Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 19-րդ հոդվածի 18.12* կետը «պրեկուրսորների՝» բառից հետո լրացնել «բացառությամբ եթե լիցենզավորվող գործունեությունը վերաբերում է արտադրական կանեփին,» բառերով:
Հոդված 2. Օրենքի 19-րդ հոդվածը լրացնել 18.15., 18.16. եւ 18.17կետերով հետեւյալ բովանդակությամբ՝
«18.15. Արտադրական կանեփի՝
- Արտադրություն՝ տարեկան
մինչեւ 1 տոննա քվոտայի մինչեւ 100 լիտր քվոտայի 1 տոննան գերազանցող քվոտայի 100 լիտր գերազանցող քվոտայի |
բազային տուրքի 1000-ապատիկի չափով բազային տուրքի 10000-ապատիկի չափով յուքաքանչյուր տոննայի համար բազային տուրքի 5000-ապատիկի չափով յուրաքանչյուր 10 լիտրի համար բազային տուրքի 1000-ապատիկի չափով |
- ներմուծում, արտահանում կամ մեծածախ առեւտուր՝
մինչեւ 1 տոննա քվոտայի մինչեւ 100 լիտր քվոտայի 1 տոննան գերազանցող քվոտայի 100 լիտրը գերազանցող քվոտայի յուրաքանչյուր կանեփի բույսի համար |
բազային տուրքի 5000-ապատիկի չափով բազային տուրքի 10000-ապատիկի չափով բազային տուրքի 30000-ապատիկի չափով բազային տուրքի 60000-ապատիկի չափով բազային տուրքի 100-ապատիկի չափով |
18.16. Արտադրական կանեփի՝
- արտահանման, ներմուծման թույլտվություն տալու համար՝
ա) յուրաքանչյուր կիլոգրամի համար բ) յուրաքանչյուր լիտրի համար գ) յուրաքանչյուր կանեփի բույսի համար |
բազային տուրքի 30-ապատիկի չափով բազային տուրքի 60-ապատիկի չափով բազային տուրքի 100-ապատիկի չափով» |
18.17. 18.15.-րդ հոդվածում նշված լիցենզիաների գործողության ժամկետի երկարաձգման կամ լիցենզիայի վերաձեւակերպման համար գանձվում է նույն չափով պետական տուրք, որը նախատեսված է տվյալ լիցենզիաների համար:»:
Հոդված 3. Օրենքի 19-րդ հոդվածի 19-րդ կետում «18.14-րդ» բառերը փոխարինել «18.17-րդ» բառերով:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՀՈԳԵՄԵՏ (ՀՈԳԵՆԵՐԳՈՐԾՈՒՆ) ՆՅՈՒԹԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈԻՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՈՒՄ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում