Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-9531-28.04.2021-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆԵ

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 124.2-րդ հոդվածի վերնագիրը եւ 1-ին մասը «վրա» բառից հետո լրացնել «տեղեկությունների եւ» բառերով:

Հոդված 2. Օրենսգրքի 224-րդ հոդվածի 1-ին մասում «124-124.4» թվերը փոխարինել «124, 124.1, 124.2 (բացառությամբ Հայաստանի Հանրապետության սահմանը հատող տրանսպորտային միջոցի վարորդի նկատմամբ), 124.3, 124.4» բառերով:

Հոդված 3. Օրենսգրքի 234-րդ հոդվածը «3-րդ մասով» բառից հետո լրացնել «124.2 (տրանսպորտային միջոցի վարորդի նկատմամբ, ով հատում է Հայաստանի Հանրապետության սահմանը)» բառերով:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԳՈՎԱԶԴԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Ներկայումս սահմանը հատող տրանսպորտային միջոցների վրա տեղադրված տեղեկատվության եւ գովազդի մասով մաքսային մարմիններն որեւէ հսկողություն չեն իրականացնում: Օրենսդրությամբ այդ գործառույը վերապահված է Հայաստանի Հանրապետության Ոստիկանությանը: Սահմանը հատելուց տրանսպորտային միջոցի վրա տեղադրված տեղեկատվության եւ գովազդի մասով մաքսային մարմիններին հսկողություն իրականացնելու գործառույթ վերապահելով` մենք կբացառենք, որ օրենքի խախտմամբ տեղադրված տեղեկատվությամբ եւ գովազդով տրանսպորտային միջոցը մուտք գործի Հայաստանի Հանրապետության տարածք, ավելի նպատակային դարձնելով իրականացվող վարչարարությունը:

Նախագծի նպատակն է ոչ միայն կանոնակարգել տեղեկատվության եւ գովազդի տեղադրումը տրանսպորտային միջոցների վրա, այլ նաեւ օրենսդրությամբ բացառել այն տրանսպորտային միջոցների մուտքը Հայաստանի Հանրապետության սահման, որոնց վրա տեղադրված տեղեկատվությունն եւ գովազդը կհակասեն օրենքին:

Ակնկալվող արդյունքը

Նախագծերի ընդունման դեպքում կբացառենք օրենքի խախտմամբ տեղադրված տեղեկատվությամբ եւ գովազդով տրանսպորտային միջոցի մուտքը Հայաստանի Հանրապետության տարածք:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Գրություն