հոդվածով սահմանված կարգով, ինչպես նաեւ սույն օրենքի 50-րդ հոդվածին համապատասխան` գրավառուի կողմից պարտավորությունների վաղաժամկետ կատարում պահանջելիս:
2. Կատարողական գործողությունները հետաձգվում են հարկադիր կատարողի որոշմամբ»:
Հոդված 15. Օրենքի 37-րդ հոդվածի 1-ին կետը ճանաչել ուժը կորցրած:
Հոդված 16. Օրենքի 38-րդ հոդվածի 4-րդ կետում «վերակազմակերպվել է» բառը փոխարինել «վերակազմակերպվում է» բառով:
Հոդված 17. Օրենքի 40-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 40. Պարտապանի եւ (կամ) նրա գույքի հետախուզում հայտարարելը
1. Պարտապանի եւ (կամ) նրա գույքի գտնվելու վայրի մասին տեղեկություններ չլինելու դեպքում հարկադիր կատարողը որոշում է կայացնում պարտապանի եւ (կամ) նրա գույքի հետախուզում հայտարարելու մասին:
2. Պարտապանի գույքի հետախուզումն իրականացնում է հարկադիր կատարման ծառայությունը` սույն օրենքով սահմանված կարգով: Պարտապանի գույքի հետախուզում չի իրականացվում մ ինչեւ 50.000 դրամ պահանջի բավարարմանն ուղղված գույքային բնույթի կատարողական վարույթներով եւ ոչ գույքային բնույթի կատարողական վարույթներով, բացառությամբ քրեական գործերով տուգանքների բռնագանձման եւ գուքի բռնագրավման, ալիմենտային, աշխատավարձի բռնագանձման եւ կյանքին ու առողջությանը պատճառված վնասի հատուցման վերաբերյալ կատարողական վարույթներով:
3. Պարտապանի գույքի հետախուզումն իրականացվում է` անշարժ գույքի կադաստր, պետական ռեգիստր, դեպոզիտարիա, հարկային, մաքսային, պետավտոտեսչության մարմիններին ու Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին հարցումներ կատարելու միջոցով: Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը հարցումներ է ուղարկում Հայաստանի Հանրապետության բոլոր առեւտրային բանկերին եւ այլ վարկային կազմակերպություններին, որոնցից ստացած տեղեկությունները ուղարկում է հարկադիր կատարման ծառայությանը ոչ ուշ, քան հարկադիր կատարողի հարցումն ստանալու օրվանից 10 օրվա ընթացքում:
4. Պարտապան ֆիզիկական անձի հետախուզումն իրականացվում է միայն այն դեպքերում, երբ նրա բացակայությունն անհնար է դարձնում կատարողական գործողությունների իրականացումը:
Պարտապան ֆիզիկական անձի հետախուզումը հարկադիր կատարողի համապատասխան որոշման հիման վրա իրականացնում է ոստիկանությունը եւ(կամ) այն անձինք եւ կազմակերպությունները, որոնք ունեն համապատասխան գործունեություն իրականացնելու թույլտվություն (լիցենզիա):
5. Եթե պահանջատերն (պահանջատերերն) ունի տեղեկություն պարտապանի գույքի կամ դրա գտնվելու վայրի վերաբերյալ, պարտավոր է այդ մասին գրավոր տեղեկացնել հարկադիր կատարողին
6. Պետական մարմինները եւ այլ կազմակերպությունները պարտավոր են հարկադիր կատարողի հարցումներին պատասխանել յոթօրյա ժամկետում, եթե օրենքով կամ այլ իրավական ակտերով հարցումներին պատասխանելու համար այլ ժամկետսահմանված չէ»:
Հոդված 18. Օրենքի 41-րդ հոդվածի`
1) 1-ին մասի `
ա) 3-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
«3) պարտապանը չունի գույք կամ եկամուտներ, որոնց վրա կարելի է բռնագանձում տարածել եւ հարկադիր կատարողի սույն օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով իրականացված հետախուզումը եւ(կամ) պահանջատիրոջ կողմից պարտապանի գույքը փնտրելու ուղղությամբ ձեռնարկված օրենքով թույլատրելի բոլոր միջոցները եղել են ապարդյուն.».
բ) 4-րդ կետից հետո լրացնել նոր 5-7-րդ կետեր` հետեւյալ խմբագրությամբ`
«5) ավարտվել են հայցի ապահովման վերաբերյալ կատարողական թերթի պահանջների կատարմանն ուղղված կատարողական գործողությունները.
6) մահացել է պահանջատեր կամ պարտապան քաղաքացին, եւ դատական ակտով սահմանված պահանջները կամ պարտավորությունները կարող են փոխանցվել նրա իրավահաջորդին.
7) պարտապանի գույքի բացակայության կամ անբավարարության պատճառով բռնագանձումը տարածվել է պարտապանիաշխատավարձի, կենսաթոշակի եւ այլ եկամուտների վրա եւ պահանջատիրոջ օգտին կատարվում է գումարի պարբերաբար վճարումներ»:
2) 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
«3. Կատարողական վարույթն ավարտելու դեպքում կատարողական թերթը վերադարձվում է պահանջատիրոջը, բացառությամբ սույն հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված դեպքի: Եթե կատարողական վարույթն ավարտվում է պահանջատեր քաղաքացու մահվան պատճառով, ապա կատարողական թերթը վերադարձվում է մահացածի ժառանգներին` նրանց գրավոր պահանջի դեպքում:
Կատարողական վարույթն ավարտելը եւ կատարողական թերթը պահանջատիրոջը (նրա ժառանգին) վերադարձնելն արգելք չէ կատարողական թերթը նոր կատարման ներկայացնելու համար:»
Հոդված 19. Օրենքի 42-րդ հոդվածի`
ա) 1-ին մասի 5-րդ կետը ճանաչել ուժը կորցրած.
բ)1-ին մասը լրացնել նոր 10-րդ կետով ` հետեւյալ խմբագրությամբ.
«10) հայցը թողնվել է առանց քննության կամ մերժվել է»:
գ) 1-ին մասից հետո լրացնել նոր 1.1 մաս հետեւյալ խմբագրությամբ`
«1.1. Անշարժ կամ համապատասխան իրավունքների պետական գրանցում պահանջող գույքի նկատմամբ պետության կամ համայնքի սեփականությունը ճանաչելու մասին հարկադիր կատարողի որոշումը եւ կատարողական թերթի պատճենը հարկադիր կատարողն ուղարկում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմին կամ համապատասխան համայնքի ղեկավարին` վերջիններիս կողմից իրավունքների պետական գրանցումն իրականացնելու համար: Հարկադիր կատարողի որոշումը եւ կատարողական թերթի պատճենը պետական լիազոր մարմնին կամ համայնքի ղեկավարին ուղարկելու օրվանից երեք օրվա ընթացքում հարկադիր կատարողը որոշում է կայացնում կատարողական վարույթը կարճելու մասին»:
դ) 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
«3. Կարճված կատարողական վարույթը չի կարող վերսկսվել, բացառությամբ կատարողական վարույթը կարճելու մասին հարկադիր կատարողի որոշման` վերադասության կամ դատական կարգով վերացման դեպքերի»:
Հոդված 20. Օրենքի 43-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 43. Ընդհանուր դրույթներ պարտապանի գույքի վրա բռնագանձում տարածելու մասին
1. Պարտապանի գույքի վրա բռնագանձում տարածելը ներառում է գույքի վրա արգելանք դնելը, այն առգրավելը եւ հարկադիր իրացնելը (աճուրդ կամ ուղղակի վաճառք):
2. Պարտապանի գույքի վրա բռնագանձումը տարածվում է այն չափով, որն անհրաժեշտ է կատարողական թերթի պահանջների կատարման համար` ներառյալ կատարման ծախuերը:
3. Կատարողական թերթով բռնագանձումն առաջին հերթին տարածվում է պարտապանի դրամական միջոցների վրա:
Եթե պահանջատիրոջ պահանջները բավարարելու համար չկան անհրաժեշտ դրամական միջոցներ, ապա բռնագանձումը տարածվում է պարտապանին պատկանող այլ գույքի վրա, բացառությամբ այն գույքի, որի վրա oրենքով չի թույլատրվում բռնագանձում տարածել:
4. Պարտապանի գույքի վրա բռնագանձումը տարածվում է հետեւյալ հերթականությամբ`
1) պարտապան իրավաբանական անձի պարագայում`
ա) արտադրության մեջ անմիջականորեն չներգրավված հիմնական միջոցներ.
բ) պատրաստի արտադրանք.
գ) անավարտ արտադրանք, այդ թվում` հումք, նյութեր, կիսաֆաբրիկատներ.
դ) այլ գույք (այդ թվում` անշարժ գույք):
2) պարտապան ֆիզիկական անձի պարագայում`
ա) շարժական գույք.
բ) անշարժ գույք:
Յուրաքանչյուր հաջորդ հերթի գույքի վրա բռնագանձումը տարածվում է միայն նախորդ հերթի գույքի վրա բռնագանձումը տարածելուց հետո:
Եթե միեւնույն հերթում առկա են գույքի տարբեր տեսակներ, ապա դրանց վրա
բռնագանձում տարածելու հերթականությունը որոշում է հարկադիր կատարողը:
5. Բաժնային կամ համատեղ սեփականության մասնակից պարտապանի բաժնի նկատմամբ բռնագանձումը տարածվում է սույն օրենքով սահմանված կարգով:
6. Տնտեuական ընկերակցության բաժնեհավաք կամ ընկերության կանոնադրական կապիտալում (կոոպերատի բաժնային ֆոնդում) պարտապանի բաժնեմաuի (փայի) վրա բռնագանձում տարածելը թույլատրվում է միայն պարտքերը մարելու համար նրա այլ գույքի անբավարարության դեպքում»:
Հոդված 21. Օրենքի 43.1 հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 43.1. Կատարողական գործողություններ կատարելու նպատակով հարկադիր կատարողի կողմից բնակարան կամ այլ շինություններ մուտք գործելը
Կատարողական գործողությունների կատարման նպատակով (բռնագանձում, վտարում, բնակեցում եւ այլն) հարկադիր կատարողն իրավունք ունի անարգել մուտք գործել պարտապանին սեփականության իրավունքով պատկանող բնակարան կամ այլ շինություն:
Կատարողական գործողությունների կատարման նպատակով այլ անձանց պատկանողբնակարան կամ շինություններ հարկադիր կատարողը կարող է մուտք գործել այդ բնակարանի կամ շինության սեփականատիրոջ (ժամանակավոր տիրապետողի) համաձայնությամբ:Համաձայնության բացակայության դեպքում հարկադիր կատարողը կարող է մուտքգործելբնակարան կամ շինություններ դատարանի համապատասխան որոշման հիման վրա»:
Հոդված 22. Օրենքի 44-րդ հոդվածի`
ա) 1-ին մասի առաջին պարբերությունից հետո լրացնել նոր պարբերություն հետեւյալ խմբագրությամբ`
«Հարկադիր կատարողի կողմից գույքագրման ենթակա չէ պարտապանին պատկանող` սույն օրենքի 51-րդ հոդվածով նախատեսված գույքը:».
բ) 4-րդ մասից հետո լրացնել նոր 5-րդ մաս` հետեւյալխմբագրությամբ.
«5. Գույքագրման աշխատանքների ժամանակի եւ վայրի մասինհարկադիր կատարողը գույքագրման անցկացման օրվանից առնվազն երեք օր առաջգրավոր տեղեկացնում է պահանջատիրոջը` բացառությամբ հայցի ապահովման եւ մինչեւ 100.000 դրամ պահանջի կատարողական վարույթների: Պահանջատատիրոջ չներկայանալն արգելք չէ գույքագրման աշխատանքներն իրականացնելու համար»:
Հոդված 23. Օրենքի 44.1-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Արգելանքի տակ գտնվող պարտապանի գույքը հարկադիր կատարողի որոշմամբ արգելանքից հանվում է, եթե`
1) առկա են սույն օրենքի 42-րդ հոդվածում նշված հիմքերը.
2) դատարանը որոշում է կայացրել գույքն արգելանքից հանելու մասին.
3) պահանջատերը հետ է պահանջել կատարողական թերթը»:
Հոդված 24. Օրենքի 46-րդ հոդվածի`
ա) 1-ին մասում «մարզային ստորաբաժանման» բառերը փոխարինել «մարզային (Երեւանի քաղաքային)բաժնի» բառերով.
բ) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2. Հարկադիր կատարողն արգելանք է դնում բանկերի եւ այլ վարկային կազմակերպությունների հաշիվներում ու ավանդներում պարտապանի ունեցած դրամական միջոցների վրա՝ իր որոշումն ուղարկելով նրանց».
գ) 3-րդ մասը ճանաչել ուժը կորցրած.
դ) 4-րդ մասում «կատարողական թերթը հարկադիր կատարողից» բառերը փախարինել «հարկադիր կատարողի որոշումը» բառերով, իսկ «մարզային ստորաբաժանման» բառերը` «մարզային (Երեւանի քաղաքային) բաժնի» բառերով.
ե) 5-րդ մասը ճանաչել ուժը կորցրած:
Հոդված 25. Օրենքի 47-րդ հոդվածի`
ա) 1-ին մասում «մարզային ստորաբաժանման» բառերը փոխարինել «մարզային (Երեւանի քաղաքային) բաժնի» բառերով.

«2. Հարկադիր կատարողն արգելանք է դնում բանկերի եւ այլ վարկային կազմակերպությունների հաշիվներում ու ավանդներում պարտապանի ունեցած արտարժույթով դրամական միջոցների եւ այլ արժեքների վրա՝ իր որոշումն ուղարկելով նրանց»:
գ) հոդվածի 3-րդ մասը ճանաչել ուժը կորցրած .
դ) 4-րդ մասում «Կատարողական թերթը հարկադիր կատարողից» բառերը փախարինել «Հարկադիր կատարողի որոշումը» բառերով, իսկ «մարզայի ն ստորաբաժանման» բառերը` «մարզային (Երեւանի քաղաքային բաժնի» բառերով :
Հոդված 26. Օրենքը լրացնել նոր 47.1 հոդվածով` հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 47.1. Բաժնային կամ համատեղ սեփականության մեջ ունեցած պարտապանի բաժնի նկատմամբ բռնագանձումը տարածելու կարգը
1. Եթե բաժնային կամ համատեղ սեփականություն հանդիսացող գույքը շարժական է եւ բաժինը բնեղենով առանձնացնելն անհնար է, ապա բռնագանձումը սույն օրենքով սահմանված կարգով տարածվում է ամբողջ գույքի վրա: Գույքի ուղղակի վաճառքի դեպքում բաժնային կամ համատեղ սեփականության մյուս մասնակիցները օգտվում են պարտապանի բաժնի գնման նախապատվության իրավունքից:
Պարտապանի գույքի գույքագրման ժամանակ պարտապանը պարտավոր է գրավոր տեղեկացնել հարկադիր կատարողին գույքի այն տեսակների մասին, որոնք հանդիսանում են բաժնային կամ համատեղ սեփականություն, նշելով համասեփականատերերի տվյալները (անուն, ազգանուն (անվանում), բնակության (գտնվելու) վայր): Պարտապանը պարտավոր է ներկայացնել նաեւ համասեփականատերերի սեփականության իրավունքը հավաստող փաստաթղթեր:
Հարկադիր կատարողը պարզելով համասեփականատերերի առկայությունը, գույքի ուղղակի վաճառքի մասին որոշումը կայացնելուց հետոոչ ուշ, քան մեկ օրվա ընթացքում, պարտապանի ներկայացրած տեղեկությունների հիման վրա (անուն, ազգանուն (անվանում), բնակության (գտնվելու) վայր) պատշաճ ծանուցմամբ ուղարկում է գույքի ուղղակի վաճառքի մասին որոշումը գնման նախապատվության իրավունք ունեցողներին: Որոշումն ստացվելուց հետո տասնօրյա ժամկետում բաժնային կամ համատեղ սեփականության մասնակիցներից գնման նախապատվության իրավունքի իրականացման մասին գրավոր տեղեկություններ չստացվել դեպքում, գույքն իրացվում է սույն օրենքով սահմանված կարգով: Սույն օրենքով սահմանված կարգով գույքն ուղղակի վաճառքով առաջին անգամ չիրացվելու դեպքում, հետագա վաճառքներ կազմակերպելիս գնման նախապատվության իրավունքը չի գործում:
2. Եթե բաժնային կամ համատեղ սեփականություն հանդիսացող գույքն անշարժ է, ապա բռնագանձումը օրենքով սահմանված կարգով տարածվում է պարտապանին պատկանող բաժնի վրա»:
Հոդված 27. Օրենքի 50-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Պարտապանի գույքի գրավով չապահովված պահանջները բավարարելու համարպարտապանի գրավ դրված գույքի վրա բռնագանձում կարող է տարածվել միայն պարտապանի այլ գույքի բացակայության դեպքում:
Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում հարկադիր կատարողը ծանուցում է գրավառուին դատարանի վճռի, կատարողական թերթի, գրավադրված գույքի վրա արգելանք դնելու որոշման եւ գրավատուի չմարված պարտավորությունների չափի մասին:
Պարտապանի գրավ դրված գույքի վրա բռնագանձում տարածելու դեպքում գրավառուն իրավունք ունի պահանջել գրավով ապահովված պարտավորության վաղաժամկետ կատարում: Պ արտավորության վաղաժամկետ կատարման մասին պահանջը սահմանված կարգով բավարարվելու դեպքում, գրավառուի` այդ գույքի արժեքից պահանջը բավարարվում է առաջնահերթ :
2. Եթե պ արտապանի գրավ դրված գույքի վրա բռնագանձում տարածելու դեպքում գրավառուն չի պահանջում գրավով ապահովված պարտավորության վաղաժամկետ կատարում, ապա գույքի հարկադիր աճուրդից հետո նոր սեփականատիրոջն է անցնում նախկին գրավատուի պարտավորությունները, իսկ գույքը համարվում է գրավ դրված գրավառուի մոտ»:
Հոդված 28. Օրենքի 51-րդ հոդվածը լրացնել նոր 4-րդ եւ 5-րդ կետերով` հետեւյալ խմբագրությամբ`
«4) մինչեւ 5.000 դրամ արժողությամբ գույք, եթե դրանք մեկ միասնական խմբաքանակ չեն կազմում.
5) հաշմանդամների համար նախատեսված հատուկ փոխադրամիջոցներ»:
Հոդված 29. Օրենքի 52-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
«Հարկադիր կատարողն արգելանքի տակ դրված գույքն ի պահ է հանձնում պարտապանին, պահանջատիրոջը կամ այլ անձանց` համապատասխան ստացականի հիման վրա»:
Հոդված 30. Օրենքը լրացնել նոր 53.2 հոդվածով` հետեւյալ խմբագրությամբ`
«Հոդված 53.2. Պարտապանի իրացված գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը
Եթե աճուրդով կամ ուղղակի վաճառքով իրացվել է գույք, որի նկատմամբ իրավունքները ենթակա են պետական գրանցման, ապա առուվաճառքի պայմանագիրը հիմք է գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցամատյանում անհրաժեշտ գրառումներ կատարելու համար:»:
Հոդված 31. Օրենքի 55-րդ հոդվածը ճանաչել ուժը կորցրած:
Հոդված 32. Օրենքի 61-րդ հոդվածի «Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքով» բառերը փոխարինել «սույն օրենքով եւ իրավական այլ ակտերով» բառերով:
Հոդված 33. Օրենքը լրացնել նոր 61.1 հոդվածով` հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 61.1. Ալիմենտային պարտավորություններով բռնագանձումներ կատարելը
Ալիմենտ բռնագանձելու կատարողական վարույթներով բռնագանձումը տարածվում էպարտապանի գույքի վրա, եթե նա չի ստանում աշխատավարձ, կենսաթոշակ կամ չունի այլ եկամուտներ:
Ալիմենտ բռնագանձելու կատարողական վարույթներով պարտապանի գույքն իրացվում է այն հաշվով, որպեսզի գույքի հարկադիր իրացումից ստացված միջոցները բավարարեն մինչեւ 3 տարի ժամանակահատվածի համար ալիմենտային պահանջների բավարարումը, սակայն ոչ ավելի, քան ալիմենտային պահանջների բավարարման ժամկետի ավարտը:
Բռնագանձված գումարները կապիտալացվում են եւ փոխանցվում են հարկադիր կատարման ծառայության դեպոզիտ հաշիվ: Այդ գումարների հատկացումը պահանջատիրոջը կատարվում է կատարողական թերթով սահմանված չափով եւ պարբերականությամբ:
Եթե մինչեւ կապիտալացված միջոցների լրիվ բաշխումը պահանջատերը սահմանված կարգով հրաժարվել է պահանջից կամ օրենքով սահմանված այլ հիմքերով դադարել է ալիմենտային պարտավորությունը, ապա դեպոզիտ հաշվում մնացած միջոցները վերադարձվում են պարտապանին»:
Հոդված 34. Օրենքի 62-րդ հոդվածի 2-րդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Սահմանված ժամկետում այդ պահանջները չկատարելու դեպքում հարկադիր կատարողը կազմակերպում է կատարողական թերթի կատարումը՝ իր որոշմամբ պարտապանից բռնագանձելով փաստացի կատարված կատարման ծախսերի եռապատիկի չափով»:
Հոդված 35. Օրենքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Վտարման մասին պատշաճ ձեւով տեղեկացված պարտապանի չներկայանալը կամ պարտապանի գտնվելու վայրը պարզելու անհնարինությունը արգելք չէ կատարողական թերթի պահանջը կատարելու համար»:
Հոդված 36. Օրենքը լրացնել 64.1 հոդվածով` հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 64.1 Աճուրդի ներկայացված շինություններից վտարումը
Բնակարանները, բնակելի տները եւ այլ շինություններն ամբողջությամբ աճուրդի ներկայացնելիս հարկադիր կատարողն իրավունք ունի մինչեւ աճուրդի իրականացումն իր որոշմամբ վտարելու բնակարանը, բնակելի տունը կամ շինություննզբաղեցնող պարտապան սեփականատիրոջը, ինչպես նաեւայն անձանց, որոնց օգտագործման իրավունքը գրանցված չէ օրենքով սահմանված կարգով:
Հարկադիր աճուրդով օտարված բնակարանի, բնակելի տան եւ այլ շինության նոր սեփականատիրոջ պահանջով` հարկադիր կատարողն իր որոշմամբ պարտավոր է վտարելու բնակարանը, բնակելի տունը կամ շինություննզբաղեցնող պարտապան սեփականատիրոջը, ինչպես նաեւայն անձանց, որոնց օգտագործման իրավունքը գրանցված չէ օրենքով սահմանված կարգով:»:
Հոդված 37. Օրենքի 65-րդ հոդվածի`
ա) 2-րդ մասի երկրորդ նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Բնակեցման մասին պատշաճ ձեւով տեղեկացված պարտապանի չներկայանալը կամ պարտապանի գտնվելու վայրը պարզելու անհնարինությունը արգելք չէ կատարողական թերթի պահանջը կատարելու համար».
բ) hոդվածի չորրորդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
« 4. Պարտապանի կողմից դատական ակտն ըստ էության խախտելով` պահանջատիրոջ բնակվելուն հետագայում խոչընդոտելու դեպքում, պահանջատերն իրավունք ունի կատարողական վարույթը կարճելու մասին որոշումը բողոքարկել վերադասության կամ դատական կարգով ոչ ուշ, քան վարույթը կարճելու մասին որոշումն ընդունելուց հետո մեկ տարվա ընթացքում:
Հոդված 38. Օրենքի 69-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 69. Բռնագանձված գումարի բաշխման կարգը
1. Պարտապանի գույքի իրացումից ստացված գումարի բաշխումը պահանջատերերի միջեւկատարում է հարկադիր կատարողը:
2. Պարտապանից բռնագանձված, այդ թվում՝ պարտապանի գույքի իրացումից, ինչպես նաեւ բռնագրավման ենթակա գույքի արժեքից ստացված գումարները, մեկից ավելի պահանջատերերի դեպքում,բաշխվում են հետեւյալ հերթականությամբ.
- առաջին հերթին բավարարվում են պարտապանի գույքի գրավով ապահովված պահանջները.
- երկրորդ հերթին բավարարվում են դատական եւ կատարողական ծախսերը.
- երրորդ հերթին վճարվում է հարկադիր կատարման ընթացքում պարտապանի նկատմամբ կիրառվածտուգանքի գումարը.
- չորրորդ հերթին բավարարվում են ալիմենտային, կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման, ինչպես նաեւ հանցագործության կատարմամբ պատճառված վնասը հատուցելու պարտավորություններով պահանջները.
- հինգերորդ հերթին բավարարվում են աշխատանքային եւ հեղինակային պայմանագրերով վարձատրությունների վճարումների եւ դրանց բավարարումից առաջացող պարտադիր սոցիալական վճարումների պահանջները.
- վեցերորդ հերթին բավարարվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եւ համայնքների բյուջեների նկատմամբ, ինչպես նաեւ պարտադիր պետական սոցիալական ապահովության վճարումներով պայմանավորված պարտավորությունները.
- յոթերորդ հերթին բավարարվում են մնացած պահանջատերերի պահանջները՝ ըստ կատարողական թերթի ներկայացման հերթականության, բացառությամբ սույն հոդվածով նախատեսված դեպքերի:
Յուրաքանչյուր հերթի պահանջները բավարարվում են նախորդ հերթի պահանջները լրիվ բավարարելուց հետո:
Միեւնույն հերթի պահանջատերերի կողմից նույն օրը ներկայացված կատարողական թերթերի պահանջները բավարարվում են բավարարման ենթակա գումարներին համամասնորեն:
2. Եթե պարտապանի գույքի վրա բռնագանձում տարածելու մասին կատարողական թերթ ներկայացնելիս պարզվել է, որ մինչեւ կատարողական թերթը կատարման ներկայացնելու օրը նույնպարտապանի գույքի նկատմամբ կիրառվել է հայցի ապահովման միջոց, ապա բռնագանձումը կարող է տարածվել պարտապանի միայն այն գույքի վրա, որի նկատմամբ հայցի ապահովում չի կիրառվել: Հայցի ապահովման միջոց կիրառված գույքի նկատմամբ բռնագանձում կարող է տարածվել, եթե դատարանի կողմից հայցը թողնվել է առանց քննության կամ մերժվել է: Եթե հայցի ապահովման միջոց կիրառված պահանջով հայցը բավարարվել է եւ կողմը ներկայացրել է համապատասխան կատարողական թերթ, ապա պարտապանի գույքի վրա բռնագանձում տարածելիս առաջին հերթինբավարարվում են հայցի ապահովման միջոց կիրառած պահանջատիրոջ պահանջները, եթե պահանջատերերը հանդես են գալիս որպես միեւնույն հերթի պահանջատերեր:
3. Պահանջատերերի բոլոր պահանջները բավարարելուց եւ կատարողական ծախսերը գանձելուցհետո մնացած գումարը վերադարձվում է պարտապանին:»:
Հոդված 39. Օրենքի 70-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
«Հոդված 70. Պարտապանի սնանկության հայցով դատարան դիմելը
1. Իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերի վերաբերյալ երկու եւ ավելի կատարողական վարույթներով, բացառությամբ նույն գործերով պետական տուրքերի բռնագանձման վարույթների,պահանջի (պահանջների) չափի նկատմամբ գույքի անբավարարություն առաջանալու դեպքում, հարկադիր կատարողը պարտավոր է հայցադիմում ներկայացնել տնտեսական դատարան պարտապանին սնանկ ճանաչելու պահանջով` համապատասխան հանգամանքն ի հայտ գալուց հետո 10-օրյա ժամկետում:
2. Պարտապանի գույքի ուղղակի վաճառքի կամ աճուրդի դեպքում գույքի անբավարարության հանգամանքը պարտավորության նկատմամբ որոշելիս հարկադիր կատարողի կողմից հիմք է ընդունվում գույքի ուղղակի վաճառքի համար սույն օրենքով սահմանված գինը, իսկ աճուրդի դեպքում` սահմանված մեկնարկային գինը:
3. Պարտապանին սնանկ ճանաչելու հայցադիմումին կից հարկադիր կատարողը ներկայացնում է նաեւ կատարողական վարույթով հայցապահանջի հիմքերը հաստատող ապացույցների վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթերի պատճենները, ինչպես նաեւ տեղեկանք` կատարողական գործողությունների ընթացքում կատարված եւ հաշվարկված ծախսերի մասին»:
Հոդված 40. Օրենքի 70.1-րդ հոդվածը ճանաչել ուժը կորցրած:
Հոդված 41. Օրենքի72-րդ հոդվածը շարադրել հետեւյալ բովանդակությամբ.
« Հոդված 72. Պատասխանատվությունը` կատարողական վարույթի ընթացքում թույլ տրված խախտումների համար
1. Քաղաքացու կամ պաշտոնատար անձի կողմից հարկադիր կատարողի որոշումը դիտավորյալ չկատարելու, կատարմանը խոչընդոտելու կամ դիմադրություն ցույց տալու, ինչպես նաեւ պարտապանի կողմիցսեփականության իրավունքով իրեն պատկանող գույքի եւ գույքային իրավունքների կազմի ու քանակի մասին հայտարարագրում տվյալներ թաքցնելու կամ դրանք խեղաթյուրելու կամ հայտարարագիր ներկայացնելուց չարամտորեն խուսափելու դեպքերում հարկադիր կատարող ն իրավունք ունի իր որոշմամբ կիրառել վարչական պատասխանատվության միջոցներ:
2. Դատական ակտի կատարմամբ պայմանավորված հարկադիր կատարողին զրպարտելու, ինչպես նաեւ նրա կամ նրա մերձավորի նկատմամբ սպանության, առողջությանը վնաս պատճաելու, գույքը ոչնչացնելու կամ վնասելու սպառնալիքի կամ հարկադիր կատարողի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքում առաջանում է քրեական պատասխանատվություն: Այդ դեպքերում միջնորդություն է ներկայացվում դատախազություն՝ մեղավոր անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու համար:»:
Հոդված 42. Օրենքը լրացնել նոր 73.1-րդ հոդվածով` հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 73.1. Դատախազության լիազորությունները կապված դատական ակտի կատարման հետ
1. Դատախազության մարմիններն իրավունք ունեն ուսումնասիրելու քրեական գործերով դատարանի դատավճիռների հիման վրա հարուցված տուգանքների եւ գույքի բռնագրավումներով կատարողական վարույթների վերաբերյալ գործերը, իսկ որպես կողմ ծանոթանալ միայն իր հայցերով կատարողական վարույթներին:
2. Դատախազությունն իրավունք ունի վերացնել քրեական գործերով դատարանի դատավճիռների հիման վրա հարուցված տուգանքների եւ գույքի բռնագրավումներով կատարողական վարույթն ավարտելու մասին հարկադիր կատարողի որոշումը, այն կայացնելու օրվանից մեկ տարվա ընթացքում, եթե որոշումը կայացնելու ժամանակ թույլ են տրվել սույն օրենքով սահմանված ընթացակարգային խախտումներ:
Հարկադիր կատարողն իրավունք ունի դատական կարգով բողոքարկելու կատարողական վարույթն ավարտելու մասին հարկադիր կատարողի որոշումը վերացնելու մասին դատախազի որոշումը, այն կայացվելու օրվանից 15 օրվա ընթացքում»:
Հոդված 43. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից մեկ ամիս հետո: