Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» 1995 թվականի նոյեմբերի 6-ի ՀՕ-16 օրենքի 13.1-ին հոդվածի չորրորդ պարբերությունից հետո լրացնել նոր պարբերությամբ.
«Սահմանադրությամբ կամ օրենքով որոշակի պաշտոն ստանձնելու համար միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիության պահանջ սահմանված լինելու դեպքում այդպիսի պաշտոնին հավակնող կամ այդպիսի պաշտոն զբաղեցնող անձը պարտավոր է օտարերկրյա քաղաքացիություն ունենալու կամ նախկինում օտարերկրյա քաղաքացիություն ունեցած լինելու մասին տեղեկությունը Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված մարմնին հայտնել այլ պետության քաղաքացի չհանդիսանալու վերաբերյալ տեղեկանք ստանալու նպատակով դիմում ներկայացնելիս, իսկ պաշտոնավարման ընթացքում օտարերկրյա քաղաքացիություն ձեռք բերելու դեպքում՝ օտարերկրյա պետության քաղաքացիություն ստանալուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում: Օտարերկրյա պետության քաղաքացիություն ունենալու կամ ունեցած լինելու մասին հայտարարության ձեւը եւ անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված մարմինը:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:
Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմինը սահմանում է օտարերկրյա պետության քաղաքացիություն ունենալու կամ ունեցած լինելու մասին հայտարարության ձեւը եւ անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը: