Armenian ARMSCII Armenian
Պ-825-28.12.2020,30.04.2021-ՊԻ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հուլիսի 1-ի քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 128-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի «Ձերբակալումը անձի կողմից հանցագործության կատարումը կամ այն կատարելուց հետո նրա փախուստը կանխելու նպատակով նրան» բառերը փոխարինել «Ձերբակալումն անձին» բառերով.

2) 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.

3) 3-րդ մասի 2-րդ կետի «քրեական հետապնդման մարմնի» բառերը փոխարինել «քննիչի» բառով:

Հոդված 2. Օրենսգրքի 130-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 130. Ձերբակալումն ազատության մեջ գտնվող մեղադրյալին դատարան ներկայացնելու համար

1. Ազատության մեջ գտնվող մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու անհրաժեշտության դեպքում քննիչը որոշում է կայացնում մեղադրյալին ձերբակալելու մասին: Որոշման մեջ նշվում են այն կազմելու տարին, ամիսը, օրը, մեղադրյալի տվյալները, ձերբակալման հիմքը եւ պատճառը, ինչպես նաեւ հետաքննության այն մարմինը, որին հանձնարարվում է ձերբակալման իրականացումը:

2. Մեղադրյալին սույն հոդվածով նախատեսված հիմքով կարելի է ձերբակալել միայն այն դեպքում, երբ սույն օրենսգրքի դրույթները թույլ են տալիս նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել կալանավորումը:

3. Հետաքննության մարմնի աշխատակիցը մեղադրյալին ձերբակալելուց առաջ ստորագրությամբ նրան է հանձնում ձերբակալման որոշման պատճենը: Արգելանքի վերցնելուց անմիջապես հետո մեղադրյալը բերվում է քննիչի մոտ: Մեղադրյալին քննիչի մոտ բերելու փաստն ամրագրվում է անձի ձերբակալման արձանագրության մեջ: Արձանագրության մեջ նշվում են մեղադրյալի անունը, ազգանունը, հայրանունը, նրան արգելանքի վերցնելու տարին, ամիսը, օրը, ժամը, րոպեն, վայրը, պայմանները եւ հիմքերը, ձերբակալում իրականացրած հետաքննության մարմնի աշխատակցի անունը, ազգանունը, պաշտոնը, կոչումը, ձերբակալված մեղադրյալի հայտարարությունները, ձերբակալված մեղադրյալին քննիչի մոտ բերելու եւ արձանագրություն կազմելու տարին, ամիսը, օրը, ժամը եւ րոպեն:

4. Ձերբակալման որոշմանը, որպես դրա բաղկացուցիչ մաս, կցվում է ձերբակալման արձանագրությունը: Ձերբակալման որոշման եւ ձերբակալման արձանագրության պատճեններն անհապաղ ուղարկվում են հսկող դատախազին:

5. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքով իրականացված ձերբակալումը չի կարող տեւել 36 ժամից ավելի: Նշված հիմքով ձերբակալված մեղադրյալը պետք է դատարան տարվի ոչ ուշ, քան արգելանքի վերցնելու պահից 18 ժամվա ընթացքում: Հակառակ դեպքում անձը պետք է ազատ արձակվի:

6. Եթե սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքով ձերբակալված մեղադրյալն արգելանքի վերցնելու պահից 36 ժամվա ընթացքում դատարանի որոշմամբ չի կալանավորվում, ապա նա ենթակա է անհապաղ ազատ արձակման:»:

Հոդված 3. Օրենսգրքի 131-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 131. Խափանման միջոցի պայմանները խախտած մեղադրյալի ձերբակալումը

1. Եթե մեղադրյալը խախտում է իր նկատմամբ կիրառված խափանման միջոցի պայմանները, ապա քննիչը որոշում է կայացնում նրան ձերբակալելու մասին՝ միաժամանակ մեղադրյալի կալանավորման մասին միջնորդություն ներկայացնելով դատարան: Որոշման մեջ նշվում են այն կազմելու տարին, ամիսը, օրը, մեղադրյալի տվյալները, ձերբակալման հիմքը եւ պատճառը, ինչպես նաեւ հետաքննության այն մարմինը, որին հանձնարարվում է ձերբակալման իրականացումը:

2. Մեղադրյալին սույն հոդվածով նախատեսված հիմքով կարելի է ձերբակալել միայն այն դեպքում, երբ սույն օրենսգրքի դրույթները թույլ են տալիս նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել կալանավորումը:

3. Հետաքննության մարմնի աշխատակիցը մեղադրյալին ձերբակալելուց առաջ ստորագրությամբ նրան է հանձնում ձերբակալման որոշման պատճենը: Արգելանքի վերցնելուց անմիջապես հետո մեղադրյալը բերվում է քննիչի մոտ: Մեղադրյալին քննիչի մոտ բերելու փաստն ամրագրվում է անձի ձերբակալման արձանագրության մեջ: Արձանագրության մեջ նշվում են մեղադրյալի անունը, ազգանունը, հայրանունը, նրան արգելանքի վերցնելու տարին, ամիսը, օրը, ժամը, րոպեն, վայրը, պայմանները եւ հիմքերը, ձերբակալում իրականացրած հետաքննության մարմնի աշխատակցի անունը, ազգանունը, պաշտոնը, կոչումը, ձերբակալված մեղադրյալի հայտարարությունները, ձերբակալված մեղադրյալին քննիչի մոտ բերելու եւ արձանագրություն կազմելու տարին, ամիսը, օրը, ժամը եւ րոպեն:

4. Ձերբակալման որոշմանը, որպես դրա բաղկացուցիչ մաս, կցվում է ձերբակալման արձանագրությունը: Ձերբակալման որոշման եւ ձերբակալման արձանագրության պատճեններն անհապաղ ուղարկվում են հսկող դատախազին:

5. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքով իրականացված ձերբակալումը չի կարող տեւել 36 ժամից ավելի: Նշված հիմքով ձերբակալված մեղադրյալը պետք է դատարան տարվի ոչ ուշ, քան արգելանքի վերցնելու պահից 18 ժամվա ընթացքում: Հակառակ դեպքում անձը պետք է ազատ արձակվի:

6. Եթե սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքով ձերբակալված մեղադրյալն արգելանքի վերցնելու պահից 36 ժամվա ընթացքում դատարանի որոշմամբ չի կալանավորվում, ապա նա ենթակա է անհապաղ ազատ արձակման:»:

Հոդված 4. Օրենսգրքի 285-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ նախադասությունից հանել «ազատության մեջ գտնվող մեղադրյալի կամ» բառերը:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: