Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 40.1-ին հոդվածի երկրորդ պարբերությունում «տպագիր մամուլի,» բառերից հետո լրացնել «կաբելային (մալուխային) ցանցով,» բառերը:
Հոդված 2. Օրենսգրքի 40.9-րդ հոդվածում`
1) վերնագրում «սոցիոլոգիական» բառից հետո լրացնել «կամ լրագրողական» բառերը,
2) առաջին պարբերությունում «սոցիոլագիական» բառից հետո լրացնել «կամ լրագրողական» բառերը,
3) երկրորդ պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ.
«Քվեարկության նախորդ օրը, ինչպես նաեւ քվեարկության օրը` մինչեւ ժամը 20.00-ն, զանգվածային լրատվության միջոցներով, այդ թվում` կաբելային (մալուխային) ցանցով, արբանյակային կապով կամ վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող հեռուստատեսությամբ, ռադիոյով կամ տպագիր մամուլով, ինչպես նաեւ համացանցի միջոցով թեկնածուների, ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) վերաբերյալ սոցիոլոգիական կամ լրագրողական հարցման արդյունքները, ինչպես նաեւ դրանց վերաբերյալ տեղեկատվություն հրապարակելը` առաջացնում է տուգանքի նշանակում` հրապարակումն իրականացրած ֆիզիկական անձի կամ կազմակերպության նկատմամբ` նվազագույն աշխատավարձի ութհարյուրապատիկի չափով»:
Հոդված 3. Օրենսգրքի 40.15-րդ հոդվածում`
1) Վերնագրում «Տեղամասային կենտրոնում» բառերից հետո լրացնել «կամ տեղամասային կենտրոնին հարող տարածքում» բառերը,
2) լրացնել նոր` 3-րդ մաս.
«3. Քվեարկության օրը տեղամասային կենտրոնին, այդ թվում` տեղամասային կենտրոնի մուտքին հարող տարածքում մինչեւ 50 մետր շառավղով անձի շարունակական ներկայությունը ընտրողի կամքի ազատ արտահայտման նկատմամբ վերահսկողության նպատակով, եթե այն շարունակվել է բանավոր նախազգուշացումից հետո`
առաջացնում է տուգանքի նշանակում` նշանակում նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով»:
Հոդված 4. Օրենսգիրքը լրացնել նոր` 40.16-րդ հոդվածով.
«Հոդված 40.16. Կազմակերպությունների կողմից օրենքով արգելված ժամանակահատվածում բարեգործություն իրականացնելը
1. Ընտրությունների կամ հանրաքվեի նշանակման որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչեւ ընտրությունների կամ հանրաքվեի արդյունքների ամփոփումն ընկած ժամանակահատվածում այն կազմակերպությունների կողմից, որոնց անվանումները կարող են ասոցացվել ընտրություններին մասնակցող կուսակցությունների անվանումների հետ, կամ կուսակցությունների կողմից ղեկավարվող կազմակերպությունների կողմից, ինչպես նաեւ այն կազմակերպությունների կողմից, որոնց հիմնադիրը (հիմնադիրները) կամ ղեկավարը տվյալ ընտրություններում առաջադրվել է որպես թեկնածու, բարեգործություն իրականացնելն այն համայնքներում, որտեղ անցկացվում են ընտրություններ`
առաջացնում է տուգանքի նշանակում` կազմակերպության պաշտոնատար անձի նկատմամբ` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչեւ չորսհարյուրապատիկի չափով»:
Հոդված 5. Օրենսգրքի 223-րդ հոդվածի առաջին պարբերության 6-րդ կետում «40.6-40.15 հոդվածներով» բառերը փոխարինել «40.6-40.16 հոդվածներով» բառերով:
Հոդված 6. Օրենսգրքի 254-րդ հոդվածում`
1) առաջին պարբերության 1-ին կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«1) սույն օրենսգրքի 40.1, 40.2, 40.4, 40.6-40.9, 40.11, 40.13-40.16 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով` իրավասու ընտրական հանձնաժողովը.»,
2) 13-րդ կետում «206.14-րդ հոդվածով» բառերը փոխարինել «40.3 եւ 206.14-րդ հոդվածներով» բառերով,
3) երրորդ պարբերությունում «40.6-40.15» թվերը փոխարինել «40.6-40.16» թվերով:
Հոդված 7. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 1-ից:
2. Սույն օրենքի 1-ին, 2-րդ, 4-5-րդ հոդվածները, 6-րդ հոդվածի 1-ին եւ 3-րդ կետերը տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին վերաբերելի մասով ուժի մեջ են մտնում սույն օրենքի պաշտոնակահն հրապարակման պահից 30 օր հետո:
3. Սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ կետն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից: