Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-9632-05.05.2021-ՏՀ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 19-րդ հոդվածի 18.12* կետը «պրեկուրսորների՝» բառից հետո լրացնել «բացառությամբ եթե լիցենզավորվող գործունեությունը վերաբերում է արտադրական կանեփին,» բառերով:

Հոդված 2. Օրենքի 19-րդ հոդվածը լրացնել 18.15., 18.16. եւ 18.17 կետերով հետեւյալ բովանդակությամբ՝

«18.15. Արտադրական կանեփի՝

-  Արտադրություն՝ տարեկան
 
մինչեւ 1 տոննա քվոտայի բազային տուրքի 1000-ապատիկի չափով
մինչեւ 100 լիտր քվոտայի բազային տուրքի 10000-ապատիկի չափով
1 տոննան գերազանցող քվոտայի յուրաքանչյուր տոննայի համար բազային տուրքի 5000-ապատիկի չափով
100 լիտր գերազանցող քվոտայի յուրաքանչյուր 10 լիտրի համար բազային տուրքի 1000-ապատիկի չափով

-  ներմուծում, արտահանում կամ մեծածախ առեւտուր՝
 
 
մինչեւ 1 տոննա քվոտայի բազային տուրքի 5000-ապատիկի չափով
մինչեւ 100 լիտր քվոտայի բազային տուրքի 10000-ապատիկի չափով
1 տոննան գերազանցող քվոտայի բազային տուրքի 30000-ապատիկի չափով
100 լիտրը գերազանցող քվոտայի բազային տուրքի 60000-ապատիկի չափով
յուրաքանչյուր կանեփի բույսի համար բազային տուրքի 100-ապատիկի չափով

18.16. Արտադրական կանեփի՝

 - արտահանման, ներմուծման թույլտվություն տալու համար՝
 
 
ա) յուրաքանչյուր կիլոգրամի համար բազային տուրքի 30-ապատիկի չափով
բ) յուրաքանչյուր լիտրի համար բազային տուրքի 60-ապատիկի չափով
գ) յուրաքանչյուր կանեփի բույսի համար բազային տուրքի 100-ապատիկի չափով»

18.17. 18.15.-րդ հոդվածում նշված լիցենզիաների գործողության ժամկետի երկարաձգման կամ լիցենզիայի վերաձեւակերպման համար գանձվում է նույն չափով պետական տուրք, որը նախատեսված է տվյալ լիցենզիաների համար:»:

Հոդված 3. Օրենքի 19-րդ հոդվածի 19-րդ կետում «18.14-րդ» բառերը փոխարինել «18.17-րդ» բառերով:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: