Հոդված 1.
«Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» 2013 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-157-Ն օրենքի 1-ին հավելվածի աղյուսակը՝ «Քննչական կոմիտե» բաժնում`
Մարզային քննչական վարչության քննչական բաժնի քննիչ | 4.25 |
տողից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր տողերով.
Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական | 4.75 |
Քննչական կոմիտեի նախագահի օգնական | 4.50 |
Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար | 4.50 |
Քննչական կոմիտեի նախագահի տեղակալի օգնական | 3.50 |
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: