Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (6 դեկտեմբերի 1985թվականի) 223-րդ հոդվածի`
ա) 1-ին պարբերությունից հանել «206.5, 206.6, 206.7» բառերը.
բ) երկրորդ պարբերությունից հետո լրացնել նոր երրորդ պարբերություն` հետեւյալ խմագրությամբ.
«Առաջին ատյանի դատարանների դատավորները քննում են սույն օրենսգրքի 206.5-206.7-րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը` վարչական կալանք նշանակելու մասով:»:
Հոդված 2. Օրենսգրքի 223.1-րդ հոդվածը լրացնել նոր 3-րդ եւ 4-րդ պարբերություններով, հետեւյալ խմբագրությամբ`
«Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը քննում է սույն օրենսգրքի 206.5-206.7-րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու եւ վարչական տույժեր նշանակելու իրավունք ունի դատական ակտերի հարկադիր կատարողը, բացառությամբ վարչական կալանքի:»
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից մեկ ամիս հետո: