Հոդված 1.
«Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» 2013 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-157-Ն օրենքի 1-ին հավելվածի աղյուսակի «Քննչական կոմիտե» բաժինը
«Մարզային քննչական վարչության քննչական բաժնի քննիչ | 4.25» |
տողից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր տողերով.
«Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական | 4.75 |
Քննչական կոմիտեի նախագահի օգնական | 4.50 |
Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար | 4.50 |
Քննչական կոմիտեի նախագահի տեղակալի օգնական | 3.50»: |
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: