Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-9641-05.05.2021-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» 2013 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-157-Ն օրենքի 1-ին հավելվածի աղյուսակը՝ «Քննչական կոմիտե» բաժնում`

Մարզային քննչական վարչության քննչական բաժնի քննիչ 4.25

տողից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր տողերով.

Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական 4.75
Քննչական կոմիտեի նախագահի օգնական 4.50
Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար 4.50
Քննչական կոմիտեի նախագահի տեղակալի օգնական 3.50

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

19.05.2014 թվականին ընդունված «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքի (մայր փաստաթուղթ: ԱԺ,19.05.2014,ՀՕ-25-Ն) 11-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) կառուցվածքը, անվանացանկը եւ հաստիքացուցակը, ինչպես նաեւ Կոմիտեի դեպարտամենտի կառուցվածքը, անվանացանկն ու հաստիքացուցակը հաստատում է ՀՀ կառավարությունը:

Համաձայն հիշյալ օրենքի կարգավորումների ՀՀ կառավարությանը 04.09.2014 թվականին ընդունել է՝

1) «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտի կառուցվածքը, անվանացանկն ու հաստիքացուցակը հաստատելու մասին» N 935-Ա եւ

2) «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի կառուցվածքը, անվանացանկը եւ հաստիքացուցակը հաստատելու մասին» N 919-Ա որոշումները:

Սակայն, 23.03.2018 թվականին ընդունված «Կառավարչական իրավահարաբերու՟թյուն՟ների կարգավորման մասին» թիվ ՀՕ-207-Ն օրենք 9-րդ հոդվածի պահանջներն ապա՟հո՟վելու նպատակով, անհրաժեշտություն էր առաջանում համապատասխան փոփոխություն կատարելու «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքում, ըստ որի՝ կսահ՟ման՟վեր, որ Կոմիտեի կառուցվածքը, հաստիքացուցակը եւ կանոնադրությունը հաստատվելու էր մարմնի ղեկավարի կողմից:

Այսպիսով, նկատի ունենալով 2018 թվականին ընդունված «Քաղաքացիական ծառայու՟թյան մասին» թիվ ՀՕ-205-Ն (հոդ. 41-րդ 4-րդ մաս), «Հանրային ծառայության մասին» թիվ ՀՕ-206-Ն, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» թիվ ՀՕ-207-Ն օրենքների պահանջների ապահովումը, Կոմիտեի կողմից՝ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի համաձայն՝ մշակվեց «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծ:

Այնուհետեւ, ՀՀ Ազգային ժողովի կողմից 09.12.2020 թվականին ընդունվեց «Հայաս՟տանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապե՟տու՟թյան օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՕ-494-Ն օրենքը, որի համաձայն՝ Օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ մասը, ըստ որի՝ Կոմիտեի կառուցվածքը, անվանացանկը եւ հաստիքացուցակը, ինչպես նաեւ Կոմիտեի դեպարտամենտի կառուցվածքը, անվանացանկն ու հաստիքացուցակը հաստատում է ՀՀ կառավարությունը, ուժը կորցրած ճանաչվեց, իսկ 12-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետում ամրագրվեց, որ քննչական կոմիտեի կառուցվածքը, հաստիքացուցակը եւ կանոնադրությունը հաստատում է Կոմիտեի նախագահը:

Վերոգրյալը նկատի ունենալով եւ ի կատարումն ՀՀ վարչապետի 18.04.2004 թվականի «Հայաստանի Հանրապետության օրենքի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նորմատիվ որոշման, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» թիվ 541-Ն որոշման 1-ին կետի պահանջների` Կոմիտեի կողմից մշակվեց «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշման նախագիծ, որում հստակ շարադրվեցին հիշյալ օրենքից բխող ՀՀ կառավարության որոշումների նախագծերի վերնագրերը, ինչպես նաեւ համապատասխան նախագծերի` ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացման վերջնաժամկետները:

Նշված նախագծի արդյունքում, ՀՀ Վարչապետի կողմից 15.02.2021 թվականին ընդունվել է N 128-Ա որոշումը, համաձայն որի՝ ՀՀ կառավարության 04.09.2014 թվականի «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտի կառուցվածքը, անվանացանկն ու հաստիքացուցակը հաստատելու մասին» N 935-Ա որոշումը եւ 26.04.2018 թվականի «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի կառուցվածքը, անվանացանկը եւ հաստիքացուցակը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի սեպտեմբերի 4-ի N 919-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 522-Ա որոշումները մինչեւ 2021 թվականի մարտի երկրորդ տասնօրյակ՝ պետք է ճանաչվեն ուժը կորցրած:

Հիշատակված N 935-Ա որոշման 2-րդ հավելվածի 1-ին աղյուսակը նախատեսում է, որ Կոմիտեում առկա են՝ խորհրդականի, մամուլի քարտուղարի եւ օգնականի պաշտոններ:

Նկատի ունենալով վերոգրյալ փաստերը եւ այն հանգամանքը, որ հիշատակված որոշումներն օրենքի ուժով, ճանաչվելու են ուժը կորցրած, իսկ «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասը նախատեսում է, որ պետական մարմնի կառուցվածքում ի թիվս այլնի, օրենքով նախատեսված դեպքերում ընդգրկվում են՝ պետական մարմնի ղեկավարի խորհրդականի, մամուլի քարտուղարի, օգնականի, ռեֆերենտի, պետական մարմնի ղեկավարի տեղակալի օգնականի պաշտոնները եւ այդ օրենքը «Հանրային ծառայության մասին» օրենքն է, որի 8-րդ հոդվածում թվարկված են մի շարք մարմինների ղեկավարներ, ովքեր իրավունք ունեն իրենց կողմից ղեկավարվող մարմնում ունենալու խորհրդականի, մամուլի քարտուղարի, օգնականի եւ ռեֆերենտի պաշտոններ, ակներեւ է, որ Քննչական կոմիտեի նախագահը եւ նախագահի տեղակալները նշված ցանկում ներառված չեն:

Նկատի ունենալով, այն հանգամանքը, որ ներկայումս նշված պաշտոններն առկա են Կոմիտեում եւ փաստացի համալրված են (հիմք՝ ՀՀ կառավարության 04.09.2014 թվականի «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտի կառուցվածքը, անվանացանկն ու հաստիքացուցակը հաստատելու մասին» N 935-Ա որոշումը, ինչպես նաեւ ՀՀ վարչապետի 11.06.2018 թվականի «Պետական իշխանության մարմիններում հաստիքների առավելագույն թիվը սահմանելու մասին» N 706-Ա որոշումը, որտեղ ներառված են քննարկվող հայեցողական պաշտոնները), ուստի ապահովելով հիշատակված պաշտոնները զբաղեցնող անձանց իրավական եւ սոցիալական երաշխիքները, բացառելով անձի իրավական վիճակը վատթարացնող հանգամանքները, անհրաժեշտություն է առաջանում լրացում կատարելու «Հանրային ծառայության մասին» օրենքում, որի 8-րդ հոդվածում կսահմանվի, որ Քննչական կոմիտեի նախագահն ունի խորհրդականի, մամուլի քարտուղարի, օգնականի պաշտոններ, իսկ Կոմիտե նախագահի տեղակալները՝ օգնականի պաշտոններ:

Միաժամանակ, հարկ է հստակ արձանագրել, որ հիշատակված լրացման պայմաններում ֆինանսական ծախսի ավելացում չի նախատեսվելու, քանի որ հիշատակված հայեցողական պաշտոններն առկա են Քննչական Կոմիտեում, համալրված են եւ սույն օրենքի լրացմամբ ապահովվելու է իրավական որոշակիություն:

1.1. Հաշվի առնելով, այն հանգամանքը, որ 2014 թվականին, երբ ձեւավորվեց Կոմիտեն, այն պետական համակարգի նոր մարմին հանդիսանալով, իր ստեղծմամբ նորություն էր ՀՀ պետաիրավական համակարգում եւ ձեւավորման ու գործունեության ժամանակահատվածում պարզվեց, որ հարակից օրենքներում առկա են մի շարք բացթողումներ, հակասություններ, որոնք էապես ազդում են Քննչական կոմիտեի գործունեության արդյունավետության, տվյալ մարմնում ծագող վարչաիրավական եւ աշխատանքային հարաբերությունների կարգավորմանը:

Եվ, սկսած նշված ժամանակահատվածից, քննարկվող՝ հայեցողական պաշտոնները զբաղեցնող անձանց վարձատրությունն իրականացվել է (ՀՀ Ֆինանսների նախարարության հետ համատեղ) «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 1-ին հավելվածով սահմանված ինքնավար, մարմիններ, անկախ մարմիններ տողում նախատեսված սանդղակներով:

Սակայն, նկատի ունենալով Նախագծով առաջորկվող կարգավորումները, հիշյալ պաշտոնները նախատեսելու առաջարկն ամբողջականացնելու եւ իրավական որոշակիության կանոնները պահպանելու նպատակով, անհրաժեշտություն առաջացավ նաեւ մշակել «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծ, որով «Քննչական կոմիտե» բաժնում կլրացվեն հիշյալ պաշտոնները, քննարկվող օրենքով սահմանված գործակիցներով, ապահովելով հստակեցում, ինչպես դա նախատեսված է այլ մարմինների դեպքում:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը.

Հաշվի առնելով վերոգրյալը՝ մշակվել է «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ, որի 8-րդ հոդվածում հստակ կամրագրվի, որ քննչական կոմիտեի նախագահը եւ նախագահի տեղակալներն ունեն քննարկվող հայեցողական պաշտոնները: Միաժամանակ, առաջարկվող կարգավորումների համապատասխան «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում կկատարվի լրացում եւ հիշյալ պաշտոնները կներառվեն «Քննչական կոմիտե» բաժնում:

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք.

Նախագիծը մշակել է ՀՀ քննչական կոմիտեի կողմից:

4. Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունմամբ կապահովվի իրավական որոշակիություն:


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆ՟ՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐ՟ՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՈՒՄ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:


Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն