Armenian ARMSCII Armenian
Կ-6535-14.07.2005-ՊԻ-010/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի (24 դեկտեմբերի 2004 թվականի) հավելվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«ՑԱՆԿ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՃՌՈՎ ԲՌՆԱԳՐԱՎՄԱՆ ՈՉ ԵՆԹԱԿԱ ԳՈՒՅՔԻ

Բռնագրավում չի կարող տարածվել դատապարտյալին պատկանող հետեւյալ գույքի վրա.

1) գործածության մեջ գտնվող տնային օգտագործման առարկաների, հագուստեղենի, կոշկեղենի, սպիտակեղենի, անկողնային եւ մանկական պարագաների, բացառությամբ պերճանքի առարկաների եւ այն առարկաների, որոնք պատրաստված են թանկարժեք նյութերից կամ ունեն պատմական կամ գեղարվեստական արժեք.

2) դատապարյալի մասնագիտական պարապմունքների համար անհրաժեշտ առարկաների, ձեռնարկների ու գրքերի, բացառությամբ այն դեպքերի, երբ դատապարտյալը դատարանի դատավճռով զրկված է որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից, եւ այն առարկաների, որոնք պատրաստված են թանկարժեք նյութերից կամ ունեն պատմական կամ գեղարվեստական արժեք.

3) այն անձանց ընտանի կենդանիների (2 միավոր), ընտանի թռչունների (10 միավոր), անասնակերի, հերթական ցանքի համար անհրաժեշտ սերմացուի, որոնց հիմնական զբաղմունքը գյուղատնտեսությունն է.

4) աննշան արժեք ունեցող եւ մինչեւ 5.000 դրամ արժողությամբ այլ գույքի, եթե դրանք մեկ միասնական խմբաքանակ չեն կազմում.

5) հաշմանդամների համար նախատեսված հատուկ փոխադրամիջոցների:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից: